Մոդել Ալյոնա Թադեւոսյանն այս օրերին Կամբոջայում է, որտեղ անցկացվում է World Miss University գեղեցկության մրցույթը, որի ընթացքում Գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողուհին ներկայանում է Հայաստանի դրոշի ներքո: Այն տեւելու է մինչեւ դեկտեմբերի 20-ը: Մրցույթին մասնակցելու առաջարկը մոդելը ստացել է «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի կողմից: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ալյոնան մանրամասներ է ներկայացրել մյրցույթի ընթացքից, ինչպես նաեւ կիսվել իր սպասումներով.
«Մրցույթն անցկացվելու է երեք փուլերով՝ երեկոյան զգեստ, լողազգեստ եւ տարազ, որի հեղինակը Լիլիթ Մելիքյանն է: Տարբեր երկրներից ժամանած մոտ 80 աղջիկ մասնակցում է այս մրցույթին»:
Ալյոնան նշում է՝ մարտական է տրամադրված. «Թեեւ ժամանեցի ու մի փոքր տհաճ «անակնկալ» եղավ ճամպրուկիս հետ կապված, բայց աշխատում եմ չկենտրոնանալ դրա վրա եւ շարունակում եմ նույն ոգով: Բացի այդ՝ մրցույթի ֆեյսբուքյան էջում տեսնելով իմ լուսանկարի հավանությունների թիվն ու համեմատելով իմ մասին հոլովակը մյուս երկրների ներկայացուցիչների հոլովակների հետ՝ մեծ ակնկալիքներ ունեմ: Ի դեպ, շատ աղջիկներ մոտենում են ինձ եւ ասում, որ իրենց ազգային տնօրենների համար էլ ես ֆավորիտների շարքում եմ: Համենայն դեպս, այս պահին ոչինչ չեմ կարող կանխատեսել: Բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին եւ ընտանիքիս անդամներին՝ եղբորս գլխավորությամբ, որ այս ընթացքում իմ կողքին են: Կցանկանայի նաեւ հորդորել մեր հայրենակիցներին, որ ակտիվ լինեն օնլայն քվեարկության ժամանակ (wmu.world կայքում) եւ քվեարկեն 47 համարի՝ այսինքն իմ եւ Հայաստանի օգտին»,-եզրափակեց մոդելը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Ալյոնա Թադեւոսյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ