Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ի՞նչ կարժենա Ամանորի սեղանը Երեւանում

20:04, 12 դեկտեմբերի

Մինչեւ Ամանոր հաշված օրեր են մնացել։ Ու եկել է ժամանակը՝ մտածելու, թե ինչ է լինելու սեղանին այդ կախարդական գիշերը, եւ, ամենակարեւորը, թե որքան կարժենա այդ սեղանը երեւանցիներին:

NEWS.am STYLE-ի խմբագրությունը մոտավոր հաշվարկել է տոնական սեղանի համար ամենաանհրաժեշտ մթերքների գները։

Որպես կանոն, շատ տնային տնտեսուհիներ նախընտրում են տարբեր խանութներից առևտուր կատարել՝ երշիկեղենն ու կաթնամթերքը, պահածոները, ոգելից խմիչքը՝ սուպերմարկետներից, միսը, բանջարեղենն ու մրգերը՝ շուկայից, իսկ խմորեղենը՝ փռերից կամ հրուշակեղենի խանութներից։ Մենք շրջել ենք քաղաքի այդ բոլոր առևտրի կետերով, որպեսզի պարզենք, թե ինչ կարժենա միջին ամանորյա զամբյուղը։

Նախ կկազմենք անհրաժեշտ մթերքների ցանկը։ Առանց ինչի՞ հնարավոր չէ պատկերացնել ամանորյա սեղանը՝ մանդարին, օլիվյե, շամպայն, տոլմա, խոզի բուդ ու նրբաբլիթներ։ Այսքանը կհամարենք տոնական must have-ը։ Իսկ սառը նախուտեստներից սեղանին պետք է պարտադիր լինեն խոզապուխտ, կարմիր ձկնկիթ, պանրի տեսականի, ձիթապտուղ, ընդեղեն, մոսկովյան կոնֆետներ, կոնյակ, լիմոնադ եւ գաթա։ Եվ այսպես,  մեր սեղանին արդեն կա մոտ 15 տարբեր ուտեստ։

Ամանորյա զամբյուղի մթերքները

Ամենակարևորն, իհարկե, միսն է, այնպես որ մենք կգնանք շուկա՝ մեր պարտադիր կերակրատեսակների համար խոզի բուդ ու տավարի միս գնելու։ Մեզ պետք է մեկուկես կիլոգրամ տավարի և խոզի միս՝ նրբաբլիթների ու տոլմայի համար, իսկ սեղանի «թագուհուն» կընտրենք 4 կգ-ից ոչ մեծ։ Այստեղ կգնենք նաև տարբեր կանաչիների փնջեր, մի քանի կգ մանդարին, վարունգ, լոլիկ, կարտոֆիլ, սոխ ու գազար։

Շուկայում մսի վրա կծախսենք մոտ 24 000 դրամ:

Իսկ հիմա վազենք սուպերմարկետ, որտեղ կգնենք ամանորյա սեղանի մնացած բաղադրիչները։ Զամբյուղի մեջ ենք լցնում կանաչ ոլոռ, մայոնեզ, ձիթապտուղ, խաղողի տերևներ, կաթ, կտրատած երշիկեղեն, պանիր, ձկնկիթ, սերուցքային կարագ, քաղցրավենիք ու ըմպելիք, մոտ տասը ձու։ Եվ այսպես, հաշվենք, թե ինչ գումարի մթերք են հավաքել զամբյուղում։

Իմ հաշվարկներով՝ սուպերմարկետում ընտանեկան բյուջեն «սնանկանում է» 35 250 դրամով։

Իսկ հրուշակեղենի խանութից գաթա գնելու համար ևս 2500 -3000 դրամ կպահանջվի։

Ինչպես ասում են՝ աշխարհի բոլոր մարկետոլոգները անզոր են գնումների ցանկով տղամարդու դեմ, դրա համար էլ տոնական գնումների պատրաստվելիս հստակ գրեք, թե ինչ է պետք։ Ավելորդ բաները կարելի է հանգիստ ջնջել, իսկ քանակը՝ շտկել։ Ցանկը կազմված էր երկու-երեք անդամից բաղկացած ընտանիքի համար։

Արդյունքում՝ միջին Ամանորը փոքր ընտանիքի համար կարժենա մոտ 62 000 դրամ։ Հաշվի առեք, որ ընտրել էինք ոչ թանկարժեք մթերքներ, հիմնականում տեղական արտադրության։

Լայֆհաք

Հիմա ճիշտ ժամանակն է գնել այն մթերքները, որոնց պիտանելիության ժամկետը երկար է՝ պահածոներ, ըմպելիքներ, մայոնեզ։

Մարգարիտա Ավագյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել