Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Վեց հատկանիշ, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ

12:04, 23 դեկտեմբերի

Բարություն

Սկզբում բոլորս բարի ու համակրելի ենք, բայց կարեւոր է բարի լինել ոչ միայն միմյանց, այլեւ վաճառողների, մատուցողների, անցորդների նկատմամբ։ Տղամարդն ուշադրություն է դարձնում, թե ինչպես է կինը խոսում ու արտահայտվում իր նախկին զուգընկերների, գործընկերների ու անծանոթների մասին։

Խելք

Ինչ-որ սեքսուալ բան կա այն կնոջ մեջ, որը կիրթ է, սրամիտ ու կարող է խոսել ցանկացած թեմայով։ Դա ամենեւին էլ չի նշանակում, որ նա պետք է մի քանի բարձրագույն կրթություն ունենա, դա նշանակում է հնարամտություն, հումորի զգացում, իմաստություն։ Կին, որը կարող է խորիմաստ հարցեր տալ ու դատել Տիեզերքի մասին, աստղերի տակ պառկած։

Բաց մտածողություն

Ոչ մեկին դուր չի գալիս, երբ նրան ասում են, որ նա իրավացի չէ։ Ոչ ոք չի ուզում, որ իր սխալն ուղղեն։ Տղամարդը ուզում է այնպիսի կին, որը նրան չի դատապարտի, որը բաց է նոր մտածողության ու տեսակետների համար։ Սիրում է ճամփորդել, հանդիպել նոր մարդկանց, իմանալ որեւէ նոր բան, ընդլայնել իր հորիզոնները։

Նա ճանաչում է ինքն իրեն

Այն, որ նա բաց մտածողություն ունի, չի նշանակում, որ նա միամիտ է։ Նա ճանաչում է ինքն իրեն, վստահում է իր ներքին ձայնին, գիտի, թե ինչ է ուզում, ինչ՝ ոչ։ Նա չի փորձում ձեւանալ ու կեղծել։

Նա կարողանում է ինքնաարտահայտվել 

Նա իր մտքերն ու զգացմունքներն է արտահայտում, ասում, թե ինչ է մտածում։ Պարտադիր չէ, որ նա չափից շատախոս լինի։ Նա կարող է լինել համեստ ու հանդարտ, բայց գիտի, ինչպես արտահայտել իրեն՝ մարմնի լեզուն, նկարչություն, պոեզիա, պարեր։ 

Պարզություն

Տղամարդիկ գնահատում են հավակնությունները ու մեծ երազանքները, բայց նրանք ուզում են մի կին, որը գնահատում է կյանքը՝ մանրուքներով հանդերձ, որը գիտի, որ կյանքում ամենակարեւորը ընտանիքն է, ընկերությունը, սերը , մտերմությունը։ Նա ազնիվ է ու գործնական, նա չի վազում հարստության ու կարագավիճակի ետեւից, ուզում է ապրել այստեղ ու հիմա։

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել