«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հարաբերություններում կանանց բնորոշ սխալները

23:01, 27 դեկտեմբերի

Դուք խելագարվում եք, երբ տղամարդը խոսում կամ էլ պարզապես նայում է ուրիշ կանանց

Որպես տղամարդ՝ ես կարող եմ վստահաբար ասել, որ գեղեցիկ կանանց նայելը մեր բնույթից է բխում։ Եթե դուք խանդում եք, կամ էլ բարկանում դրա պատճառով, ապա դա պարզապես ձեր անվստահության մասին է վկայում։ Եթե դուք սարսափելի խանդում եք , երբ Ձեր տղամարդն այլ կանանցով է շրջապատված, ուրեմն դուք պետք է վերաարժեւորեք ձեր հարաբերությունները։ Նախ՝ բարձրացրեք Ձեր ինքնագնահատականը։ Տղամարդը երբեք չի դավաճանի այն կնոջը, որը վստահ է իր ուժերում ու տղամարդու զգացմունքներում։ Երկրորդ՝ դուք պետք է մտածեք վստահության մասին։ Ավելին, դուք պետք է հասկանաք՝ դուք նրան առհասարակ վստահում եք, թե ոչ։

Խանդն ավելորդ ու քայքայիչ զգացմունք է, չէ՞ որ դուք ինքներդ եք հասկանում, որ եթե նա ցանկանա դավաճանել, ապա կդավաճանի, խանդեք դուք, թե ոչ։ Ձեր բոլոր խանդի տեսարանները կարող են ի սկզբանե անհաջողության դատապարտել Ձեր երջանկությունը։ Այնպես որ, մի վատնեք ձեր ժամանակն անիմաստ զգացմունքի վրա։

Դուք լիցքաթափվել եք ու այլևս չեք հետևում Ձեզ

Սա թերեւս տղամարդկանց հեռանալու կամ դավաճանության ամենատարածված պատճառներից մեկն է։ Բազմաթիվ կանայք, համարելով, որ իրենց հարաբերություններն արդեն կայացել են, լիցքաթափվում են ու սկսում են պարզապես չհետեւել իրենց՝ չեն սափրում ոտքերը, մոռանում են գեղեցկության սրահներ այցելել եւ այլն։ Ի գիտություն՝ դուք պետք է շարունակեք հետեւել Ձեզ, նույնիսկ եթե մշտական զուգընկեր ունեք , թեկուզ որովհետեւ նա ցանկանում է իր կողքին գեղեցիկ կնոջ տեսնել։

Դուք հարաբերություններից դուրս ոչ մի սոցիալական կյանք չունեք

Արեք ինչ կամենում եք, միայն թե մի վերածվեք կնոջ, որի կյանքի իմաստը հարաբերություններն են։ Մի եղեք այնպիսի կին, որը մոռանում է իր ընկերուհիների մասին ու հիշում նրանց միայն երբ բոյֆրենդի հետ խնդիրներ ունի։ Դա միայն վանում ու ճնշում է տղամարդկանց, ստիպում նրանց կարծել, որ դուք խղճուկ եք, իսկ դա հաստատ ձեր օգտին չէ։

Դուք պասիվ ագրեսիվ եք

Հատկանիշ, որը բնորոշ է կանանց մեծ մասին ու որը մեզ հասցնում է կատաղության։ Երբ Ձեր տղամարդը հարցնում է Ձեզ, թե ինչ է պատահել, իսկ դուք ասում եք «ոչինչ», միաժամանակ շարունակելով գանգատվել ու զայրանալ՝ սպասելով, որ նա շարունակելու է հարցուփորձ անել՝  դուք դրանով իսկ նրա մոտ բացասական զգացմունքների հեղեղ եք առաջացնում։

Աղբյուրը՝ Ivona


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել