Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հինգ նշան, որ 2018-ին ձեր կյանքի ուղիները պետք է բաժանվեն իրարից

13:02, 21 դեկտեմբերի

Եթե Ձեր միջեւ հարաբերություններ են սկսվել այս տարի ու մինչեւ տարվա վերջ դուք չեք կողմնորոշվել, թե ինչպես են զարգանալու ձեր սիրային գործերը, ապա այս հոդվածը հատուկ Ձեզ համար է։ Ե վ այսպես․

Դուք այս տարի ոչ մի կերպ չեք կարողացել որոշել, թե ինչպես միասին ժամանակ անցկացնեք

Ձեզ ծանոթ են այն սարսափելի զգացողությունը, երբ օրեր շարունակ դուք չեք կարողանում որոշել, թե ուր կարելի է գնալ, կամ ինչով զբաղվել։ Եթե նման բաները հաճախ են պատահում՝ դա վատ նշան է երկարաժամկետ հեռանկարում։ Չի կարելի ակնկալել, որ Ձեր զուգընկերը նույն հետաքրքրությունները կունենա, ինչ դուք, բայց եթե դուք սովոր եք տարբեր կերպ անցկացնել ժամանակը ու ձեզ համար բարդ է ընդհանուր զբաղմունք գտնելը, դա կարող է խնդիր դառնալ։

Դուք շեղվում եք

Երբ միասին եք, դուք իրո՞ք միասին եք։ Լինել միասին չի նշանակում նստել իրար կողք՝ յուրաքանչյուրը իր հեռախոսի մեջ ընկղմված։ Կամ երբ ձեզնից մեկը ինչ-որ բան է պատմում, իսկ մյուսը շեղվում է ՝ ընթերցելով Ֆեյսբուքյան նամակագրությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդպես է վարվում մարդկանց մեծ մասը ու դա էլ հենց վեճերի գլխավոր պատճառներից է։ Անգլերենում նույնիսկ նման հասկացություն է հայտնվել ՝ «Ֆաբբինգ» , երբ մարդը շեղվում է խոսակցությունից հանուն հեռախոսի կամ սոցցանցերի։ Դուք կարող եք ընդամենը մեկ վայրկյանով շեղվել, ստուգելու համար հաղորդագրությունը, բայց Ձեր զուգընկերը կարող է զայրանալ ու վիրավորվել։ Անհանգստացեք այն մասին,  որ որեւէ կարեւոր բան բաց կթողնեք զուգընկերոջ ասածներից , այլ ոչ թե սոցցանցերում։

Դուք չեք կարողանում միասին լռել

Մարդկանց մեծ մասն իրեն անհարմար է զգում, երբ լռություն է տիրում, ու նրանք սկսում են այն լրացնել դատարկ խոսակցություններով ու տարօրինակ հարցերով։ Եթե չեք կարողանում միասին լռել ու պարզապես վայելել միմյանց ներկայությունը, ուրեմն Ձեզ բավականաչափ հարմարավետ չեք զգում՝ չէ որ դուք չեք կարող ամբողջ կյանքում անընդհատ խոսել։

Դուք ոչ մի քայլ չեք կարողանում իրարից հեռանալ

Ռոմանտիկ է հնչում, բայց իրականում այնքան էլ լավ նշան չէ։ Ինչպե՞ս եք Ձեզ պահում, երբ հանգստանում եք ընկերների շրջապատում։ Եթե դուք Ձեզ հարմար ու անվտանգ եք զգում միասին, ուրեմն դուք կվստահեք իրար ու ուրիշների շրջապատում անընդհատ իրար պոչից չեք քայլի։

Դուք շեղվում եք գլխավորից

Դուք պետք է պատրաստ լինեք զրուցել ձեր զուգընկերոջ հետ ցանկացած թեմայով։ Եթե դուք ձգտում եք խուսափել լուրջ խոսակցություններից, ուրեմն դրանք առողջ հարաբերություններ չեն։ Եւս մեկ անգամ, դուք պետք է իրար հետ ամեն ինչում հնարավորինս հարմարավետ զգաք։

Խորհուրդ 2018-ի համար՝ Փախե՛ք նրանից։

Աղբյուրը ՝Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել