«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Дом-2» հեռուստանախագծի աստղերի ողբերգական մահերը

13:04, 14 դեկտեմբերի

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ «Дом-2» հեռուստանախագծի մասնակից Մարիա Պոլիտովայի ողբերգական մահվան մասին՝ Dni.Ru կայքը որոշեց վերհիշել շոուի նաեւ մյուս մահացած աստղերին։

Քրիստինա Կալինինան մահացել է 2007-ի հուլիսի 2-ին՝ սրտի ու թոքերի սուր անբավարարությունից։ Նա նախագծում ընդամենը երկու շաբաթ է մասնակցել։ Շոուի մասնակիցները հենց սկզբից չսիրեցին աղջկան՝ տանը նրան սպասում էին ամուսինն ու երեխան։ Այն բանից հետո, երբ Քրիստինային վռնդեցին նախագծից, աղջկա մոտ դեպրեսիա սկսվեց։ Հնարավոր է, հենց դա էլ դարձավ մահացու հիվանդությունների պատճառը։

Շոուի եւս մեկ մասնակից՝ Օքսանա Ապլեկաեւայի մարմինը գտել էին Մոսկվա –Ռիգա մայրուղու վրա 2008-ի սեպտեմբերի 9-ին։ Քննության վարկածով՝ աղջկան դաժանաբար սպանել էր նրա սիրեկանը, որին աղջիկը սեռավարակով էր վարակել։ Չնայած Ապլեկաեւան ընդամենը 75 օր էր մնացել նախագծում, բայց հասցրել էր նվաճել հանդիսատեսի համակրանքն ու ընկերանալ շոուի մասնակիցների հետ։

Օքսանա Կորեւան, որին երկրպագուները անվանում էին Կեշա, մահացել է վթարի հետեւանքով 2009-ի հունվարի 8-ին։ Աղջիկն ընկերների հետ սխալ տեղից էր անցնում փողոցը, վարորդներից մեկը չէր հասցրել արձագանքել ու վրաերթի է ենթարկել նրանց։ Կորեւայի ընկերները տեղում են մահացել, իսկ նա որոշ ժամանակ անց՝ հիվանդանոցում։

Պյոտր Ավսեցինը մահացել է 2009-ի սեպտեմբերի 29-ին, քաղցկեղից։ Նախագծում Պյոտրը չէր հասցրել որեւէ բանով աչքի ընկնել՝ նա ընդամենը 17 օր է անցկացրել այնտեղ։

Անդրեյ Կադետովի մահը իսկական ցնցում էր հանդիսատեսի ու շոուի մասնակիցների համար։ Երիտասարդին գազանաբար սպանել էին 2010-ի դեկտեմբերի 24-ին՝ նրա տնից ոչ հեռու։ Քննության վարկածով՝ հեռուստանախագծի մասնակցին սպանել էին այն աղջկա ընկերները, ում նա բռնաբարել էր։ Մեղադրյալը ընդունել է իր մեղավորությունը ու պատմել, որ ուզում էր ընդամենը վախեցնել Կադետովին, բայց հետո կորցրել է ինքնատիրապետումն ու 17 անգամ հարվածել դանակով երիտասարդին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել