Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Մեր տունը» եւս մեկ սանուհու է ամուսնացրել

13:44, 14 դեկտեմբերի

«Մեր տուն» ՀԿ-ն ամուսնացրել է մանկատան եւս մեկ սանուհու։ Հանդիսությունն անցել է Megerian Carpet գորգագործության արտադրամասի ռեստորանում, որը ստանձնել է բոլոր ծախսերը՝ Արփինեին ու Լյուդվիգին նվիրելով անմոռանալի օր։ Ինչպես եւ ենթադրվում էր, հարսանիքը անցել է հայկական լավագույն ավանդույթներով՝ ուրախ ու աղմկոտ։

Հարսանիքին ներկա էին փեսայի ու հարսնացուի ազգականները, մանկատան սանուհիները, կազմակերպության աշխատակիցներն ու ընկերները, որոնք համագործակցության երկար տարիների ընթացքում դարձել են այս մեծ «ընտանիքի» անդամները։

«Ուղիղ մեկ տարի առաջ «Մեր տուն» կազմակերպության 10-ամյակի տոնակատարության ժամանակ Լյուդվիգը սեր է խոստովանել Արփինեին ու նրան ամուսնության առաջարկություն արել,- պատմում է կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը,- Րաֆֆի Մեգերյանը խոստացել էր կազմակերպել երիտասարդ սիրահարների  հարսանիքը, ինչի համար մենք նրան շատ շնորհակալ ենք։ Արփինեն մեր 17-րդ սանուհին է, ում մենք ամուսնացնում ենք, ու ոչ մի աղջիկ մեզնից չի հեռացել առանց օժիտի։ Այս հարցում մեզ օգնում են Էջմիածնի բնակիչները, որտեղ էլ հենց գտնվում է մեր կենտրոնը՝ աղջիկներին նվիրելով եւ՛ սպիտակեղեն, սրբիչներ, եւ՛ շատ այլ բաներ»։

«Մեր տուն» կազմակերպության սանուհիների հարսանիքներն անցնում են ավանդույթների համաձայն՝ նշանադրություն, պսակադրություն եկեղեցում ու պարտադիր գրանցում ԶԱԳՍ-ում,- նշեց Կարապետյանը,- Մեզ համար այս հարսանիքը շատ կարեւոր էր, քանի որ ստիպված էինք հաղթահարել բազմաթիվ դժվարություններ ու տարաձայնություններ։ Բայց Լյուդվիգի սերը ու նրա ընտանիքի հրաշալի վերաբերմունքը մեր սանուհու հանդեպ հարթեցին բոլոր դժվարությունները»։

«Այսօր «Մեր տուն» մանկատանը քիչ աղջիկներ են մնացել։ 2005-ին օթեւան չունեցող աղջիկների թիվն ավելին էր, իսկ հիմա այդ հարցն աստիճանաբար կարգավորվում է»։

Հիշեցնենք, որ «Մեր տուն» կազմակերպությունն արդեն 10 տարի է՝ մանկատներից իր հարկի տակ է ընդունում այն աղջիկներին, որոնց 18 տարին լրացել է։ Սանուհիներն այստեղ կրթություն են ստանում, սովորում օտար լեզուներ, արվեստի պատմություն, էթիկա, ինչպես նաեւ համակարգչային գիտելիքներ են ստանում։ 

Մարգարիտա Ավագյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել