«Այո, ես Նատալյա Արայիկովնա եմ»․ Նատալյա Եփրիկյանը՝ իր «Այո, ես Նատալյա Արայիկովնա եմ»․ Նատալյա Եփրիկյանը՝ իր մասին եւ ոչ միայն

Քենդալ Ջենները Ջիմմի Ֆելլոնի շոուի ժամանակ փորձել է դեղին ռեզինե կոշիկի համը

PROFFY. Ինչպես են պատրաստվում հայկական տիկնիկները

Զարդատուփ։ Ամենահաճելի նվերը Վալենտինի տոնի առթիվ

Թամարա Գվերդծիթելին երգել է ի հիշատակ Միշել Լեգրանի

Ինչու է Միխայիլ Գալուստյանի գրասենյակում ռետինե ձեռք, եւ ինչու է Սվետլակովը Մարտիրոսյանից ավելի զվարճալի

Պահարան. Արվեստը հագուստին

«Հայերը նույնիսկ Ամերիկայում են հայերեն խոսում»․ Թինա Քանդելակի

Քիմ Քարդաշյանը՝ Ջիմի Ֆելոնի շոուին

Զարդատուփ: Երբ երեխաների աշխատանքները կենդանանում են

Պահարան. Այս տարվա ամենանորաձև պայուսակները

Project LA Ահա նորից գիշեր

PROFFY. Ինչպե՞ս Հայաստանում մոդել դառնալ

Նոր «Ֆորսաժ»՝ թրեյլեր

Պահարան. Զինվորական ոճը կանանց զգեստապահարանում

Զարդատուփ. Երբ քեզ զգում ես ինչպես թագուհի

Պահարան. Տարազն ու ավանդական դետալները` առօրյա հագուստում

Զարդատուփ: Զարդերը կարո՞ղ են բնութագրել կրողին

Լուսադիոդային LED-դիմակ՝ Երեւանում. NEWS.am STYLE-ի փորձարկումը

13:06, 5 դեկտեմբերի
Այսօր էսթետիկ կլինիկաների քմահաճ եւ փորձված հաճախորդներին շատ դժվար է զարմացնել, սակայն կոսմետոլոգները մշտապես դեմքի ու մարմնի մաշկի բուժման եւ խնամքի նոր մեթոդներ են մշակում։ Այսօրվա դրությամբ էսթետիկ կոսմետոլոգիայի ոլորտում ամենախոստումնալից թրենդը դեմքի լուսադիոդային LED դիմակն է, որը նոր-նոր է մտնում Երեւան եւ դեռեւս չի հասցրել Հայաստանում ժողովրդականություն ձեռք բերել։
Բայց NEWS.am STYLE-ին հաջողվել է Express Lazer կենտրոնում առաջիններից մեկը սեփական մաշկի վրա փորձել այդ յուրահատուկ սարքը եւ կիսվել պրոցեդուրայից ստացած տպավորություններով։
Այսպիսով, ինչո՞վ է ուշագրավ այս «բազմագույն» դիմակը: Իր արտաքին գրավչությունից եւ ֆոտոթերապիայի նկատմամբ նոր հայացքից բացի, ֆոտոդինամիկական դիմակն օժտված է երիտասարդացնող էֆեկտով:
Հենց այս պատճառով են այդ գործողությունն օգտագործում մաշկի թորշոմելու առաջին նշանների կամ կնճիռների հայտնվելու դեպքում, ինչպես նաեւ ծերացումը կանխելու համար: Մաշկի խնամքի ֆոտոդինամիկական թերապիան արժե մոտ 23 հազար դրամ եւ տեւում է 1,5 ժամ:
Նախքան դեմքին լուսադիոդային դիմակը «հագնելը», անհրաժեշտ է մաշկը նախապատրաստել թերապիային: Մասնագետը մաշկը մաքրում է դիմահարդարումից եւ աղտոտվածությունից, հետո դեմքին էնզիմային մուս է քսում, որը հարթեցնում է վերնամաշկը եւ ակտիվացնում բջիջների թարմացումը:
Այնուհետեւ մաշկի տեսակին համապատասխանող շիճուկ է օգտագործվում, իսկ խնամքի գործողության վերջում կատարվում է վիտամինացված մեղրային քսուքով մերսում: Եվ միայն այս ամբողջ արարողությունից հետո է ընթացքի մեջ մտնում լուսադիոդային դիմակը, որը կենդանացնում է հոգնած եւ խամրած մաշկը, հարթեցնում կնճիռները, վերականգնում մաշկի առաձգականությունը, նպաստում սպիացած հյուսվածքների ներծծմանը, օգնում ակնեն, սպիները եւ կտրվածքները բուժել: Լուսադիոդային ֆոտոթերապիան նախատեսում է միայն այն ալիքների օգտագործումը, որոնք կլինիկական ապացույց ունեն եւ որոշակի բջջային ռեակցիաներ են առաջացնում:
Այսինքն՝ բուժման այս մեթոդն օգնում է բուժական եւ սնուցող տարրերը հասցնել վերնամաշկի դժվարամատչելի շերտեր: LED ճառագայթները բացում են միկրոանցքերը եւ իրականացնում խնդրահարույց գոտիներ անհրաժեշտ բաղադրիչների տեղափոխումը: 
Լուսադիոդային դիմակը տարբեր գունային ազդակներ ունի։ Կարմիր. ամենահզոր լուսային սպեկտորն է՝ նախատեսված հասուն տարիքի կանանց մաշկի բուժման համար։ Բարելավում է մետաբոլիզմը եւ արյան շրջանառությունը։
Կանաչ. հանգստացնում եւ վերականգնում է մաշկային ծածկույթի բալանսը, բարձրացնում մաշկի իմունիտետը։ Կապույտ. կիրառվում է պրոբլեմատիկ, բորբոքված եւ գրգռված մաշկի համար»:
Դեղին. այս ճառագայթներն ազդում են յուղոտ, խոշոր ծակոտիներով մաշկի համար եւ վերացնում այտուցվածությունը։
Երկնագույն. այս ճառագայթները խոնավացնում են, հանգստացնում մաշկը, դանդաղեցնում մաշկի ծերացումը։ Սպիտակ. այս ճառագայթները հակասթրեսային են համարվում։ Հանգստացնում են եւ տոնուս հաղորդում մաշկին, կիրառվում են նաեւ տարբեր կոսմետոլոգիական պրոցեդուրաներից հետո ավելի լավ արդյունքի հասնելու համար։ Մանուշակագույն ճառագայթները մաշկից հանում են տոքսինները։
Սեանսի տեւողությունը, ինտենսիվությունն ու գույնը կախված է մաշկից։ Պրոցեդուրան բացարձակապես անվտանգ է եւ անգամ հաճելի. ամբողջ դեմքով միայն հաճելի ջերմություն ես զգում։
Մարգարիտա Ավագյան

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության