Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ի՞նչ ֆիլմ դիտել այսօր. «Էլիսի տանը» կամ մեկ սիրտ՝ չորսի համար (ֆոտո/վիդեո)

17:35, 6 դեկտեմբերի

NEWS.am STYLE-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել կինոաշխարհի հեռտաքրքիր նորույթները: Այսօր առաջարկում ենք դիտել այս աշնանը մեծ էկրաններ բարձրացած ամերիկյան մի կատակերգություն, որի գլխավոր դերերում հանդես են եկել Ռիզ Ուիզերսփունը, Նեթ Վուլֆը, Ջոն Ռուդնիցկին, Պիկո Ալեքսանդրը, Քենդիս Բերգենը եւ Մայքլ Շինը:

Ռեժիսոր Հոլլի Մեյերս-Շայերի «Էլիսի տանը»/Home Again կատակերգությունը Էլիս Քինեյի մասին է, որը հենց 40-ամյակի շեմին ամուսնալուծվում է՝ երկու հրաշալի դուստրերի հետ Նյու Յորքից տեղափոխվելով Լոս Անջելես: Ամուսնալուծության պատճառով Էլիսը հաճախ է դեպրեսիաներ ունենում, ինչը նկատում են նաեւ նրա մտերիմ ընկերուհիները՝ առաջարկելով Էլիսի 40-ամյակը նշել անմոռանալի կերպով եւ բարձրացնել նրա տրամադրությունը: Սկզբում գլխավոր հերոսուհին այնքան էլ կողմ չի լինում խնջույքին, սակայն ավելի ուշ ընկերուհիներին հաջողվում է համոզել նրան: Էլիսն իր տարեդարձը նշում է ակումբներից մեկում, որտեղ պատահմամբ ծանոթանում է երեք երիտասարդների հետ, որոնք հետաքրքրված են ֆիլմարտադրությամբ:

Տղաները վարձը չվճարելու պատճառով վտարվել էին վարձակալած բնակարանից: Էլիսը որոշում է բարեսիրտ գտնվել նրանց հանդեպ եւ մի գիշեր իր բնակարանում անկյուն հատկացնել: Սակայն երիտասարդներն այնքան են հրապուրվում հմայիչ կնոջով, որ այլեւս չեն ցանկանում հեռանալ նրա բնակարանից: Նրանց սերը Էլիսի հանդեպ կրկնապատկվում է, երբ հայտնաբերում են, որ վերջինը հայտնի ռեժիսոր Ջոն Քինեյի դուստրն է: Էլիսին սկսում է դուր չգալ այն փաստը, որ երեք երիտասադներ մնալու են իր բնակարանում, հատկապես, երբ դուստրերն արդեն պետք է տուն վերադառնային տատիկի մոտ անցկացրած հանգստից հետո: Նա արդեն պատրաստվում էր վտարել տղաներին, երբ հանկարծ նկատում է, որ իր դեռահաս աղջիկները, որոնք ծնողների ամուսնալուծությունից հետո հաճախ էին ունենում տրամադրության անկումներ, ընդհանուր լեզու են գտել երիտասարդների հետ եւ նույնիսկ ընկերացել են:

Էլիսը համաձայնվում է տղաներին հատկացնել հյուրերի համար նախատեսված անկյունը: Էլիսին սիրահարված երիտասարդները ամեն գնով փորձում են շահել նրա սիրտը՝ նրան օգնելով տնային գործերում եւ աղջիկների տնային հանձնարարությունների հարցում: Սակայն իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ անսպասելիորեն դուստրերին այցելության է գալիս Էլիսի նախկին ամուսինը:

Նրան դուր չի գալիս այն փաստը, որը նախկին կինն ու աղջիկները բնակվում են երեք երիտասարդ տղամարդկանց հետ: Բացի այդ՝ ամուսինը խոստովանում է, որ դեռ սիրում է Էլիսին եւ ցանկանում է վերադառնալ ընտանիք: Ի՞նչ որոշում կկայացնի Էլիսը, եւ ի՞նչ ճակատագրի կարժանան նրանով հրապուրված երիտասարդները:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել