Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ինչի՞ց է պետք ազատվել մինչ Ամանոր

12:05, 15 դեկտեմբերի

Ազատվե՛ք այն մարդկանցից, որոնց հետ դուք կյանքի տարբեր ճանապարհներ ունեք։ Նախանձ մարդիկ, նախկին սիրեցյալներն ու պարզապես տհաճ մարդիկ Ձեզ երբեք չեն երջանկացնի։ Սովորեք նրանց ասել «ոչ» ու մեկընդմիշտ հրաժեշտ տալ անցյալին։ Նոր տարին սկսեք մաքուր էջից՝ թողնելով անցյալում ձեր վիրավորանքներն ու անախորժությունները։ Մաքրեք Ձեր կյանքը կուտակված նեգատիվից ու դադարեք անհանգստանալ այն մասին, թե ինչպես է Ձեր կյանքը շարունակվելու առանց այդ մարդկանց։

Էքստրասենսները խորհուրդ են տալիս Ամանորը նոր ինտերիերում տոնել։ Ազատվեք հնամաշ կահույքից, փչացած իրերից, մաքրեք պահարանները։ Առանց ափսոսալու դեն նետեք այն ամենը, ինչն արդեն չեք գործածում։ Վերադասավորեք կահույքը կամ թեթեւ կոսմետիկ վերանորոգում արեք. այդ ամենը կօգնի թարմացնել տան էներգետիկան։ Ձեր բնակարանը հարմարավետ դարձրեք, որպեսզի կարողանաք այնտեղ հանգստանալ ու ուժեր կուտակել։

Մարեք բոլոր պարտքերը։ Եթե անհնար է՝ գոնե մասամբ։ Կատարեք բոլոր խոստումները, առանց հետաձգելու։ Այդպես դուք կկարողանաք ազատվել նեգատիվից, որն անխուսափելիորեն ուղեկցում է անավարտ գործերը։ Եթե մտադիր էիք ինքնուրույն որեւէ բան սարքել, գնել անհրաժեշտ իր, հարեւանների դարակը կախել, արեք դա մինչեւ ամանորյա տոները։

Ազատվեք վախերից։ Եթե դուք չեք կարող ինքնուրույն հաղթահարել որոշ ֆոբիաներ, ապա դիմեք մասնագետներին։ Հիշեք, որ մեր վախերի մեծ մասը ոչնչով հիմնավորված չէ, ու հիմնականում մենք վախենում ենք անորոշությունից ու անհայտությունից։ Առաջին քայլն արեք ինքներդ ձեզ հաղթահարելու ուղղությամբ ու դուք ավելի հեշտությամբ կհասնեք հաջողությունների։ Վախը կաշկանդում է մարդկանց՝ թույլ չտալով, որ նրանք զարգանան։

Ազատվեք վնասակար սովորություններից։ Եթե դուք մշտապես ուշանում եք, ավելի շուտ արթնացեք, սովորեք ճիշտ տնօրինել ժամանակը, արագ անել գործերը, առանց դրանք ձգձգելու։ Ծխելուց նույնպես պետք է հրաժարվել հենց հիմա։ Կամքի ուժ դրսեւորեք ու պայքարեք Ձեր բարեկեցության համար։

Դուրս եկեք ատելի աշխատանքից։ Եթե դուք դրական զգացողություններ չեք ստանում ձեր աշխատանքից, ուրեմն փոխեք այն։ Մի կառչեք պաշտոնից։ Զբաղվեք նրանով, ինչը ձեզ դուր է գալիս։ Էքստրասենսները վստահեցնում են, որ ցանկացած գործ, որը մարդն ամեն օր կատարում է բացասական մտքերով, թուլացնում է նրա կենսաբանական դաշտն ու նրան խոցելի է դարձնում ցանկացած նեգատիվի հանդեպ։

Ազատվեք ինքներդ Ձեր մասին նախապաշարմուքներից։ Մի փորձեք հավասարվել ու նմանվել ձեզ շրջապատող մարդկանց։ Մի վազեք կարծրատիպերի հետեւից, շարժվեք ձեր սեփական ուղով՝ նվաճելով բարձունքներ ու վայելելով կյանքը։

Ազատվեք այն մտքից, որ դուք ֆինանսապես կայացած չեք։ Մշակեք ծրագիր, ըստ որի կկարողանաք մարել ձեր պարտքերը, փող վաստակելու նոր միջոցներ գտեք։ Գուցե Դուք ունեք նախասիրություն, որով չեք զբաղվում ազատ ժամանակի բացակայության պատճառով։ Սիրելի զբաղմունքը վերածեք աշխատանքի, ու այդ ժամանակ կկարողանաք ինքներդ Ձեզ համար աշխատել՝ միաժամանակ ստանալով հսկայական բավականություն։

Դադարեք տալ խոստումներ, որոնք չեք կարողանալու կատարել։ Սովորեք մերժել մարդկանց, եթե հաստատ գիտեք, որ նրանց խնդրանքները կատարել չեք կարողանալու։ Արդարացումներ մի որոնեք։ Պարզապես դադարեք բոլորի համար քաղաքավարի լինել։ Դուք այլեւս ստիպված չեք լինի արդարանալ ու տենդագին փնտրել ազատ ժամանակ ավելորդ գործերի համար։

Դադարեք փորփրել Ձեր ներաշխարհը։ Մի խղճացեք ինքներդ ձեզ։ Ուժեր գտեք առաջ շարժվելու համար։ Էքստրասենսները խորհուրդ են տալիս ամեն օր վարժություններ անել հայելու առաջ։ Նայեք ինքներդ Ձեր աչքերի մեջ ու կրկնեք, որ դուք երջանիկ ու ինքնաբավ մարդ եք։ Ու Ձեզ ամեն ինչ կհաջողվի։ Տագնապը կհեռանա, ու Ձեզ մոտ կհայտնվի խթան՝ դժվարությունները հաղթահարելու համար։

Այս գործողություններից ցանկացածը սկսեք անհապաղ։ Ձեզ մի մխիթարեք այն մտքով, որ մինչեւ Նոր տարի դեռ բավականին ժամանակ կա։ Ձեզնից մի հեռացրեք հաջողությունը՝ անիմաստ հետաձգելով այն գործերը, որոնք դրական կազդեն ձեր բարեկեցության վրա։ Հուսանք՝ Ձեզ կհաջողվի հաղթահարել բոլոր անհաջողություններն ու Նոր տարին դիմավորել նոր զգացողություններով։

 

Նյութը՝ dailyhoro.ru-ի

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել