Անուղղելի կնամոլ
Նման տղամարդը մի հարաբերությունից մյուսին է անցնում, բայց երբեք չի ամուսնանում։ Նա հավատարի ու նվիրված է թվում մի աղջկա, այնքան, որ թվում է, թե շուտով ամուսնության առաջարկություն է անելու, սակայն գործը հարսանիքին այդպես էլ չի հասնում։
Տղամարդ, որի հետ հարաբերությունները չափից արագ են զարգանում
Դուք ընդամենը երկու շաբաթ առաջ եք ծանթացել, իսկ նա արդեն ձեզ առաջարկում է իր բնակարան տեղափոխվել կամ էլ ծրագրում է Ձեր համատեղ ուղեւորությունը։ Երրորդ ժամադրությունից հետո արդեն մտադիր է Ձեզ ծանոթացնել իր ծնողների հետ։ Իհարկե հաճելի է, բայց մի՞թե նա հասցրել է բավականաչափ ճանաչել Ձեզ նման որոշումներ կայացնելու համար։
Տղամարդ, որը վախենում է լուրջ հարաբերություններից
Իհարկե միանգամայն հնարավոր է, որ նա արդեն ունեցել է անհաջող փորձ, որ նա վախենում է, թե դուք էլ կլքեք նրան ՝ նախկին ընկերուհու նման; Բայց սովորաբար եթե տղամարդն ասում է, որ պատրաստ չէ լուրջ հարաբերությունների, պետք չէ պատրանքներ տածել, որ դուք առանձնահատուկ կլինեք նրա համար, ու նա կփոխի իր մոտեցումը։
Կասկածելի կերպար
Նա երբեք ուղղակի չի պատասխանում ձեր հարցերին, դուք չեք հասկանում, թե որտեղ է նա աշխատում, բաժանված է, թե ոչ, ում հետ է ապրում։ Նա պարզապես խուսափում է պատասխաններից։ Նման տղամարդուց դուք էլ լավ կանեք խուսափեք։
Տղամարդ, որն անընդհատ արդարանում է
Նա հաճախ է խախտում ձեր ծրագրերը, իրեն անվայել է պահում, վիրավորում Ձեզ, ու միշտ ամեն ինչի համար արդարացում ունի։ Եթե դա վարքագծային մշտական մոդել է՝ ուրեմն չարժե անգամ ժամանակ ծախսել նրա վրա։
Շռայլ ու առատաձեռն
Նա անընդհատ ձեզ ինչ-որ բան է նվիրում։ Իհարկե դա հաճելի է, բայց ի՞նչ է նա փորձում փոխհատուցել իր այդ անվերջանալի նվերներով։ Նա ներողությո՞ւն է խնդրում այդ ձեւով։ Թե՞ ուզում է ձեզ իր կողքին պահել։ Գուցե նա այդպես փորձում է փակել ձեր աչքերն իր բնավորության որեւէ տհաճ գծի վրա։
Տղամարդ, որը հանդիպել է ձեր բոլոր ծանոթ աղջիկների հետ
Մի՞թե կցանկանայիք հագնել ուրիշների հագած հագուստը։ Ինչո՞ւ է նա այդքան շատ ընկերուհի ունեցել ու ինչու է բոլորից բաժանվել։ Գո՞ւցե նա պարզապես այդ հարցերում թեթեւամիտ է։ Գո՞ւցե նա լուրջ հարաբերությունների չի ձգտում։
Երբ նա Ձեզ համեմատում է իր նախկինի հետ
Դա ոչ միայն տհաճ է, այլեւ նշանակում է, որ նա դեռ չի մոռացել իր նախկինին։
Աղբյուրը՝ Wday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով