Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Հինգ երկիր, որտեղ երբեք չեն նշում Նոր տարի

22:03, 2 հունվարի

Աշխարհում կան երկրներ, որտեղ չեն նշում Ամանորը. չնայած աստիճանաբար որոշ փոփոխություններ են լինում այս հարցում:

1.Սաուդյան Արաբիա  

Սաուդյան Արաբիայի Al Mutawa կրոնական ոստիկանությունը ամեն տարի նախազգուշացնում է բոլորին, այդ թվում՝ օտարերկրացիներին, որ Ամանորը չեն նշում թագավորության տարածքում: Ոստիկանները գնում են ծաղկի եւ նվերների խանութներ եւ զգուշացնում, որ չի կարելի վաճառել այնպիսի ապրանքներ, որոնք ասոցացվում են այս տոնի հետ: Al Mutawa-ն անգամ տեղեկացնում է, որ տեսչությունը հետեւելու է նորմերի իրականացմանը: Սակայն նշենք, որ եղել են նաեւ լիազորությունների չարաշահման դեպքեր, որոնք ավարտվել են մարդկային զոհերով:

Ըստ իսլամական օրացույցի՝ Սաուդյան Արաբիայում Ամանորը նշում են գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին՝ Մուհարամ սուրբ ամսվա առաջին օրը. Մուհարամը մուսուլմանական օրացույցի առաջին ամիսն է:

2. Իսրայել

Իսրայելում նույնպես հունվարի 1-ը աշխատանքային օր է, իհարկե, եթե հունվարի 1-ը շաբաթ չէ, քանի որ շաբաթը սուրբ օր է հրեաների համար: Իսրայելում Ամանորը նշում են աշնանը՝ նորալուսնի ամսին (սեպտեմբեր կամ հոկտեմբեր)՝ ըստ հրեական օրացույցի: Տոնն այստեղ անվանում են Ռոշ Ա-Շանա, որը նշում են երկու օր: Տոնն ունի իրեն բնորոշ ավանդույթներն ու սովորույթները:

3. Իրան

Հունվարի 1-ը տոն օր չէ նաեւ Իրանում: Այս երկիրն ունի իր սեփական օրացույցը եւ ըստ դրա՝ այժմ 1392 թվականն է: Իրանական օրացույցը կազմվել է Օմար Խայամի մասնակցությամբ եւ մի քանի անգամ ճշգրտվել է:

Իրանում Նոր տարին նշում են գարնան առաջին օրը, որը համապատասխանում  է մարտի 22-ին՝ Գրիգորյան օրացույցով: Իրանում Ամանորը կոչվում է Նովրուզ կամ Նորուզ: Նորուզով տարին սկսվում է Աֆղանստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Թուրքիայում, Ալբանիայում, Իրաքում եւ այլն:

4. Հնդկաստան

Հնդկասատնում այնքան տոներ կան, որ դրանցից շատերը դարձել են «ընտրելով». այսինքն՝ բոլոր գրասենյակները, հաստատություններն այդ օրը օրենքով աշխատում են, բայց աշխատակիցները կարող են արձակուրդ պահանջել եւ հանգստանալ: Հենց այսպիսի տոներից մեկն էլ հունվարի 1-ն է:

Իսկ Ամանորը Հնդկաստանում դիմավորում են մարտի 22-ին: Սակայն Կերալա նահաանգում  Նոր տարին նշում են ապրիլի 13-ին, եւ այն կոչվում է Վիշու:

5. Չինաստան

Չինաստանում Ամանորն այնքան էլ մեծ շուքով չեն նշում: Միայն մեծ սուպերմարկետներում եւ խանութներում կարելի է նկատել Ամանորի շունչը, որն էլ պայմանավորված է Արեւմուտքի ազդեցությամբ: Նոր տարին Չինաստանում կոչվում է «Յուան-Դան», որը թարգամանաբար նշանակում է նոր տարվա առաջին օրը: Ճիշտ է, 1949թ-ի սեպտեմբերի 27-ին հունվարի 1-ը համարվեց տարվա առաջին օրն ու տոն հայտարարվեց երկրում, բայց չինացիներն այն չեն նշում: Չինաստանում Ամանորը տոնում են լուսնային առաջին ամսվա առաջին օրը:

 

 

Աղբյուրը՝Bigpicture.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել