Վերջին մի քանի տարիներին Նորաձեւության շաբաթների բարձրաշխարհիկ նորաձեւությունն աղետալի անկում է ապրում, մինչդեռ փողոցային ոճը սկսել է նվաճել պոդիումներն ու բազմաթիվ տղամարդկանց սրտերն ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում։ Այդ իսկ պատճառով այսօր հայ դիզայներ Լեւոն Ալաջալյանը NEWS.am STYLE-ի համար կպատմի տղամարդկանց street fasion –ի թրենդների մասին, որոնք պահանջված են լինելու 2018-ին։
«Փողոցային ոճի համար ամենակարեւորը հարմարավետությունն է, համապատասխանաբար, զգեստապահարանում պետք է լինեն հարմարավետ ու պրակտիկ իրեր։ Դրա համար էլ փողոցային ոճի հավերժ թրենդն է ջինսը, որը պետք է լինի յուրաքանչյուր երիտասարդի զգեստապահարանում։ Տաբատի գունային գամման կարող է շատ տարբեր լինել՝ դասական կապույտից մինչեւ սեւ, մոխրագույն, թեթեւակիորեն մաշած։ Ու ջինսը չպետք է չափից շատ ընդգրկի մարմինը։
2018-ին նաեւ նորաձեւ կլինեն մարզաշապիկները, բոմբերները, սվիթշոթերը՝ մինիմալիստական ու փոքր փրինթներով։ Քանի որ մենք Հայաստանում ենք ապրում, մեզ համար ավելի հոգեհարազատ է հայկական գրություններով ու կարգախոսերով հագուստը, հայկական պատմական կամ կատակերգական հերոսների պատկերներով։
Ամբողջ աշխարհի տղամարդկանց համար 2018-ին ոճային ու ակտուալ են լինելու տարբեր համադրություններով վառ երանգները։ Բայց ոչ բոլոր հայ տղամարդիկ ու տղաներն են պատրաստ հագնել կարմիր, դեղին կամ մանուշակագույն հագուստ, դրա համար էլ մենք առաջարկում ենք նախապատվությունը տալ դասականին՝ սեւ, մուգ կապույտ, մոխրագույն, խակի, շագանակագույն։
Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ 2018-ին նույնպես տղամարդկանց նորաձեւ աքսեսուարներից է լինելու ուսապարկը։ Բոլոր տղաները պետք է ունենան գոնե մեկ ուսապարկ ու կարեւոր չէ, նրանք դրանով աշխատանքի կգնան, քաղաք , թե մարզվելու։ Ուսապարկ ընտրելիս ավելի լավ է զերծ մնալ վառ գույներից կամ նկարներից՝ վերցրեք միագույն ուսապարկ, այդ դեպքում այն կդառնա ունիվերսալ ատրիբուտ ու կսազի ձեր բոլոր լուքերին։
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:42, 20 փետրվարի
Ժաննա Բուտուլյանն ուլտրակարճ զգեստով ցուցադրել է սլացիկ ոտքերը23:08, 20 փետրվարի
Լագերֆելդի հսկայական կարողությունը կարող է ժառանգել նրա կատուն22:31, 20 փետրվարի
Հայտնի է բոլոր ժամանակների ամենալավ սաունդթրեքը22:01, 20 փետրվարի
«Էրեխա տղա»․ Մկրտիչ Արզումանյանը ցույց է տվել՝ ինչպիսին է եղել տարիներ առաջ21:45, 20 փետրվարի
49-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է անթերի կազմվածքը21:12, 20 փետրվարի
Հոգեբանական խորամանկ հնարքներ, որոնք օգտակար են յուրաքանչյուրի համար20:53, 20 փետրվարի
Իվետա Մուկուչյանի հրապուրիչ լուսանկարը՝ Թել Ավիվից20:33, 20 փետրվարի
Լավ մոռացված հինը՝ «Սատանայի փաստաբանը»20:12, 20 փետրվարի
«Սխալ գնացքը ձեզ կարող է ճիշտ կայարան հասցնել». Իննա Խոջամիրյան19:52, 20 փետրվարի
Բուրգեր` պատրաստված Թիմաթիի կողմից. Երեւանում կբացվի «Black Star Burger»19:04, 20 փետրվարի
«Հարրի Փոթերի» երկրպագուները շոկի մեջ են. Հերմիոնան եւ Մալֆոյը միասին են18:49, 20 փետրվարի
«Կյանքը հիասքանչ է». Անժելա Սարգսյան