Երեւանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կայացել է ճապոնացի երաժիշտների համերգը, որը կազմակերպվել էր Հայաստանի ու Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարեդարձի կապակցությամբ։ Այդ համերգին ներկա էր նաեւ NEWS.am STYLE-ը, եւ մենք բազմաթիվ դրական լիցքեր ենք ստացել՝ Երեւանի թատրոնում ստեղծված ճապոնական մթնոլորտից։
Ճապոնիայի լիազոր ու արտակարգ դեսպան Էյջի Տագուչին ողջունել է բոլոր հյուրերին հայերենով ու շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր եկել էին ծանոթանալու ճապոնական ավանդական երաժշտության մշակույթի հետ։
Միջոցառման հատուկ հյուրերն էին հանրահայտ ճապոնացի թմբուկահար Իչիտարոն ու Կոջի Կիշիդան, որը բամբուկի սրինգ էր նվագում։
Իրենց կոմպոզիցիաներում երաժիշտներն օգտագործում են ջազի ու ռոքի ռիթմերը՝ ճապոնական ավանդական երաժշտության հետ համադրված։ Ճապոնիայի մշակույթն առհասարակ չի կարելի պատկերացնել առանց թմբուկների, որոնք ուղեկցում են բոլոր կրոնական, աշխարհիկ տոները, նաեւ թատերական բեմադրությունները։
«Մենք ժամանել ենք Երեւան միայն երեկ երեկոյան, բայց հասցրել ենք ծանոթանալ գեղեցիկ ու ջերմ քաղաքին, որը վարդագույն երանգներով է ներկված։ Մենք համտեսել ենք տոլմա, նաեւ հասկացել, որ հայ աղջիկները շատ գեղեցիկ են»,- Հայաստանի մասին իր տպավորություններն է պատմել Իչիտարոն։
Ճապոնական երաժշտության երեկոյին ներկա էր նաեւ ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր- Վարդանյանը, փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանը, նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Արգենտինայի դեսպանատների ներկայացուցիչներ։
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից11:17, 18 ապրիլի
Ջիջի Հադիդը կիսվել է Victoria's Secret-ի նոր գովազդային արշավի կուլիսային կադրերով10:30, 18 ապրիլի
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից10:05, 18 ապրիլի
«Յաշան ու Լեոնիդ Բրեժնեւը»՝ 5, «Ամերիկացին»՝ 4 մրցանակ. «Անահիտ» մրցանակաբաշխության կարմիր գորգն ու բոլոր մրցանակակիրները (ֆոտո)09:00, 18 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում