Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ավրաամ Ռուսսոն Թելման Իսմայիլովի մասին․ «Ես նրանից հեռացել եմ, իսկ մյուս երգիչները ծնկի էին իջել նրա առաջ»

16:04, 18 դեկտեմբերի

Ռուսական շոուբիզնեսը շարունակում է հետեւել Ավրաամ Ռուսսոյի ու նրա գեղեցկուհի կնոջ՝ Մորելայի ամուսնալուծությանը։ Փոխադարձ վիրավորանքներ, հեռուստաեթերում միմյանց հասցեին քննադատություններ ու տհաճ արտահայտություններ։ Պարբերաբար հրապարակվում են երգչի ու նրա կնոջ զրույցների ձայնագրությունները, որոնցից երկրպագուները սարսափելի մանրամասներ են իմանում։  

«Ավրաամ, դու առանց Թելմանի ոչինչ ես, առանց Իոսիֆի դու ոչնչություն ես»,- բղավում էր հեռախոսափողի մեջ Մորելան։ Նա նկատի ունի պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինին ու գործարար Թելման Իսմայիլովին (Չերքիզյան շուկայի սեփականատիրոջը, որի կարողությունը գնահատվում է 600 մլն դոլար, որը դարձել է հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության ֆիգուրանտը՝ ութ պատվիրված սպանությունների գործով)։ Հենց նրանք էին ժամանակին օգնել ռեստորանում ելույթ ունեցող սիրիացի Աբրահամ Ժանի Իփջյանյանին տեղափոխվել Մոսկվա ու դառնալ աստղ՝ Ավրաամ Ռուսսո անունով։

Dni.Ru –ի թղթակիցը երգչին հարցրել է, իրոք նա իրեն «ոչնչություն է» համարում առանց վերոնշյալ գործարարի ու պրոդյուսերի։  

«Ես վախկոտ չեմ եղել ու Թելմանից հեռացել եմ դեռ 2003-ին, երբ նա իր կարիերայի գագաթնակետին էր գտնվում որպես գործարար, չեմ գայթակղվել նրա փողերով»,- վստահեցրել է Ռուսսոն, -«Չնայած նա ուժեղ ու ազդեցիկ մարդ էր»։

«Իսկ մյուսները նրա շուրջն էին պտտվում, ծնկի էին իջնում նրա առաջ։ Ամենահայտնի էստրադային աստղերը, ծնկի իջած, Թելմանին ասում էին․ «Դու աստված ես։ Դու ցար ես»։ Իսկ ես նրա առաջ ծնկի չեն իջել ու չեմ շողոքորթել նրան։ Չնայած նա կարող էր ինձ ջնջել երկրի երեսից»,- դատապարտել է Ռուսսոն գործընկերների անամոթությունը։

Երգիչը չի ուզում, որ հրապարակավ քննարկվի նաեւ իր անձնական կյանքը։

«Ես Մոսկվա եմ տեղափոխվել Սիրիայից, շատ բաների եմ հասել ու ինձ համար տհաճ է, որ մարդկանց միայն այս անախորժ պատմությունն է հետաքրքրում։ Չէ՞ որ երբ նախագահն էր բաժանվում, ոչ մեկը չհամարձակվեց բերանը բացել, քանի որ նրանից բոլորը վախենում են, իսկ այդ դեպքում ինչո՞ւ են իրենց թույլ տալիս զրպարտել ինձ, իմ ոսկորներն աղալ»,-վրդովվում է երգիչը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել