2017-ը նորաձևության առումով անմոռանալի տարի էր՝ բազմաթիվ հաջող ցուցադրություններով, իսկ Pininterest-ը Daily Mail-ի միջոցով ներկայացրել է գալիք տարվա թրենդների իր վարկածը։ Կայքը, հիմք ընդունելով իր հրապարակած լուսանկարները, հանգել է այն եզրակացության, որ գալիք տարի նորաձև են լինելու․
Լոգոմանիան վերադառնում է
Կանանց մեծամասնությունը միառժամանակ նորաձևության մեջ առավել նրբաոճ նախասիրություններ ուներ։
Սակայն 2018 թվականին ակնկալվում է, որ լոգոներով հագուստը մեծ տարածում կունենա:
2017 թվականին այս թրենդն արդեն նկատելի էր՝ հատկապես Dior, Gucci և Puma ապրանքանիշերի հագուստի հավաքածուներում։
Երկար ականջօղեր
2017 թվականին այս թրենդի համար հիմք դարձան Haus of Dizzy-ի մտահաղացումները։
Երկար ու ծանր զարդերն անցած տարի մեծ հաջողություն ունեցան, և զարմանալի չէ, որ այդ թրենդը կշարունակվի նաև 2018-ին:
Մեծ ու ծանր ականջօղերը այս տարի ավելի ճոխ ու գեղեցիկ կդառնան։
Լայն փողկերով տաբատներ
Թեև մարմինն ընդգրկող ջինսերն ու մյուս տաբատները դեռ պահանջված են, բայց 2018-ին Ձեր զգեստապահարանում պարտադիր պետք է լինեն լայն փողկերով տաբատները:
Բերետներ
Այս հիասքանչ աքսեսուարները մի պահ անհետացել էին պոդիումներից, սակայն 2017-ին դարձյալ վերանվաճեցին իրենց դիրքերը։
2018-ին նույնպես բերետները մեծ պահանջարկ կվայելեն։
Պլաստիկը ստեղծում է կատարելություն
Մոռացեք մետաքսն ու բամբակը, 2018-ը պլաստիկի տարի է լինելու։
Ըստ կայքի, թափանցիկ պլաստիկից ու արհեստական կաշվից պատրաստված հագուստը համատարած է լինելու այս գարնանը։
Բացվածքները վերադարձել են
2017-ին կարմիր գորգուղիներն են թելադրում 2018-ի թրենդները։ Այս գրավիչ ու հաճախ նրբաոճ դետալները պահանջված են լինելու միդի-զգեստների, տունիկաների ոև անգամ տաբատների վրա։
Զարդերով կոշիկներ
2018-ին աշխարհի կանայք կքայլեն համարձակ զարդերով:
Կոշիկները զարդարող Ճարմանդներն ու ուլունքները, որոնք այս տարի հագնում էին ամենահամարձակ կանայք, գալիք տարի էլ ավելի պոպուլյար են դառնալու։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը