Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր 230 հազարից ավելի բաժանորդների հետ կիսվել է իր մտքերով: Հաղորդավարուհին նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Մենք վատնում ենք մեր կյանքը, անդառնալիորեն ու անմիտ շռայլությամբ վատնում ամենաթանկը, որ ունենք. ժամանակն ու Սերը։ Մենք՝ պարզունակ կյանքասպան ենք։ Կորցնում ենք իսկականն ու մերը՝ ինչ- որ ճղճիմ հարաբերությունների «միջանցքներում», վազելով «ճիշտ ու սխալների» հետևից, կիսանկուղներում թաքնվում ենք մարդկանցից կամ մեզնից, որ «ոչինչ» չլինի։ Մենք վախերում ոչնչանում ենք։ Մենք վախենում ենք ապրել։ Վախենում ենք ասել բարձրաձայն էդ նույն վախերի մասին, ամաչում ենք, որ հուզվում ենք, ամաչում ենք խոստովանել մեր թուլություններն ու թերությունները,,, «ֆոտոշոփում» ենք մեզ ամեն վայրկյան, սղագրում ենք մեր կյանքը, ռաֆինացված էմոցիաներով «դիրքավորում» ենք մեզ ու էդ բոլոր անիմաստ գործողությունների մեջ կորցնում ենք ամենաիսկականը՝ Կյանքը։
Սերը ժամանակ չունի սպասելու մեր «դիրքավորմանը», մի օր կտրտմի ու կգնա,, Սերն էդպիսինն է, կյանք է սիրում՝ իսկական ու անմնացորդ։ Իսկ մենք պատել ենք մեզ պատերով, պատեպատ ենք խփվում ու համոզում ենք, թե ապրում ենք, կռիվ ենք տալիս հա ստվերների կամ մեր իսկ թողած հետքերի հետ ու չենք էլ հասկանում, որ էդ կռիվը մեզ հետ է ախր։ Որ պետք չի ԷԼ կռվել, սովորական, բայց իսկական Ապրել է պետք։ Չպայքարել, չհոխորտալ, չփախչել կամ չթաքնվել, ԲԱՑՎԵԼ ՈՒ ԱՊՐԵԼ։ Աշխարհի բոլոր սերունդներից ( X, Y , Z կամ Միլենիալներ) մենք Չսերունդն ենք, որ դեռ չսովորած ապրել, սովորեց Չապրել։ Սերը Չապրողներին չի սիրում, հաջողությունն էլ երես է թեքում. վհատությունն իբրև ձեռնաշղթա՝ մեզ արգելակում է ու արգելում Թռչել, մենք կապված ենք, բայց միակ թույլատրելի կապը Սիրո կապը պետք է որ լինի,,, մենք պիտի շղթայվենք Սիրով,,,իրարով, ոչ թե իրարից։ Էլ ասելու կամ խոսելու էլ չի մնացել,,, զգալու դարաշրջանն է։ Քանի դեռ կա ժամանակ՝ ԶԳԱԼ Է ՊԵՏՔ։ Մնացածն ունի վայրկյանի «հավերժություն», այսինքն մի շունչ։ Մենք ունենք մի շնչով ապրած կյանք»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից11:17, 18 ապրիլի
Ջիջի Հադիդը կիսվել է Victoria's Secret-ի նոր գովազդային արշավի կուլիսային կադրերով