Դու երբեք կամ էլ հազվադեպ ես խոստովանում, որ քեզ որեւէ մեկը դուր է գալիս։ Երբ քո լավագույն ընկերուհին հարցնում է, թե ինչ կարծիք ունես այս կամ այն տղայի մասին, դու խուսափում ես պատասխանից։ Կարծում ես, որ եթե խոստովանես, որ նա քեզ դուր է գալիս, ապա միանգամից ամեն ինչ կձախողվի։ Քո ամբողջ կայունությունը, ինքնավստահությունը կխարխլվի։ Բայց մի՛ վախեցիր խոստովանել քո զգացմունքը, մտածելով, թե ամեն ինչ կավարտվի այնպես, ինչպես քո նախկին հարաբերությունների դեպքում։
Երբ քեզ որեւէ մեկն իրոք դուր է գալիս, դու փորձում ես նրա մեջ որեւէ վատ բան գտնել։ Եթե ոչ մի ակնհայտ թերություն չես գտնում, պետք չէ հատուկ փնտրել այն։ Քանի որ այդպես դու կարող ես գտնել մի բան, ինչը միայն քո հիվանդագին ու վախեցած երեւակայության արդյունքը կլինի։
Դու բոլորին ասում ես, որ քեզ լուրջ հարաբերություններ պետք չեն։ Հատկապես նրանց, ում հետ ժամադրության ես գնում։ Դու դա նրանց ասում ես՝ ասես թույլ չտալով , որ նրանք սկսեն մտածել քո հետ լուրջ հարաբերությունների հավանականության մասին։ Պատճառը նույնն է, դու վախենում ես շարունակությունից ու հնարավոր ցավոտ ավարտի կրկնությունից։ Բայց առանց փորձելու, առանց սկսելու հնարավոր չէ իմանալ, թե ինչպես կավարտվի ամեն ինչ։
Դու սեքսով ես զբաղվում նրանց հետ, ովքեր քեզ առանձնապես հետաքրքիր չեն։ Դու հեշտացնում ես կյանքդ, հանդիպում ես նրանց հետ, ում չես վախենում հրաժեշտ տալ ու նրանից լսել հրաժեշտի առաջարկ։ Բայց պետք է հասկանաս, որ ոչ բոլորն են ուզում քեզ հրաժեշտ տալ ։
Երբ հարաբերություններում ոչինչ չի ստացվում, դու ձեւացնում ես, թե նա քեզ միեւնույն է դուր չէր գալիս։ Քեզ երեխայի պես մի՛ պահիր։ Դուք ուրախ ժամանակ էիք անցկացնում ու պետք չէ ձեւացնել , թե քեզ հետաքրքիր չէր նրա հետ, ինչ է թե ոչինչ չի ստացվել։ Ի՞նչ կարիք կա թաքցնել իսկական զգացմունքները։
Աղբյուրը՝ Wday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը