Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ի՞նչ սահմաններ է պետք դնել հարաբերություններում

22:16, 16 դեկտեմբերի

Ի՞նչ է կարելի ասել ընկերներին

Դուք հաստատ ունեք ընկերուհիներ, որոնք առանց կաշկանդվելու շատ ինտիմ մանրամասներ են պատմում իրենց անձնական կյանքի մասին։ Դա Ձեզ կարող է կաշկանդել կամ էլ հակառակը՝ որոշակի հետաքրքրություն առաջացնել։ Բայց մինչ կշտապեք դուք էլ նրան Ձեր անկողնային փորձարկումների մասին պատմել՝ թույլտվություն հարցրեք ձեր զուգընկերոջից։ Նրա համար կարող է տհաճ լինել, որ այն ամենը, ինչի մասին ընդունված է լռել, դուք քննարկում եք Ձեր ընկերուհու հետ։ Չէ որ Ձեզ համար հաստատ տհաճ կլինի, եթե նա սկսի իր ընկերների հետ քննարկել Ձեր սեռական նախասիրությունները կամ էլ Ձեր կրծքի չափսը։

Ժամանակ ինքներդ Ձեզ համար 

Ոմանց պետք չէ մենակ մնալ, իսկ մյուսներին դա օդի պես պետք է։ Եթե դուք երկրորդ տեսակին են պատկանում, այդ դեպքում մի փորձեք համակերպվել տղամարդու ներկայությունից Ձեր զգացած բարկության հետ, այլ նրան խնդրեք, որ Ձեզ մի քիչ ազատ ժամանակ տա։  Նրան նրբանկատորեն բացատրեք, որ դուք պարզապես ուզում եք մի քիչ մտածել լռության մեջ։  Նույնն էլ վերաբերում է Ձեր ընկերների հետ Ձեր հանդիպումներին։ Տղամարդը չպետք է ռեստորանի դռան մոտ հերթապահի կամ էլ իր ներկայությամբ կաշկանդի Ձեզ։ 

Սեռական սահմանափակումներ

Ինչ վերաբերում է սեքսին, ապա դուք Ձեր տղամարդու հետ պետք է որոշ բաներ քննարկեք։ Ավելի լավ է ուղղակի ասեք, թե ինչն է Ձեզ համար անընդունելի, ինչ սեքս տաբուներ կան Ձեզ համար։ Եթե նման հարցերը քննարկելը Ձեզ համար բարդ է, խաղ խաղացեք. սկզբում դուք եք ասում, թե Ձեզ ինչ է դուր գալիս, իսկ հետո տղամարդը ու այդպես շարունակ։ Որքան էլ սիրահարված լինեք՝ մի զիջեք տղամարդուն․ եթե պատրաստ չեք, ուրեմն նա պետք է հաշվի նստի Ձեզ հետ։ 

Պայմանավորվեք, թե ինչը պետք չէ իրար հետ քննարկել

Եթե նույնիսկ դուք շատ լուրջ մտադրություններ ունեք այդ մարդու նկատմամբ, դա չի նշանակում, որ դուք պետք է միանգամից բոլոր խաղաքարտերը սեղանի վրա դնեք։ Օրինակ դուք չեք ուզում, որ Ձեր զուգընկերն իմանա Ձեր ընթացիկ հաշվի մասին կամ էլ իմանա ամեն ինչ Ձեր լավագույն ընկերուհու մասին, որը խնդրել է Ձեր զրույցը գաղտնի պահել։ Ազնիվ պայմանավորվածությունները ազնիվ հարաբերությունների հիմքն են։

Աղբյուրը՝ Ivona

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել