Թողեք վեճերն այնտեղ, որտեղ դրանք կան
Մարդիկ կարող են վեճի ժամանակ իսկապես սարսափելի բաներ ասել, նույնիսկ եթե իրոք սիրում են իրար։ Բոլորս էլ սովորական մարդիկ ենք։ Երբեմն մենք կորցնում ենք ինքնատիրապետումը, եւ ոչ ոք ավելի մեծ ցավ չի պատճառում մեզ, քան մեր մտերիմները։ Բայց, ամեն դեպքում, երբեք վեճի պատճառով մի հրաժարվեք ձեր հարաբերություններից, եթե դրանք իրոք թանկ են Ձեզ համար։
Մի թերագնահատեք առավոտյան ու երեկոյան համբուրվելու սովորությունը
Կամ՝ հարցերը, թե ինչպես է անցել օրը։ Դա սովորական հարց է թվում, բայց նման հասարակ բաները շատ կարեւոր են հարաբերություններում։ Ինչ էլ տեղի ունենա Ձեր միջեւ՝ մի մոռացեք այդ մանրուքները։
Հասկացեք, որ հարաբերությունները ենթադրում են ակնկալիքներ ու պարտավորություններ
Երբեմն իրոք պետք է, որ դուք գնաք այն ընթրիքին, որին այնքան էլ չեք ուզում գնալ։ Ձգտեք ժպտալ։ Ձեր զուգընկերոջ համար կարեւոր է, որ դուք անեք մի բան հանուն նրա, չնայած ձեզ դա կարող է դուր չգալ։
Նվերներ նվիրեք իրար
Անսպասելի բաներ արեք։ Զարմացրեք միմյանց։ Դա կարող է լինել հաճելի հաղորդագրություն օրվա կեսին։ Կամ էլ նրա սիրելի քաղցրավենիքը։ Պարտադիր չէ, որ մեծ անակնկալներ լինեն։ Դրանք պետք է արտահայտեն Ձեր զգացմունքները։
Հնարավորինս հաճախ ասեք, որ սիրում եք նրան
Ոչ ոք չի հոգնում այդ բառերը լսելուց։ Իսկ եթե Ձեր զուգընկերը Ձեզ հարցնում է՝ արդյոք դուք նրան սիրում եք, ուրեմն նա չի զգում Ձեր սերը, ինչը վատ է։ Ասացե՛ք այդ մասին։ Գրե՛ք այդ մասին։ Ձեր սերը պետք է զգացվի ամեն ինչում։
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:46, 17 փետրվարի
23:07, 17 փետրվարի
Սկանդալային Քարդի Բին գռեհիկ տեսանյութ է հրապարակել22:32, 17 փետրվարի
Լուիզա Մելքոնյանի գրավիչ լուսանկարը22:12, 17 փետրվարի
Լոնդոնում տեղի է ունեցել Victoria Beckham-ի ցուցադրությունը․ ներկա են գտնվել նորաձեւության եւ շոու բիզնեսի հայտնի աստղեր21:44, 17 փետրվարի
Լիլիթը Կարապետյանը՝ կրքոտ կերպարում21:12, 17 փետրվարի
Ամենակատարյալ կանանց եռյակն՝ ըստ կենդանակերպի նշանների20:52, 17 փետրվարի
Շողեր Թովմասյանն առանց շպարի՝ անձրեւոտ Լոս Անջելեսից20:33, 17 փետրվարի
«Խորհուրդ ենք տալիս դիտել»․ Սա կյանք չէ, այլ գայթակղությունների տարափ՝ «Ազգի ծառան»19:43, 17 փետրվարի
«Գիտեք, լավ բան է մանկանալը»․ Դիանա Գրիգորյանի հմայիչ սելֆին19:22, 17 փետրվարի
Մեղրով դիմակ ցելյուլիտի դեմ18:46, 17 փետրվարի
Աստղային ոճ Սոֆի Մխեյանից18:16, 17 փետրվարի
Չնայած թշնամանքին Քեյթ Միդլթոնի այգում Մեգան Մարքլի պատվին ծաղիկ կտնկվի