Ամանորի նախօրեին բոլոր աղջիկներին միայն մեկ հարց է հուզում՝ ի՞նչ հագնել։ Ու նախատոնական տարակուսանքներից Ձեզ ազատելու համար NEWS.am STYLE-ը դիմել է նրանց, ովքեր ոչ միայն ամեն ինչ գիտեն նորաձեւության մասին, այլեւ հենց իրենք են ստեղծում նորաձևություն։ Խոսքը հայ դիզայներ Մանե Խաչատրյանի մասին է, որը պատմել է, թե ինչ հանդերձանքով է պետք դիմավորել Նոր 2018 թվականը։
«2018 թ․ Դեղին շան տարի է , այդ իսկ պատճառով գալիք սեզոնի ամենակարևոր երանգներից մեկը դեղինն է լինելու։ Սակայն դեղինն ինքնին ծանր գույն է ու ոչ բոլորին է սազում։ Ավելի լավ է օգտագործել դրա տարբեր երանգները ու համադրել այն այլ գույների հետ։ Ենթադրենք մանանեխագույն երանգը միշտ գեղեցիկ է մուգ կարմիրի, կապույտի, երկնագույնի ու սպիտակի հետ։
«Կանայք հաճախ հարցնում են՝ արդյոք կարելի է հագնել ամբողջությամբ հուլունքներով ասեղնագործված կամ փայլերով զարդարված զգեստ։ Իհարկե դա շատ գեղեցիկ է։ Սակայն նման զգեստներ ամենօրյա կյանքում չեն հագնում։ Դրա ամար էլ ավելի նպատակահարմար է ձեռք բերել այնպիսի զգեստ, որտեղ այդ հուլունքները կամ փայլերը դետալ են կազմում։ Հայուհիներին խորհուրդ ենք տալիս փայլերով կիսաշրջազգեստ հագնել՝ լայն գործած սվիթերներով, որոնք կմեղմեն չափից տոնական կերպարանքը։ Նման անսամբլը հարմար է և ամենօրյա կյանքում, և տոն օրերին»։
«Բացի դրանից գալիք տարի շատ են լինելու ժանյակները։ Ավելի բարակ ժանյակը մենք օգտագործում ենք թավիշի հետ, իսկ ավելի կոպիտը՝ բրդի։ Ժանյակն ասոցացվում է թեթևության ու եթերայնության հետ։ Նորաձև են լինելու բյուրեղային ապլիկացիաներով զգեստներն ու վերարկուները։ Բայց հայուհիները պետք է նաև հիշեն, որ 2018-ի տիրուհին խորհրդանշում է զսպվածությունը, հետևաբար հագուստի մեջ էլ պետք է չափավոր լինել»։
«Երբ նոր ենք լսում նոր թրենդների մասին, միշտ մի քիչ վախենում ենք։ Ու այն նորությունը, որ ընձառյուծի փրինթը նորից նորաձև է դառնում, մի քիչ վախեցնում է, քանի որ հայուհիները երբեմն դա բառացիորեն են ընկալում։ Անկասկած, այսօր թույլատրելի է նույն գույնի տոտալ լուք ստեղծելը, բայց հաճախ դա արվում է ոչ այնքան հմտորեն։ Դրա համար էլ ձգտեք համադրել վառ գույները սևի, սպիտակի, մոխրագույնի հետ»
«2018-ին դարձյալ նորաձև է համարվելու օվերսայզ ոճը, սակայն պետք է ընդգծել կազմվածքի առավելությունները՝ գոտկատեղը առանձնացնել գոտիով, կամ բացել ուսերը, ծնկերը։ Հատկապես նորաձև կլինեն լայն գոտիները, որոնք հստակ կընդգծեն մարմինը։ Գոտիները հիմնականում կլինեն կաշվից, զամշից, տեքստիլից, ընդ որում ցանկացած գույնի»։
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ