Rolling Stones-ին տված հարցազրույցում SOAD-ի ֆրոնթմեն Սերժ Թանկյանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրություն», «Խոստում» ֆիլմերի եւ երկրաշարժի մասին «Սպիտակ» ֆիլմի մասին։ Երաժիշտը նշել է, որ հիմա ինքն ավելի շատ ուզում է երաժշտություն ստեղծել, քան սովորական ռոք երգեր գրել։
«Հիմա ես երաժշտություն եմ գրում «Սպիտակ» ֆիլմի համար, որը ռուս- հայկական համատեղ արտադրության ֆիլմ է 1988-ի երկրաշարժի մասին։ Շատ ծանր ֆիլմ է։ Դեռ միայն կեսն եմ գրել, երաժշտությունը տեղ- տեղ թեթեւ կլինի, տեղ – տեղ՝ ողբերգական, տեղ- տեղ՝ վառ։ Երբ ես ֆիլմերի համար երաժշտություն եմ գրում, ես չեմ համարում, որ դա պետք է անպայման ռոք լինի»։
Սերժ Թանկյանը նաեւ խոսել է «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի մասին (Intent to Destroy)։
«Անհավանական ֆիլմ է Հայոց ցեղասպանության ժխտման մասին։ Այս թեման շատ հոգեհարազատ է ինձ, քանի որ իմ պապն ու տատը այդ ողբերգությունից հազիվ են փրկվել։ Իմ ամբողջ կարիերայի ընթացքում ես խոսում եմ Հայոց ցեղասպանության ու այդ Ցեղասպանության եւ աշխարհի ներկա իրադարձությունների կապի մասին։ Ես շատ զգացմունքներ եմ ներդրել այդ ֆիլմի համար ստեղծած երաժշտության մեջ։ Ես գիշերները նստում էի ստուդիայում, նայում ֆիլմի կադրերը, իսկ ֆիլմը հրաշալի է նկարահանված, Ջո Բեոլինջերը՝ հանճարեղ ռեժիսոր լինելով, կարողացել է այնքան շատ բան փոխանցել այդ ֆիլմի միջոցավ։ Ինձ թվում է, որ ես կարողացել եմ երաժշտության մեջ արտահայտել այն, ինչ զգում էին այդ ֆիլմի հերոսները»,- պատմում է Թանկյանը՝ հավելելով, որ նույն ձեւով է ստեղծել նաեւ «Խոստումը» ֆիլմի երաժշտությունը։
«Խոստումը» ֆիլմի վերջում կա մի տեսարան, որը ինձ մինչեւ հոգուս խորքը հուզել է։ Երբ Քրիսթիան Բեյլը մտնում է հյուրանոց ու հայտնում , որ սպանում են կանանց, տղամարդկանց ու երեխաներին։ Սա ֆիլմի ամենաազդեցիկ պահն է։ 15 վայրկյան է տեւում, բայց շատ ազդեցիկ է»,- անկեղծացել է Սերժը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը