«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Որեւէ այլ երկրում բարձր կգնահատեի մեր շանսերը». Վան Եղիազարյանը` «Դեպի Եվրատեսիլին» Nemra-ի մասնակցության մասին

12:36, 12 դեկտեմբերի

Nemra ռոք խումբը հայտ է ներկայացրել` մասնակցելու «Դեպի Եվրատեսիլ» նախագծին: Մրցույթին մասնակցելու որոշման եւ ներկայացվելիք երգի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է խմբի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանի հետ.

««Դեպի Եվրատեսիլին» մասնակցելու մասին սկսեցինք մտածել`տեսնելով մեր երկրպագուների՝ նեմրացիների բազմաթիվ մեկնաբանությունները «Դեպի Եվրատեսիլի» հրապարակումների տակ, որտեղ անընդհատ մեզ էին նշում եւ խնդրում մասնակցել: Երբ հասկացանք, որ կանոններն այնպիսին են, որ մասնակիցներն իրենց սեփական երգով պետք է ներկայանան, դա մեզ դուր եկավ, քանի որ չենք սիրում, երբ երաժիշտները գնահատվում են արդեն հայտի արտասահմանյան երգերով ներկայանալու դեպքում: Այդպիսով՝ որոշեցինք մեր բազմաթիվ երգերից մեկն էլ առաջարկել` Հայաստանը Եվրոպայում ներկայացնելու համար, եւ եթե մարդիկ հավանեն այն, մեծ սիրով կներկայացնենք այդ երգը «Եվրատեսիլում», եթե ոչ` դրանից բացարձակ բան չի փոխվի խմբի պլանների մեջ»,-ասում է Վանը` հավելելով, որ երգն ալտերնատիվ ռոք ժանրի մեջ է.

«Այն արդեն պատրաստ է, իհարկե, դեռ դեմո տարբերակն ենք ուղարկել, ոչ լիարժեք միքսված վիճակն է, բայց կարծում եմ` այս փուլի համար բավարար է:

Երգը մեր ժանրի մեջ է, անգլերենով է, ինչպես մեր մնացած 40-ից ավելի երգերը, իսկ անվանումը՝ I'm a liar («Ես սուտասան եմ»): Երգը ռիթմիկ է, թեթեւ, բայց նաեւ մինորային ու անսպասելի է վերջանում: Վստահ եմ` այն դուր կգա տարբեր տարիքային խմբի մարդկանց»:

Վանի խոսքով` իրենց երգը գաղափարային առումով ամենահասանելի գաղափարների մասին է. «Երկու գաղափար կա ընդգրկված, հենց վերնագիրը առանձին գաղափար ունի, որով շեշտում ենք, որ այս աշխարհում բոլորն են սուտասան, սակայն քչերն են այնքան արդար ու համարձակ, որ բարձրաձայնեն դրա մասին, բայց երգի բառերի կոնտեքստը մի փոքր այլ է: Երգը նրա մասին է, որ բոլորս կորցնելուց հետո ենք հասկանում` ինչ կամ ով էր մեր կողքին, եւ կորցնելուց հետո ենք գնահատում արժեքը»:

Վանն ասում է` իրենց ելույթում անկեղծությունը կլինի ամենայուրահատուկ տարրը. «Իսկ մեր երգը կտարբերվի հենց երգ լինելով` հիշվող երգով, հիշվող կրկներգով: Միգուցե, շատերի համար այլ բաներով կհիշվի, օրինակ` խմբի մասնակիցների դեմքով կամ մազերով եւ այլն, բայց ես հույս ունեմ, որ սա երգի մրցույթ է, հանդիսատեսն էլ երգն է ընտրելու»:

Երաժիշտը «Եվրատեսիլին» հետեւում է հիմնականում YouTube-ով. «Ընկերներս հաճախ ուղարկում են իմ ճաշակով կատարումներ, շատ երգեր են եղել այս տարիների ընթացքում, որ շատ եմ հավանել, ինձ ավելի շատ երգերն են հետաքրքրել, քան շոուի մասը, քվեարկությունները եւ այլն»,-ասում է նա` հավելելով.

«Եթե գնանք «Եվրատեսիլ», նախ խմբի ճանաչվածությունը, անկասկած, կմեծանա, ու, կարծում եմ, բազմաթիվ դռներ կբացվեն նաեւ Հայաստանից դուրս, բայց չեմ սիրում այդքան շատ խորասուզվել ապագայի մեջ, տեսնենք` ինչպես կստացվի»:

Վանի կարծիքով` այս տարիների ընթացքում Հայաստանը լավագույնս ներկայացրել է Արամ MP3-ն, իսկ իրենց խմբի շանսերի մասին նախընտրում է կանխագուշակումներ չանել.

«Մեր շանսերի մասին չեմ կարող գուշակել, մենք դեռ միայն հայտն ենք ուղարկել, անգամ չգիտենք` մեր երգը մրցույթին մասնակցելու համար ընտրելու են, թե ոչ:

Եթե անկեղծ լինեմ, որեւէ այլ երկրում բարձր կգնահատեի մեր շանսերը, բայց մեզ մոտ մի քիչ տարբեր են ճաշակները, եւ շատերի մոտ դեռ կիթառ նվագող մարդը չբացահայտված եւ անհասկանալի օբյեկտ է (ծիծաղում է) :

Մենք մասնակցելու ենք բացարձակապես մեր երկրպագուների խնդրանքով ու մեծ սիրով առաջարկում ենք մեր երգերից մեկը` Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու համար: Մնացածն արդեն ժամանակը ցույց կտա»,-եզրափակեց երաժիշտը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Վանի եւ Nemra-ի Facebook-ի էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել