MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Զառան, Ալսուն, Տատյանա Նավկան եւ այլ հայտնիներ սգում են Խվորոստովսկու մահը

15:07, 22 նոյեմբերի

Այսօր Լոնդոնում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է հանրահայտ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։ Նա 56 տարեկան էր:

Խվորոստովսկու մահվան մասին առաջիններից հայտնել է Դմիտրի Մալիկովը՝  չկարողանալով զսպել զգացմունքները։

«Ես մտադիր չէի այս տխուր ու ողբերգական լուրը հայտնել։ Պարզապես չկարողացա զսպել զգացմունքներս, կներեք»։

Աստղերն ու քաղաքական գործիչները ցավակցություն են հայտնում Խվորոստովսկու ընտանիքին։

«Շատ տխուր է, որ Խվորոստովսկին այլեւս մեզ հետ չէ։ Նրա գեղեցիկ, թավշյա ձայնը միշտ հուզել է հոգիները»,- գրել է բրիտանացի հանրահայտ երգչուհի, մեցցո սոպրանո Սարա Կոննոլին։

Տատյանա Նավկա

«Ինչ անարդար է երբեմն ճակատագիրը, ու այնքան չես ուզում հավատալ դրան։ Հավերժ հիշատակ մեծն Դմիտրի Խվորոստովսկուն։

«Ողբերգական նորություն։ Դմիտրի Խվորոստովսկին ապշեցուցիչ երգիչ էր, ջերմ ու խարիզմատիկ մարդ ու իմ օպերային հերոսներից մեկը»,- գրել է բրիտանացի երիտասարդ տենոր Դեւիդ Բաթթ Ֆիլիպը։

Զառա

«Մենք հույս ունեինք․․․ Դմիտրի Ալեքսանդրի, այսքան վաղաժամ․․․ Հիշում ենք․․․ Սիրում ենք․․․»:

Դենիս Մացուեւ

«Անհնար է գտնել բառեր, երբ մարդը՝ ուժերի ծաղկունքում, հանճարեղ երաժիշտը հեռանում է: Միայն սարսափելի անարդարության զգացում է, տարակուսանք, թե ինչու են նման բաներ տեղի ունենում։ Նա ուժեղ էր, գեղեցիկ։ Երբեք չեմ համակերպվի, որ նման հանճարեղ մարդն այլեւս չկա, դա անարդար է։ Սարսափելի անհամապատասխանության զգացում՝ ինչու է նման բան կատարվում երիտասարդ մարդկանց հետ։ Հեռացավ մի ամբողջ դարաշրջան, սա ցնցում է»:

«Ցտեսություն, իմ սիրելի ընկեր, ծանր սրտով եմ ես ասում ցտեսություն․․․ Հույս ունեմ, որ դու ավելի լավ տեղում ես հիմա։ Խաղաղություն հոգուդ, կկարոտենք քեզ»,- գրել է վրացի երգչուհի Նինո Սուրգուլաձեն։

Լյուբով Ուսպենսկայա

«Աշխարհը կորցրեց եւս մեկ հանճարի»:

Իրինա Դուբցովա

«Հավերժ հիշատակ, հանճար․․․»:

Ալսու

«Այս անգամ, ցավոք, սխալ չէր։ Հիվանդությունը դաժան է ու անխնա։ Հեռացել է, բայց մնացել մեզ հետ, իր բարի գործերով, իր անկրկնելի կատարումներով։ Պահպանեք միմյանց»։

Ամերիկյան օպերային երգչուհի Էյփրիլ Միլլոն նույնպես ցավակցել է Խվորոստովսկու մահվան կապակցությամբ.

«Իմ եղբայր՝ երաժշտության մեջ, իմ սիրելի Դիմա, ես սիրում եմ քեզ։ Թող հոգիդ խաղաղությամբ հանգչի, դու ծնված էիր մեծ արվեստի ու գեղեցկության համար, հրաշալի մարդ։ Նա միշտ կմնա մեր սրտերում»,- գրել է երգչուհին իր ֆեյսբուքյան էջում։

Մարինա Յուդաշկինա

«Դմիտրի Խվորոստովսկի։ Դու մեր հիշողության մեջ հավերժ կապրես»։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել