Ողջո՛ւյն: Էլենիի մասին, ում հաջողվել է 40 կգ նիհարել, ես արդեն պատմել եմ: Այս անգամ նա խնդրեց հրապարակել հետեւյալ տեքստը, որը բոլոր ցանկացողներին կօգնի ձեռք բերել իր երազանքի կազմվածքը.
«Նիհարելու համար ֆիզիկական վարժություններ կատարելն եւ ճիշտ սնվելը բավարար չեն: Նիհարելուն պետք է հոգեպես պատրաստ լինել: Պետք է հստակ իմանալ, թե ո՞ւր եք գնում, ի՞նչ է ձեզ հարկավոր, քանի որ նիհարելը հեշտ ճանապարհ չէ: Դուք պետք է դուրս գաք ձեր հարմարավետության գոտուց, պետք է գիտակցեք, որ նիհարելը մեկ օրվա գործ չէ, պետք է համբերությամբ զինվեք:
Ճանապարհին շատ դժվարությունների եք հանդիպելու: Օրինակ՝ հրաժարվել ձեր սիրելի յուղոտ ուտելիքներից, մի լավ քեֆ չանել քնելուց առաջ, հրաժարվել ոչ ճիշտ սննդից եւ մինչ կկազմեք որեւէ ցուցակ, թե ինչ պետք է անեք, պետք է առաջին հերթին հասկանալ, թե ինչ եք ստանում նման ուտելիքից, քանի որ մեխանիկորեն կատարված ոչ մի աշխատանք, այն էլ այս դեպքում, ցանկալի արդյունքի չի բերում:
Իրականում ոչ ոք մեղավոր չէ, որ դուք ավելորդ քաշ ունեք: Պատճառն այն է, որ ճիշտ չեք վերաբերվում ձեր օրգանիզմին, ապրում եք՝ մտածելով ուտելիքի մասին, տգեղ տեսք ստանում, դեպրեսիայի մեջ ընկնում, իսկ դեպրեսիայից փորձում եք դուրս գալ քաղցրավենիքի օգնությամբ: Մի՛ դարձեք ուտելիքի գերի, պարզապես գիտակցաբար փոխեք ձեր սովորությունները, ձեզ մի մեղադրեք ձեր քաշի համար, այլ փորձեք ելք գտնել այդ իրավիճակից, հասկացեք, որ դա մեկ օրվա աշխատանք չէ, դուք մեկ օրում չէ, որ քայլել եք սովորել: Ուտելիքը գերագույն համ ունի, որը ձեզ տալիս է տանջալի խնդիրներ, դուք սիրում եք այն, ինչ ուտում եք, սակայն դադարում եք սիրել ինքներդ ձեզ:
Քաղցրի պահանջ ունի մեր ուղեղը, որի աշխատանքի համար այն պարտադիր է, ու ես ձեզ կոչ չեմ անում հրաժարվել քաղցրից: Պարզապես փորձեք տորթերը փոխարինել ավելի օգտակար քազցրավենիքով, փորձեք կախված լինել ճիշտ սննդից, ինչը կօգնի ձեզ ե՛ւ ազատվել ավելորդ քաշից, ե՛ւ ձեր օրգանիզմն առողջ դարձնել: Եթե կա մեծ ցանկություն, ձեր առջեւ կբացվեն բոլոր փակ դռները. չէ՞ որ ցանկացած իրավիճակից էլ ելք կա: Առաջին հերթին համագործակցեք ձեր ուղեղի հետ եւ պայքարեք ձեր գեղեցիկ տեսքի համար »:
Չգիտեմ՝ որքանով սա կօգնի բոլոր նիհարողներին, սակայն Էլենին ճիշտ է մի բանում. երազանքի կազմվածքին հասնելու ճանապարհը պետք է սկսել ուղեղից: Եվ համբերությամբ զինվել…
Ձեր՝ Անի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:04, 21 մայիսի
Լրագրողներն իմացել են Ջոնի Դեփի եւ փաստաբանի ենթադրյալ սիրավեպի մասին ճշմարտությունը12:44, 21 մայիսի
Տոպ, ուլտրակարճ շորտեր․ Եվա Բաղդասարյանի լուսանկարն Ատլանտյան օվկիանոսից12:11, 21 մայիսի
Մաքսիմ Գալկինը կորցրել է Ռուսաստանում գտնվող բիզնեսը11:46, 21 մայիսի
«Հայաստանս»․ Աննա Թովմասյանի լուսանկարը Գեղարդից11:07, 21 մայիսի
Տարվա հայր. Քանյե Ուեսթն անակնկալ է մատուցել երեխաներին՝ դպրոց ուղեկցելով հրշեջ մեքենայով10:39, 21 մայիսի
«Աստված պարգեւատրել է ինձ՝ քեզ նվիրելով». Լիլիթ Բասյանը՝ որդու հետ10:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ09:00, 21 մայիսի
Փոլ Մաքքարթնին գլխավորել է բրիտանացի ամենահարուստ երաժիշտների ամենամյա վարկանիշային աղյուսակը23:47, 20 մայիսի
«Ես իմ վախերը հաղթահարեցի իմ երազանքների շնորիվ»․ Թամարա Գեւորգյանի հմայիչ կերպարը23:12, 20 մայիսի
Թմրանյութեր գովազդելու համար դատարանը ռեփեր Մորգենշտերնին տուգանել է 100 հազար ռուբլով22:38, 20 մայիսի
«Բոլորին անսահման սեր են ցանկանում»․ Դիանա Տոնոյանի եւ Բեն Ավետիսյանի նոր լուսանկարը Կալիֆոռնիայից22:12, 20 մայիսի
Մարգո Ռոբին կնկարահանվի «Օուշենի տասնմեկ ընկերները» պրիքվելում