«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

19-ամյա աղջկան մեղադրում են դիմահարդարման միջոցով իր «իրական» դեմքը քողարկելու մեջ (ֆոտո)

18:05, 16 դեկտեմբերի

19-ամյա Վիկտորիան հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի է: Ուսումից բացի՝ Վիկին ունի եւս մեկ հետաքրքրություն՝ դիմահարդարման արվեստը: Աղջիկը հաճախ է դիմահարդարվում, իսկ ստացված արդյունքը հրապարակում է Instagram-ում:

Մի անգամ Վիկտորիան որոշում է սոցիալական ցանցի իր էջում տեղադրել իր երկու լուսանկարները, որոնցից մեկում աղջիկը դիմահարդարված էր, մյուսում՝ ոչ:

Օգտատերերից շատերը միանգամից «հարձակվել են» Վիկտորիայի վրա՝ նրան մեղադրելով խաբեության մեջ:

«Վերջերս մարդիկ շատ են կենտրոնացել իմ արտաքինի վրա՝ մատնանշելով, որ ես բոլորովին նման չեմ ինձ,  երբ դիմահարդարված եմ: Որոշ օգտատերեր շարունակում են տեղադրել իմ այդ երկու լուսանկարները՝ նշելով, թե ես խաբեբա եմ, եւ թե առանց դիմահարդարման տգեղ եմ, այդ պատճառով եմ make up-ի միջոցով ծածկում դեմքս: Այդ մեկնաբանություններին ես կպատասխանեմ հետեւյալ կերպ՝ ես սիրում եմ ինձ՝ թե դիմահարդարումով, թե առանց… Ես չեմ դիմահարդարվում այն պատճառով, որ ցանկանում եմ ծածկել թերություններս, ես, ուղղակի, նման բան չէի անի, որովհետեւ կարիք չունեմ մարդկանց որեւէ բան ապացուցել: Չեմ թաքցնի՝ որոշ մեկնաբանություններ իսկապես ստիպում են, որ արտասվեմ, բայց ես չեմ ընկճվում, որովհետեւ չեմ կարծում, թե արտաքինն ամենակարեւորն է»,-նշում է Վիկտորիան:

Աղջկան նաեւ վրդովեցրել են այն մեկնաբանությունները, թե ինքը դիտավորյալ օգտագործում է բաց երանգաքսուք՝ իր իրական մաշկի գույնից բաց երեւալու համար.

«Բոլոր նրանց, ովքեր անգրագետ են, ուզում եմ մի բան ասել՝ երանգաքսուքը պետք է հարմարեցնել մարմնի, ոչ թե դեմքի գույնի հետ: Իսկ եթե նայեք իմ պարանոցի եւ դեմքի երանգներին, դրանք նույնն են: Բացի այդ՝ երբեմն սենյակի լուսավորությունն է այլ երանգ հաղորդում դիմահարդարմանը: Մի խոսքով՝ ես էլ ոչինչ չունեմ ավելացնելու»:

Աղբյուրը՝ Mirror.co.uk

Լուսանկարները՝ Վիկտորիայի Instagram-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել