Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ո՞ւր գնալ այս շաբաթ Երեւանում

10:01, 13 նոյեմբերի

Հերթական աշխատանքային շաբաթն է սկսվում, եւ NEWS.am STYLE-ը ներկայացնում է մարաքաղաքում այս շաբաթ կայանալիք միջոցառումների ծաղկաքաղը, որոնց մասնակցելով՝ կարող եք լիցքաթափվել աշխատանքային լարված օրվանից հետո:

Եվ այսպես, օպերայի սիրահարներին առաջարկում ենք նոյեմբերի 15-ին այցելել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ դիտելու «Անուշ» օպերան:

Տոմսերի արժեքը` 2000, 3000, 4000, 6000, 8000, 10000 դրամ: Սկիզբը` 19։00-ին:

Վիրտուոզ ջութակահար Մարկ Բուշկովը հանդես կգա Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Արտիստը նոյեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:  

Տոմսերի արժեքը` 1000, 2000, 3000, 4000, 5000, 7000 դրամ: Սկիզբը՝ 19։00:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը հրավիրում է ձեզ վայելելու սիրված ֆիլմերի սաունդթրեքերը: «Արտ Սինեմա» խորագրով համերգը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամը 19:00-ին:

Տոմսերի արժեքը` 1000, 2000, 3000 դրամ:

Էստրադային երաժշտության սիրահարները նոյեմբերի 18-ին կարող են այցելել Երգի պետական թատրոն, որտեղ տեղի կունենա «Սերունդներ» համերգային  ծրագիրը: Համերգին մասնակցում են Ռադիկ Գաբրիելյանը, Արսեն Սաֆարյանը, Ալլա Լևոնյանը, Քրիստինե Պեպելյանը, Էմմա Ասատրյանը։

Տոմսերի արժեքը` 3000, 4000, 5000 դրամ: Սկիզբը՝ 19:00։

Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնը հրավիրում է «Փշրված պատրանքների մի գիշեր» ներկայացման պրեմիերային, որը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, ժամը 19։00-ին:

Գլխավոր դերերում՝ Անի Խաչիկյան, Արծրուն Չոբանյան:

Տոմսերի արժեքը` 1500 դրամ:

Հումորիստ, դերասան Արտյոմ Մարկոսյանը ներկայացնում է «Մեկը վերեւից» երգիծական, երաժշտական կոմեդիան։ Ներկայացումը տեղի կունենա Երեւանի պետական կամերային թատրոնում, նոյեմբերի 18-ին, ժամը 19:30-ին:

Տոմսերի արժեքը` 2000, 3500, 4000, 5000 դրամ:

Պարարվեստի սիրահարները «Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 19-ին կարող են վայելել «Բարեկամություն» պետական համույթի համերգը: Ծրագրում՝ հայկական ժողովրդական, դասական եւ ժամանակակից պարեր:

Տոմսերի արժեքը` 2000 - 5000 դրամ: Համերգի սկիզբը՝ 19:00:

Եվ, վերջապես, ակումբային կյանքի սիրահարները «Կամի» երաժշտական ակումբում նոյեմբերի 15-ին կարող են վայելել Մարինե Հակոբյանի (Marbey) համերգը:

Տոմսերի արժեքը` 3000 դրամ: Սկիզբը՝ 21։30:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել