Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

2018-ի նորաձեւության թրենդները․ խորհուրդներ դիզայներ Լեւոն Ալաջալյանի կողմից

14:02, 26 դեկտեմբերի

Վերջին մի քանի տարիներին Նորաձեւության շաբաթների բարձրաշխարհիկ նորաձեւությունն աղետալի անկում է ապրում, մինչդեռ փողոցային ոճը սկսել է նվաճել պոդիումներն ու բազմաթիվ տղամարդկանց սրտերն ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում։ Այդ իսկ պատճառով այսօր հայ դիզայներ Լեւոն Ալաջալյանը NEWS.am STYLE-ի համար կպատմի տղամարդկանց street fasion –ի թրենդների մասին, որոնք պահանջված են լինելու 2018-ին։

«Փողոցային ոճի համար ամենակարեւորը հարմարավետությունն է, համապատասխանաբար, զգեստապահարանում պետք է լինեն հարմարավետ ու պրակտիկ իրեր։ Դրա համար էլ փողոցային ոճի հավերժ թրենդն է ջինսը, որը  պետք է լինի յուրաքանչյուր երիտասարդի զգեստապահարանում։ Տաբատի գունային գամման կարող է շատ տարբեր լինել՝ դասական կապույտից մինչեւ սեւ, մոխրագույն, թեթեւակիորեն մաշած։ Ու ջինսը չպետք է չափից շատ ընդգրկի մարմինը։

2018-ին նաեւ նորաձեւ կլինեն մարզաշապիկները, բոմբերները, սվիթշոթերը՝ մինիմալիստական ու փոքր փրինթներով։ Քանի որ մենք Հայաստանում ենք ապրում, մեզ համար ավելի հոգեհարազատ է հայկական գրություններով ու կարգախոսերով հագուստը, հայկական պատմական կամ կատակերգական հերոսների պատկերներով։

Ամբողջ աշխարհի տղամարդկանց համար 2018-ին ոճային ու ակտուալ են լինելու տարբեր համադրություններով վառ երանգները։ Բայց ոչ բոլոր հայ տղամարդիկ ու տղաներն են պատրաստ հագնել կարմիր, դեղին կամ մանուշակագույն հագուստ, դրա համար էլ մենք առաջարկում ենք նախապատվությունը տալ դասականին՝ սեւ, մուգ կապույտ, մոխրագույն, խակի, շագանակագույն։

Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ 2018-ին նույնպես տղամարդկանց նորաձեւ աքսեսուարներից է լինելու ուսապարկը։ Բոլոր տղաները պետք է ունենան գոնե մեկ ուսապարկ ու կարեւոր չէ, նրանք դրանով աշխատանքի կգնան, քաղաք , թե մարզվելու։ Ուսապարկ ընտրելիս ավելի լավ է զերծ մնալ վառ գույներից կամ նկարներից՝ վերցրեք միագույն ուսապարկ, այդ դեպքում այն կդառնա ունիվերսալ ատրիբուտ ու կսազի ձեր բոլոր լուքերին։

Մարգարիտա Ավագյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել