«Մեր տուն» ՀԿ-ն ամուսնացրել է մանկատան եւս մեկ սանուհու։ Հանդիսությունն անցել է Megerian Carpet գորգագործության արտադրամասի ռեստորանում, որը ստանձնել է բոլոր ծախսերը՝ Արփինեին ու Լյուդվիգին նվիրելով անմոռանալի օր։ Ինչպես եւ ենթադրվում էր, հարսանիքը անցել է հայկական լավագույն ավանդույթներով՝ ուրախ ու աղմկոտ։
Հարսանիքին ներկա էին փեսայի ու հարսնացուի ազգականները, մանկատան սանուհիները, կազմակերպության աշխատակիցներն ու ընկերները, որոնք համագործակցության երկար տարիների ընթացքում դարձել են այս մեծ «ընտանիքի» անդամները։
«Ուղիղ մեկ տարի առաջ «Մեր տուն» կազմակերպության 10-ամյակի տոնակատարության ժամանակ Լյուդվիգը սեր է խոստովանել Արփինեին ու նրան ամուսնության առաջարկություն արել,- պատմում է կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը,- Րաֆֆի Մեգերյանը խոստացել էր կազմակերպել երիտասարդ սիրահարների հարսանիքը, ինչի համար մենք նրան շատ շնորհակալ ենք։ Արփինեն մեր 17-րդ սանուհին է, ում մենք ամուսնացնում ենք, ու ոչ մի աղջիկ մեզնից չի հեռացել առանց օժիտի։ Այս հարցում մեզ օգնում են Էջմիածնի բնակիչները, որտեղ էլ հենց գտնվում է մեր կենտրոնը՝ աղջիկներին նվիրելով եւ՛ սպիտակեղեն, սրբիչներ, եւ՛ շատ այլ բաներ»։
«Մեր տուն» կազմակերպության սանուհիների հարսանիքներն անցնում են ավանդույթների համաձայն՝ նշանադրություն, պսակադրություն եկեղեցում ու պարտադիր գրանցում ԶԱԳՍ-ում,- նշեց Կարապետյանը,- Մեզ համար այս հարսանիքը շատ կարեւոր էր, քանի որ ստիպված էինք հաղթահարել բազմաթիվ դժվարություններ ու տարաձայնություններ։ Բայց Լյուդվիգի սերը ու նրա ընտանիքի հրաշալի վերաբերմունքը մեր սանուհու հանդեպ հարթեցին բոլոր դժվարությունները»։
«Այսօր «Մեր տուն» մանկատանը քիչ աղջիկներ են մնացել։ 2005-ին օթեւան չունեցող աղջիկների թիվն ավելին էր, իսկ հիմա այդ հարցն աստիճանաբար կարգավորվում է»։
Հիշեցնենք, որ «Մեր տուն» կազմակերպությունն արդեն 10 տարի է՝ մանկատներից իր հարկի տակ է ընդունում այն աղջիկներին, որոնց 18 տարին լրացել է։ Սանուհիներն այստեղ կրթություն են ստանում, սովորում օտար լեզուներ, արվեստի պատմություն, էթիկա, ինչպես նաեւ համակարգչային գիտելիքներ են ստանում։
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով