«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կենդանակերպի ամենաերջանիկ երեք նշանները

22:15, 22 դեկտեմբերի

3.Ջրհոս

Ջրհոսներն այս ցանկում պատահաբար չեն հայտնվել: Բանն այն է, որ նրանք անհոգ են վերաբերվում կյանքին, չեն մտահոգվում գոյություն ունեցող խնդիրներով եւ անընդհատ ձգտում են հաճույքների: Նրանք կապված չեն որոշակի տեղի եւ չեն տխրում սիրելի մարդու բացակայությունից. չէ՞ որ նրանք միշտ շատ ընկերներ ունեն, դրա համար էլ նրանց սիրտ-անոթային եւ նյարդային համակարգերն անհամեմատ ավելի ամուր են, քան Կենդանակերպի ցանկացած այլ նշանի մոտ: Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ Ջրհոսները բազմակողմանի զարգացած են եւ շատ շփվող, դրա համար էլ միշտ պահանջված են եւ երբեք մենակ չեն մնում: Այդ ամենը Ջրհոսի նշանի ներքո ծնվածներին դարձնում է ամենաերջանիկ մարդկանցից մեկը: 

2.Առյուծ

Ոչ ոք չի զարմանա՝ Առյուծներին տեսնելով աշխարհի ամենաերջանիկ մարդկանց ցուցակում: Դա իսկապես այդպես է. չէ՞ որ գործունյա անհատներին հաջողվում է այն ամենը, ինչ ձեռնարկում են: Նրանք ինքնավստահ են, ինքնաբավ եւ ազնվական, լայն աշխարհայացք ունեն, այդ պատճառով Առյուծների շուրջ միշտ պտտվում են շատերը, որոնց հաշվին կարելի է իրացվել սեփական ներուժն ու որոնց կարելի է ղեկավարել, այսինքն` կյանքից հաճույք ստանալ: Առյուծները նաեւ իսկական գեղագետ եւ գուրման են, պարզապես պաշտում են նրբաճաշակ, թանկ եւ որակյալ ամեն ինչ, դրա համար էլ կյանքում միշտ ձգտում են լավագույնին, ինչին սովորաբար հասնում են: Հիացական հայացքները եւ գովասանքը այդ մարդկանց դարձնում են աշխարհում ամենաերջանիկներից: 

1.Երկվորյակ

Իզուր չէ, որ Կենդանակերպի նշանների մեջ առաջին տեղը բաժին է հասել Երկվորյակին: Բանն այն է, որ նրանք իրենց մեջ համադրում են Առյուծի նրբաճաշակությունը, իշխող բնավորությունն ու կենսասիրությունը եւ Ջրհոսի անհոգությունն ու շփվող բնավորությունը: Երկվորյակները մի կարեւոր հատկանիշ ունեն, որ չունեն մյուսները. նրանք բացարձակապես ազատ են: Նրանց մեջ համադրվում է բարդույթներից եւ նախապաշարմունքներից, արտաքին ազդեցությունից ու սեփական սովորույթներից ազատությունը: Բացի այդ՝ Երկվորյակներն իրենց կյանքում համտեսել են տառացիորեն բոլոր հաճույքները եւ ընտրել սոսկ այն, ինչն իրենց երկնային ուրախություն է բերում: Վիճակագրության համաձայն՝ Երկվորյակների ավելի քան 90 տոկոսն իրեն բացարձակապես երջանիկ մարդ է համարում եւ պատրաստ է այդ երջանկությունը նվիրել նաեւ ուրիշներին:

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել