Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հինգ պատճառ, թե ինչու է Ձեր տղամարդու հետ մեկ այլ կին քնում

14:41, 14 դեկտեմբերի

Կանայք ուշադրության, գնահատականի ու կրքի կարիք ունեն

Եթե նրանց ներկա հարաբերություններում կամ նրանց կյանքում դրա պակասը կա, նրանք կփնտրեն այդ պակասը լրացնելու միջոց։ Նրանք պարզապես ուզում են նորից իրենց կյանքով լի ու ցանկալի զգալ։

Բոլոր մարդիկ էլ էրոտիկ էներգիա ունեն ։ Այդ էներգիայի մակարդակը չափվում է նույն ձեւով, ինչ Ձեր խառնվածքը։ Երբ մեր էրոտիկ էներգիան համահունչ չէ, մենք փորձում ենք բավարարել այդ պահանջը, նույնիսկ եթե դա ենթադրում է պոտենցիալ բացասական հետեւանքներով սպառնացող կասկածելի ընտրություն։ Ահա թե ինչու է նա ընտրել Ձեր տղամարդուն։

Ձեր տղամարդն ինքն է պատրաստակամություն դրսեւորել խզել Ձեր հարաբերությունները

Տղամարդիկ նույնքան շատ պահանջներ ունեն, որքան կանայք, նրանք նույնպես ուշադրության, ըմբռնման ու կրքի կարիք ունեն։ Ի լրումն այդ պահանջների, նա ուզում է իրեն զգալ տղամարդ՝ սեքսուալ, ցանկալի ու գնահատված։ Եթե մեկ այլ կին է բավարարում նրա զգացմունքային կարիքները, այդ դեպքում հարաբերությունների ավարտի ռիսկն աճում է։ Չբավարարված պահանջների ու հասանելի հնարավորությունների համադրությունը կարող է դավաճանության պատճառ դառնալ։ Ձեր տղամարդն է թիվ մեկ պատճառը, թե ինչու է մեկ այլ կին քնում նրա հետ։ Տղամարդն ինքն է ցանկացել ու համաձայնել դրան։ Բավական է մեղադրել ու փնովել նրա սիրուհուն, ավելի լավ է պարզեք, թե ինչ կարող եք անել դուք ու Ձեր զուգընկերը հարաբերությունները փրկելու համար։

Ամուսնացած տղամարդու հետ սիրային հարաբերությունները կարող են ավելի անվտանգ լինել, քան իրական հարաբերությունները

Ամուսնացած տղամարդիկ կարող են լինել ավելի ուշադիր ու հոգատար, կրքոտ ու զգացմունքային ու միաժամանակ իրենց սիրուհուն չծանրաբեռնել տնային հոգսերով,  երեխաների դաստիարակությամբ ու մշտական վիճաբանություններով։ Որոշ կանայք, որոնք անառողջ հարաբերությունների փորձ ունեն, չեն ուզում պարտավորություններ ստանձնել։ Կինը ստանում է բավականություն ու ուշադրություն՝ իմանալով, որ տղամարդը իր մոտից կվերադառնա կնոջ մոտ։ Սիրուհին չի ուզում «գողանալ» Ձեր տղամարդուն։ Նա սուր զգացողություններ է փնտրում, հաճույք, ու եթե նա կարողանում է կնոջն առաջարկել այդ ամենը, կինն ընդունում է ։ Որոշ կանայք նախընտրում են իրենց իրական ու ինտիմ կյանքը տարանջատել՝ կապվելով ամուսնացած տղամարդու հետ։ Նրանք չեն ուզում ամենօրյա դրամա , նրանք ազատություն են ուզում։ Կանանց մեծ մասը կապվում է ամուսնացած տղամարդկանց հետ, կարծելով, թե դա ժամանակավոր է լինելու ու ոչինչ չպարտադրող։ Սակայն զգացմունքները կարող են խանգարել ու հարաբերություններ սկսելու ցանկություն առաջացնել։

Կանայք սուր զգացողություններ են փնտրում

Դավաճանությունը կարող է բորբոքել կիրքը։ Սեքսը կարող է ավելի կրքոտ լինել, երբ այն թույլատրված չէ։ Թաքնվելու անհրաժեշտությունը անհավանական սուր զգացողություններ է առաջացնում։  Լավագույն սեքսը, որը դուք կարող եք ունենալ, ներառում է գրգռվածություն ու ապրումներ։ Քանի որ այդ երկու զգացողություններն էլ անցնում են ողնուղեղային նյարդով, դա ուժեղացնում է Ձեր զգացողությունները։ Ձեր տղամարդու եւ նրա սիրուհու սեքսը նեւրոլոգիական ռեակցիաներ է առաջացնում վերջինի մոտ ։ Մենք հաճախ ենք ուզում սեքսով զբաղվել մարդկանց հետ, որոնց հետ չենք ուզում ամուսնանալ։ Ամուսնությունն ու էրոտիկ ցանկությունները երբեմն կարող են հակասական լինել։ Հուզումը հարբեցնում է այն աստիճանի, որ նույնիսկ ընդգծված բարոյական արժեքներ կրողներն են դժվարանում դիմադրել մարմնական ցանկություններին։

Նա անում է դա որովհետեւ կարող է

Կարողանալը դեռ չի նշանակում, որ դուք պարտավոր եք դա անել, բայց որոշ կանայք այլ կերպ են մտածում։ Մենք կայացնում ենք որոշումներ ամեն օր, ու դրանցից յուրաքանչյուրն ունի հետեւանքներ։ Օրինակ դուք կարող եք ծխել ռեստորանում, որտեղ դա թույլատրված չէ, ու ձեզ հավանաբար դուրս կհրավիրեն այնտեղից։ Արտաամուսնական սիրային կապերի համար սովորաբար մարդիկ թանկ են վճարում, այդուհանդերձ թե տղամարդիկ, թե կանայք այդ արարքի համար իրենց ստացած պարգեւն ավելի բարձր են գնահատում, քան հնարավոր բացասական հետեւանքները։ Այո, Ձեր տղամարդու հետ քնելը եսասեր արարք է, բայց Ձեր տղամարդն էլ է եսասեր, եթե քնում է այդ կնոջ հետ։ «Իմ տղամարդը» արտահայտությունն ունի սեփականության երանգ, բայց մենք մարդկանց սեփականատերը չենք։ Մենք չենք կարող փոխել կամ վերահսկել ուրիշներին։ Մարդը միայն ինքն իրեն է պատկանում։ Այդ կինը քնել է Ձեր տղամարդու հետ, քանի որ կարող էր այդպես վարվել, նույնն էլ՝ տղամարդը։ Դա չի նշանակում, որ այդ կինը չունի բարոյական արժեքներ, ինտելեկտ։ Դա նշանակում է, որ արժեքների ու վարքագծի հավասարակշռությունը կարող է խախտվել ։

Աղբյուրը՝ WDay.ru

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել