Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Սերժ Թանկյանը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ու երկրաշարժի մասին «Սպիտակ» նոր ֆիլմի մասին

17:01, 21 դեկտեմբերի

Rolling Stones-ին տված հարցազրույցում SOAD-ի ֆրոնթմեն Սերժ Թանկյանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրություն», «Խոստում» ֆիլմերի եւ երկրաշարժի մասին «Սպիտակ» ֆիլմի մասին։  Երաժիշտը նշել է, որ հիմա ինքն ավելի շատ ուզում է երաժշտություն ստեղծել, քան սովորական ռոք երգեր գրել։

 «Հիմա ես երաժշտություն եմ գրում «Սպիտակ» ֆիլմի համար, որը ռուս- հայկական համատեղ արտադրության ֆիլմ է 1988-ի երկրաշարժի մասին։ Շատ ծանր ֆիլմ է։ Դեռ միայն կեսն եմ գրել, երաժշտությունը տեղ- տեղ թեթեւ կլինի, տեղ – տեղ՝ ողբերգական, տեղ- տեղ՝ վառ։ Երբ ես ֆիլմերի համար երաժշտություն եմ գրում, ես չեմ համարում, որ դա պետք է անպայման ռոք լինի»։

Սերժ Թանկյանը նաեւ խոսել է «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի մասին (Intent to Destroy)։

«Անհավանական ֆիլմ է Հայոց ցեղասպանության ժխտման մասին։ Այս թեման շատ հոգեհարազատ է ինձ, քանի որ իմ պապն ու տատը այդ ողբերգությունից հազիվ են փրկվել։ Իմ ամբողջ կարիերայի ընթացքում ես խոսում եմ Հայոց ցեղասպանության ու այդ Ցեղասպանության եւ աշխարհի ներկա իրադարձությունների կապի մասին։ Ես շատ զգացմունքներ եմ ներդրել այդ ֆիլմի համար ստեղծած երաժշտության մեջ։ Ես գիշերները նստում էի ստուդիայում, նայում ֆիլմի կադրերը, իսկ ֆիլմը հրաշալի է նկարահանված, Ջո Բեոլինջերը՝ հանճարեղ ռեժիսոր լինելով, կարողացել է այնքան շատ բան փոխանցել այդ ֆիլմի միջոցավ։ Ինձ թվում է, որ ես կարողացել եմ երաժշտության մեջ արտահայտել այն, ինչ զգում էին այդ ֆիլմի հերոսները»,- պատմում է Թանկյանը՝ հավելելով, որ նույն ձեւով է ստեղծել նաեւ «Խոստումը» ֆիլմի երաժշտությունը։

«Խոստումը» ֆիլմի վերջում կա մի տեսարան, որը ինձ մինչեւ հոգուս խորքը հուզել է։ Երբ Քրիսթիան Բեյլը մտնում է հյուրանոց ու հայտնում , որ սպանում են կանանց, տղամարդկանց ու երեխաներին։ Սա ֆիլմի ամենաազդեցիկ պահն է։ 15 վայրկյան է տեւում, բայց շատ ազդեցիկ է»,- անկեղծացել է Սերժը։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել