Այս չորեքշաբթի Marvel Entertainment ընկերության Youtube-ի ալիքով ցուցադրվել է Avengers: Infinity War («Վրիժառուներ․ Անվերջության պատերազմ») ֆիլմի թրեյլերը։ Օրը չավարտված՝ տեսահոլովակը դիտել է ավելի քան 35 մլն օգտատեր (հիմա այդ թիվն արդեն 55 միլիոնի է հասել)։
Ֆիլմի թրեյլերը ռեկորդ է սահմանել բոլոր մեդիա հարթակներում՝ 24 ժամում հավաքելով 230 մլն դիտում, գրված է ընկերության Twitter-ի էջում։
Ֆիլմում նկարահանվել են՝ Կապիտան Ամերիկան (Քրիս Էվանս), Երկաթե մարդը (Ռոբերտ Դաունի կրտսերը), Տորը (Քրիս Հեմսվորթ), Դոկտոր Սթրենջը (Բենեդիկտ Քամբերբեթչ), Սեւ այրին (Սքարլեթ Յոհանսոն), Հալքը (Մարք Ռուֆալլո), նաեւ «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի հերոսները, որոնց դերերը կատարել են Քրիս Փրեթը, Զոուի Սալդանան ու այլք։
Ֆիլմի նոր մասում վրիժառուները եւ նրանց դաշնակիցները, որոնք նույնպես գերբնական հատկություններով են օժտված, կբախվեն տիեզերական սպառնալիքին՝ Տանոս բռնապետին։ Վերջինը փնտրում է հավերժության քարը՝ արտասովոր ուժի արտեֆակտեր, որը հավաքելով, կկարողանա փոխել իրականությունը։
Ֆիլմի պրեմիերան ծրագրված է 2018-ի ապրիլի 25-ին։
Նշենք, որ նախորդ ռեկորդակիրն էր «Այն» սարսափ ֆիլմի թրեյլերը (197 մլն դիտում՝ առաջին օրվա ընթացքում)։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)