Նոյեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգային ծրագիր` նվիրված Երեւանի պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20-ամյակին եւ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանի 70-ամյակին: Այսօր` նոյեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դիրիժորը բացեց որոշ փակագծեր.
«Համերգի ընթացքում կհնչեն համաշխարհային լավագույն հիթերը, նաեւ` հայկական էստրադայի կլասիկ կատարումներ: Փորձել ենք ներառել շատերին: Համերգը կտեւի մոտ երկու ժամ: Կլինեն նաեւ հյուրեր ու անակնկալներ»,-նշեց Երզնկյանը՝ հավելելով.
«Ինձ համար սա շատ կարեւոր համերգ է, քանի որ ներկայացնելու ենք ամբիոնի 20-ամյա պատմությունը»։
Երզնկյանը, որն այսօր զբաղվում է նաեւ մանկավարժությամբ, նշում է՝ շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք, իսկ իր ուսանողներին, սովորաբար, խորհուրդ է տալիս. «Զատել գլխավորը երկրորդականից»։
Հոբելյանական համերգի ժամանակ ելույթ կունենան կոնսերվատորիայի ինչպես ներկայիս, այնպես էլ արդեն ավարտած ուսանողները։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանի խոսքով՝ այս համերգն ուղղված է ոչ միայն հանդիսատեսին, այլեւ մասնակից երգիչներին, որոնք իրենց երգերը կկատարեն կենդանի երաժշտության ներքո:
Համերգային ծրագիրը տեղի կունենա վաղը՝ ժամը 18։30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Ելույթ կունենան նաեւ հայկական շոու-բիզնեսից հայտնի երգիչներ, այդ թվում՝ Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, էմմա Ասատրյանը, Արամոն, էմմա Պետրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Քրիստինե Պեպելյանը եւ այլք։ Ուսանողները տոմսերն անվճար կարող են ձեռք բերել բուհերի ուսանողական խորհուրդներից։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:35, 22 ապրիլի
Հրանտ Թոխատյանը, Հովհաննես Ազոյանը և այլ դերասաններ հանդես են եկել միասնական կոչով22:45, 22 ապրիլի
Հայկ Մարությանը նույնպես ներկա է եղել այսօրվա հանրահավաքին22:14, 22 ապրիլի
Լիլիթ Կարապետյանը դիմել է Սերժ Սարգսյանին22:03, 22 ապրիլի
«Այստեղ եկել եմ սրտանց, առանց ձեւականության». Սոնա Շահգելդյանի ելույթը՝ Հանրապետության հրապարակից21:42, 22 ապրիլի
«Մենք այս պահին կորցնում ենք մեր հայրենիքը. դրանից ավելի թանկ բան չկա». Աննա Գրիգորյանի ելույթը՝ հանրահավաքին21:30, 22 ապրիլի
Անի Երանյանն անտարբեր չմնաց հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին21:08, 22 ապրիլի
Արամեն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին20:52, 22 ապրիլի
Շուշան Երիցյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքից լուսանկար է հրապարակել20:22, 22 ապրիլի
Նարեկ Բավեյանը միացել է Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցող ժողովրդին20:14, 22 ապրիլի
«Ես ձեզ հետ եմ». Սոս Ջանիբեկյանի ելույթը՝ Հանրապետության հրապարակից20:10, 22 ապրիլի