Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Exclusive: Wiwibloggs-ի հայտնի բլոգեր Ուիլյամը՝ «Եվրատեսիլ 2018»-ին իր եւ Դեբանի հնարավոր մասնակցության մասին (ֆոտո/վիդեո)

10:30, 10 դեկտեմբերի

«Եվրատեսիլ»-ի երկրպագուների շրջանում ամենահայտնի լրագրողները՝ բրիտանական Wiwibloggs կայքի աստղային բլոգերներ Ուիլյամն ու Դեբանը, այս շրջանում փորձում են իրենց ուժերը «1 in 360» մրցույթում, որի նպատակն է ընտրել «Եվրատեսիլ 2018»-ում Սան Մարինոյի մասնակցին: Հայտնի լրագրողներին իրենց աջակցությունն են ցուցաբերում մրցույթի տարբեր տարիների մասնակիցները, այդ թվում՝ մեր նախորդ տարվա ներկայացուցիչ Արծվիկը: Ինչպե՞ս տղաները որոշեցին մասնակցել մրցույթին եւ ինչիպիսի՞ ելույթ կներկայացնեն հանրությանը հաղթանակի դեպքում: NEWS.am STYLE-ը բացառիկ զրույց է ունեցել Ուիլյամ Լի Ադամսի հետ:

«Ամեն տարի՝ «Եվրատեսիլ»-ից ամիսներ անց, Դեբանն ու ես փորձում ենք առանց երգերը նորից լսելու փորձել կատարել դրանք՝ տեսնելով, թե որ երգերն են ավելի շատ տպավորել մեզ, որոնք ենք հիշել: Այդպես ենք արել վերջին 7 տարիների մրցույթից հետո: Դեռ օգոստոսին ենք համացանցում տեղադրել «Եվրատեսիլ 2017»-ի մեր միքսը: Հետաքրքիրն այն է, որ մենք չենք ներկայացրել մեր տեսանյութը «1 in 360» մրցույթին: Դա արել էր ինչ-որ մեկը, երեւի որպես կատակ՝ մեր տեսանյութը շատ ցածր որակով տեղադրելով մրցույթի կայքէջում: Սկզբում մտածեցինք, որ պետք է խնդրենք, որ այն հեռացվի կայքից, իսկ հետո նկատեցինք, որ մարդիկ քվեարկում են մեր օգտին եւ աջակցում մեզ: Այդպես, մտածեցինք չչեղարկել մեր մասնակցությունը: Երբ մարդիկ հարցնում էին՝ իսկապես մասնակցո՞ւմ ենք մրցույթին, մենք պատասխանում էինք, որ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու ցանկությունը շատ մեծ է: Ճիշտ է՝ մեր նախաձեռնությամբ չհայտագրվեցինք այդ մրցույթին, բայց այն, ինչը մեզ կարող էր տհաճություն պատճառել, գեղեցիկ պատմություն ունեցավ»,-ասում է Ուիլյամը՝ կարեւորելով նաեւ այն փաստը, որ այս շրջանուն շատերին հայտնի դարձավ «1 in 360» մրցույթը.

«Կարեւոր է, որ մարդիկ քաջալերեն Սան Մարինոյին «Եվրատեսիլ»-ում: Մեզ դուր է գալիս, երբ փոքր երկրները հաջողություն են գրանցում մրցույթում»,-հավելում է նա:
Եվրատեսիլյան հայտնի բլոգերը նշում է՝ մրցույթին մասնակցելու ցանկությունը մեծ է թե՛ իր, թե՛ Դեբանի մոտ.
«Երազում ենք մի օր մամուլի կենտրոնից տեղափոխվել կանաչ սենյակ եւ շոուի ընթացքում լինել բոլոր կատարողների կողքին: Այո, իսկապես հետաքրքիր է, որ ինչ-որ մեկի կատակի արդյունքում հայտնվեցինք այսպիսի մրցակցության կիզակետում: Փետրվարին «Եվրատեսիլ 2017»-ի Wikipedia-ի էջում տեղեկություն էին տեղադրել, թե իբր մենք Սան Մարինոն ենք ներկայացնելու մրցույթին՝ Slayage Realness (Honey) կոչվող երգով: Դա կատակ էր, բայց այն ստիպեց մեզ մտածել՝ ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ չփորձենք մեր ուժերն այդ մրցույթում»:

Ուիլյամը նաեւ հերքում է այն խոսակցությունները, թե իբր ինքն ու Դեբանը գումար են վճարել «Եվրատեսիլ»-ի տարբեր տարիների մասնակիցներին՝ իրենց աջակցելու համար.

««Եվրատեսիլ»-ից հայտնի մեր ընկերներին, նախորդ տարիների մասնակիցներին էլ խնդրեցինք աջակցել մեզ, եւ նրանցից շատերն ուղարկեցին իրենց աջակցությունն արտահայտող տեսանյութերը: Նրանց թվում էր նաեւ գեղեցկուհի Արծվիկը: Նաեւ հրաշալի էր այն փաստը, որ եվրատեսիլյան շատ երգիչներ էին մեզ գրում՝ հարցնելով, թե ինչով կարող են օգնել: Մեզ համար դա շատ հուզիչ էր: Որոշ օգտատերեր, այնուամնայնիվ, շտապեցին բացասական մեկնաբանություններ գրել՝ հարցնելով, թե որքան ենք վճարել արտիստներին՝ մեզ աջակցելու համար: Ուզում եմ շեշտել, որ մենք ոչ մի գործարք չենք կնքել, այս ամենն արվել է ընկերական սկզբունքով»:
Բլոգերը չմոռացավ նաեւ շնորհակալություն հայտնել այն երկրպագուներին եւ ընթերցողներին, որոնք քվեարկությամբ շարունակում են ոգեւորել իրենց.

«Պետք է նշեմ, որ նրանք մեզ արդեն իսկ շատ են աջակցել քվեարկության հարցում: Չնայած ես եւ Դեբանը պրոֆեսիոնալ երգիչներ չենք՝ մենք կարողացել ենք հավաքել ավելի քան 3300  ձայն: Նրանց շնորհիվ մենք 557 մասնակիցների մեջ մեր ուրույն տեղն ունենք լավագույն 20-յակում: Դա ավելին է, քան մենք էինք սպասում: Մեզ համար յուրքանչյուր ձայն նման է Ամանորի հրաշալի նվերի: Չգիտեմ՝ արդյո՞ք կկարողանանք մասնակցել Սան Մարինոյի նախընտրական փուլին, թե ոչ, բայց հուսով եմ՝ մեր երկրպագուները կշարունակեն լինել մեր կողքին: Ամեն դեպքում, խորհուրդ եմ տալիս, որ լսեն իրենց սրտին եւ քվեարկեն լավագույն ելույթի օգտին: Քվեարկությունը կավարտվի այսօր՝ դեկտեմբերի 10-ին: Չեմ կարծում, թե մենք կհաղթենք wildcard-ը, դա անհնար է: Բայց ամեն ձայն մեզ կոգեշնչի հետագայի համար: Մենք կապի մեջ ենք եղել երկու հրաշալի երգահանների հետ, նրանցից մեկի երգն արդեն մի անգամ հաղթել է «Եվրատեսիլ»-ում, մյուսը՝ երկու անգամ հայտնվել է լավագույն հնգյակում: Նպատակ ունենք ստեղծել մի սինգլ, որը կթողարկենք մյուս ամառ: Իսկ եթե ձեր ընթերցողներից կան այնպիսիք, որոնք ցանկանում են քվեարկել մեր օգտին, մենք միայն ուրախ կլինենք»:

Ուիլյամի խոսքով՝ մրցույթում հաղթելու դեպքում «Եվրատեսիլ»-ի երկրպագուները բեմում կտեսնեն ակումբային կատարում՝ պայծառ ու գունավոր լույսերի ներքո.

«Մենք եւ մեր բեքվոկալիստները մեծ էներգետիկա կփոխանցենք բեմից եւ այդ ելույթը կվերածենք փոքրիկ երեկույթի, ինչպես Արծվիկի Fly With Me երգի մեջ է ասվում՝ շատ գույներ ու ստվերներ, շատ ձայներ, որոնք կտարածվեն ամենուրեք...»:

Սյունե Առաքելյան

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել