Հայկական բյութի ապրանքանիշերը դանդաղ, բայց փոխում են մեր պատկերացումը հայրենական կոսմետիկայի մասին։ Մի քանի ամիս է անցել այն պահից, երբ վաճառքում հայտնվել են եղունգի համար առաջին հայկական արտադրության լաքերը, ու սպառողների հետաքրքրությունը նոր արտադրանքի հանդեպ աճում է։ NEWS.am STYLE-ի խմբագրությունը զրուցել է եղունգի լաքերի առաջին հայրենական արտադրության հիմնադիր Եղիա Մկտչյանի հետ, որը պատմել է այդ լաքերի ստեղծման մասին ու ցույց տվել, թե ինչպես են ստանում այդ գունային խառնուրդը ու այն լցնում սրվակների մեջ։
«Եղունգի համար լաքերի արտադրությունը բարդ բարձրտեխնոլոգիական գործընթաց է, որի համար անհրաժեշտ են ամենաժամանակակից սարքավորումները։ Աշխարհում միայն երեք պետություններ են հատուկ հումք պատրաստում, որից կարելի է ստանալ եղունգի համար լաք, դրանք են ԱՄՆ-ն, Լյուքսեմբուրգը ու Ֆրանսիան։ Մենք այդ բարդ քիմիական խառնուրդը պատվիրում ենք Լյուքսեմբուգից, -պատմել է Եղիա Մկրտչյանը,- Հայաստանում հումքի արտադրություն սկսելն իրատեսական չէ։ Դա շատ թանկարժեք արտադրություն է, որը պահանջում է մշտական կատարելագործում, նոր տեխնոլոգիաներ ,մշակումներ ու ներդրումներ։ Բայց ի տարբերություն այլ երկրների՝ մենք մի քիչ ավելի հեռուն ենք գնացել ու որոշել ենք գնել միայն կիսապատրաստի նյութ։ Այդ մոտեցման շնորհիվ մենք արդեն Հայաստանում մեր քիմիկոսների հետ միասին ստանում ենք այն գունային ներկապնակը, որը մեզ անհրաժեշտ է։ Բացի դրանից դա մեզ օգնում է պահպանել ցածր գները՝ եղունգի լաքի մեկ սրվակն արժե 450 դրամ»։
«Մինչ լաքերը վաճառքի դնելը մենք հատուկ ուշադրություն ենք հատկացրել արտադրանքի որակին։ Բոլոր արտադրական փուլերի ընթացքում լաքը փորձարկել են այս կամ այն ցուցանիշներով՝ չորանալու ժամանակը, համաչափ քսվելը, փայլը, կայունությունը, գույնը։ Մեր արտադրանքը միջազգային սերտիֆիկատ է ստացել, որը խոսում է արտադրանքի բարձր որակի ու անվտանգության մասին։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի հայ սպառողը սկսի վստահել տեղական արտադրողին, քանի որ դեռ մի փոքր թերահավատություն կա։ Չնայած դա մինչև առաջին անգամ փորձելն է։ Այսինքն եթե սննդամթերքը վստահություն է ներշնչում, ապա կոսմետիկ միջոցները նոր- նոր են սկսում ժողովրդականություն ձեռք բերել։ Առայսօր հայ գնորդը նախապատվություն է տալիս թուրքական լաքերին, չնայած դրանք պարունակում են առողջության համար վտանգավոր նյութեր, օրինակ ֆորմալդեգիդ, որը չի գործածվում մեր արտադրանքի մեջ։ Դրա համար էլ հասունանում է հարց, թե ինչներիս է պետք թուրքական ապրանքը, եթե կարելի է ձեռք բերել հայրենական արտադրանք՝ ավելի որակյալ ու ավելի մատչելի գնով»։
Եղունգի լաքեր արտադրողն իր յուրաքանչյուր արտադրանքը հայկական կանացի անունով է կոչել՝ ԱրմիՆե, ՆարիՆե, ԿարիՆե, հիմք վերցնելով «Նե» արմատը, որը նշանակում է «կին»։ Յուրաքանչյուր գույնի յուրօրինակ անվանումը հավանաբար պետք է տպավորի ու գրավի գնորդներին։ Հատկապես եթե սրվակը կրում է այն աղջկա անունը, որը գնում է այն։ Կան օրինակ «Գագաթն Արարատի», «Այբ, բեն, գիմ» , «Մինասի վրձնով» անվանումներով լաքեր։
Բայց անկասկած ցանկացած կոսմետիկ միջոց պետք է հավանության արժանանա պարունակության որակի , այլ ոչ թե սրվակի դիզայնի կամ անվանման համար։ Մենք ինքներս ենք փորձարկել հայկական լաքերը, որպեսզի Ձեզ պատմենք արտադրանքի հատկանիշների մասին։ Պետք է նշենք ամենակարևոր առավելությունը՝ լաքը չորանում է բառացիորեն մեկ րոպեում, ավելի արագ, քան բազմաթիվ հանրահայտ արտասահմանյան ապրանքանիշեր։ Այն ունի խիտ ու հարմար վրձին, որը թույլ է տալիս լաքը զգուշությամբ քսել եղունգին, ընդ որում պարունակությունը չտարածելով եղունգի սահմաններից դուրս։ Բացի դրանից լաքը այնուհետև հեշտությամբ մաքրվում է լաքի մաքրման հեղուկով։ Միակ թերությունն այն է, որ գույնը շատ հագեցած ու փայլուն չէ։ Չնայած, եղունգի ոչ մի լաք, անկախ արտադրողից, իդեալական չէ, ու արտադրողները մշտապես բարելավում են իրենց արտադրանքի որակը, այնպես որ հույս ունենաք, որ հայկական ապրանքանիշը կհասնի կատարելության։
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ