MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Լիլիթ Մարտիրոսյանը՝ Miss Globe-ում նվաճած տիտղոսի ու որպես երգչուհի ներկայանալու մասին (ֆոտո/վիդեո)

12:08, 19 նոյեմբերի

Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացել է Miss Globe 2017 գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնող գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանը նվաճել է 6-րդ հորիզոնականն ու վերադարձել Miss Friendship տիտղոսով: Լիլիթը մրցույթում պայքարում էր եւս 59 գեղեցկուհիների հետ, որոնցից հաղթող է ճանաչվել Վիետնամի ներկայացուցիչը: Իր մրցակիցների, մրցանակների ու որպես երգչուհի ներկայանալու մասին մոդելն առաջինը պատմել է NEWS.am STYLE-ին:

«Մրցակցությունը թեժ էր, բոլոր մասնակիցները լավ պատրաստված էին: Մասնակցության հրավերը ստացել եմ Miss Intercontinental մրցույթից անմիջապես հետո՝ «Համաշխարհայի գեղեցկության եւ նորաձեւության» լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանի կողմից: Շատ հուզվեցի, երբ մրցույթի TOP 15 մասնակիցներին հայտարարելիս առաջինը հնչեց Armenia անունը: Մի պահ չկողմնորոշվեցի՝ Հայաստա՞ն են ասել, թե՞ Ալբանիա կամ Ռումինիա, քանի որ հնչողությամբ նույնն են: Ճիշտ է՝ մրցույթի ավարտին 60 մասնակիցների մեջ ես զբաղեցրեցի 6-րդ հորիզոնականը, սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց:

Կար եւս մեկ քվեարկություն, որը մասնակիցների միջեւ էր անցկացվել, թե ում են իրենք հավանում եւ համարում լավ ընկեր ու հաղթողին արժանի թեկնածու: Աղջիկների 98%-ի քվեարկության արդյունքում ես ստացա Miss Friendship տիտղոսը, որը գեղեցկության մրցույթներում շատ պատվավոր տիտղոս է, ինչի համար անչափ երջանիկ եմ»,-ասում է մոդելը՝ հավելելով, որ մրցույթին շատ լուրջ էր պատրաստվել` համագործակցելով դիզաներներ Նինա Սարկսյանցի, Գայանե Մարտիրոսյանի եւ Լիլիթ Մելիքյանի հետ.

«Նինա Սարկսյանցը երեկոյան զգեստիս հեղինակն է. այն կարվել է Միլանում, իսկ աքսեսուարները պատրաստել է Գայանեն: Ի դեպ, զգեստի հետ կապված եւս մի կարեւոր հանգամանք կա: Ես եւ դիզայներ Նինա Սարկսյանցը որոշել ենք այն տրամադրել «Բարի մամա» կազմակերպությանը, որի շրջանակներում տեղի կունենա աճուրդ, իսկ ողջ հասույթը կտրամադրվի հաշմանդամություն ունեցող երախաների բուժմանը: Հուսով եմ՝ այս գեղեցիկ զգեստն իր գեղեցիկ նպատակին կծառայի: Իսկ տարազիս հեղինակը Լիլիթն է»:

Այս տարվա մրցույթի «Տաղանդ» փուլում Լիլիթը ոչ թե նկարել է, այլ երգել, ինչի շնորհիվ եւս մեկ անակնկալի է արժանացել.

«Մրցույթի ավարտից հետո Տիրանայի լուսանկարչական դպրոցի տնօրեն Աուրեյլիո Լուլոյի կողմից մրցանակ ստացա տեսահոլովակի տեսքով: Արդեն մեկ տարի է՝ զբաղվում եմ դասական վոկալով: Դրա մասին ոչ-ոք չգիտեր: Դա իմ գաղտնի զբաղմունքն էր՝ հոբբին: Առավել մեծ նպատակներ ունեմ այժմ այդ ուղղությամբ: Իսկ մրցույթին կատարել էի «Սարերի հովին մեռնեմ» երգը: Տեսահոովակը նկարահանել ենք այլ երգի հիման վրա, որի մասին դեռեւս չեմ կարող խոսել, բայց նշեմ, որ  այն կհեռարձակվի իտալական, գերմանական եւ ալբանական հեռուստաալիքներով: Տվյալ պահին աշխատում ենք տեսահոլովակի վրա: Ի դեպ, կերպարիս շուրջ աշխատել են նաեւ համաշխարհային հայտնի բրենդներ, որոնք մրցույթի ողջ ընթացքում հետեւում էին իմ գործունեությանը:  Փաստորեն, այսուհետ ինձ կտեսնեք ոչ միայն մոդելինգի, այլեւ երգի ասպարեզում: Բայց իմ այդ գործունեությունը կծավալեմ Հայաստանից դուրս՝ փորձելով մեր երգը ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում: Նաեւ նշեմ, որ այս տեսահոլովակի նկարահանման թիմը մտադիր է գալ Հայաստան՝ հաջորդ տեսահոլովակս Արարատի ֆոնին նկարահանելու համար»,-հպարտությամբ նշեց մոդելը՝ հավելելով, որ մի շարք գովազդներում նկարահանվելու հրավերներ է ստացել, ինչպես նաեւ մանակցել է տարբեր հեռուստաշոուների, որոնց ընթացքում պատմել է նաեւ Հայաստանի եւ հայկական գեղեցկության մասին: Ինչ վերաբերում է մրցույթի հաղթողին եւ իր ֆավորիտներին՝ Լիլիթը նշեց.

«Վիետնամի հաղթանակը շատ անսպասելի էր, քանի որ կային հստակ ֆավորիտներ: Իմ ֆավորիտն, օրինակ, Բրազիլիայի ներկայացուցիչն էր, սակայն նա նույնիսկ չանցավ թոփերի մեջ»:  

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Մարտիրոսյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել