Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ձեր մարմինը կպատմի, թե գումարային ինչ խնդիրներ ունեք

10:27, 5 հունվարի

ԱՌԱՋԻՆ ԳՈՏԻ, փողի ստացում. ՊԱՐԱՆՈՑ

Գնահատեք դրա վիճակը: Կարո՞ղ եք ազատորեն, առանց լարվածության եւ խռթխռթոցի թեքել պարանոցն ու շրջել գլուխը: Եթե այո, ուրեմն նույնպիսի հեշտությամբ կարող եք փող ստանալու բազմազան միջոցներ տեսնել: 

Պարանոցը հնարավորությունների եւ ազատ ընտրության գոտի է: Ազատ, շարժուն, թեթեւ, չկաշկանդված պարանոցը վկայում է, որ դուք կարողանում եք ընտրություն կատարել: Դուք ձեր առաջ իրադարձությունների զարգացման բազմաթիվ հնարավորություններ եք տեսնում եւ խնդիր չեք տեսնում ձեր կյանքի սցենարները փոփոխելու մեջ: Հեշտությամբ եք ընդունում ինչպես ձեզ, այնպես էլ այլ մարդկանց: Կարծր, անփոփոխ մոտեցումներ չունեք: Հեշտ եք գնում փոխզիջման: Ազատորեն արտահայտում եք ձեր մտքերն ու զգացմունքները:  Հեշտորեն եք արտահայտում սեփական կարծիքը: Ազատ պարանոցը մարմնին կենդանություն է հաղորդում, իսկ իրեն` մարդուն, հակազդեցությունների արագություն:  

Անշարժ պարանոցով մարդիկ միայն ուղիղ են նայում: Դա ենթակայի կամ զինվորի հայացք է: 

Վերլուծեք ձեր ֆինանսական սցենարները: Դուք գուցե համառ եք եւ կասկածամիտ, հաճախ եք դիմադրում: Չափից ավելի չե՞ք տարվում նույն տեխնոլոգիաներով: Ձեզ ամբողջությամբ չի գրավում նույն ֆինանսական սխեման, որը սկսում եք ակտիվորեն փաթաթել բոլորին:    «Նայիր այնտեղ, միայն այնտեղ», — կարծես ասում է ձեր մարմինը: 

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՏԻ, փողի բաշխում. ՁԵՌՔԵՐ

Իզուր չեն ասում՝ փողը հոսում է մատների արանքով: Պատկերացրեք, թե ինչ-որ մեկը ձեզ թղթադրամ է մեկնում: Ձեռքը պարզեք եւ վերցրեք այն: Ինչպե՞ս կանեք դա:  Գնահատեք, ձեռքում լարվածություն չի՞ առաջացել: Եթե առաջացել է, որտե՞ղ:  

Դաստակո՞ւմ: Այսինքն ձեզ համար նշանակություն ունի, թե ձեզ ինչպես են փող տալիս, ով է տալիս, ինչ խոսքերով: Դուք մեծ նշանակություն եք տալիս փող ստանալու ծեսին:  Եթե դուր չի գալիս, թե ինչպես են տալիս, կարող եք հրաժարվել նույնիսկ ձեր վաստակածից: Լավ է դա: Չափից շատ չե՞ն պայմանականությունները եւ արարողությունները: 

Նախաբազկո՞ւմ: Ձեզ համար դժվար է որոշում կայացնել փողի վերաբերյալ: Ոչ այնտեղ, ոչ այստեղ, ինչպես ասում են: Ձեզ համար դժվար է վերցնելը, դժվար է տալը, դժվար է գնում կատարելն ու փող ներդնելը: Որեւէ քայլ անելուց առաջ, տասն անգամ մտածում եք եւ հաճախ այդ պատճառով տարվում եք:  «Ով ռիսկի չի դիմում, շամպայն չի խմում» — երբեմն հիշեք դա, եւ փողն ինքը կլցվի ձեր ձեռքը: 

Ուսի՞ հատվածում: Ձեզ համար դժվար է փողը ներս թողնել ձեր կյանք: Կարող եք վերցնել, բայց հետո սկսվում են հոգեկան տառապանքները: Դուք գուցե նրանցից եք, ովքեր կարծում են, որ փողը կեղտ է, փողն այլասերում է մարդուն: Ենթագիտակցաբար ձեզ հեռու եք պահում փողից: Փողը միշտ ձեր տան շեմին է, բայց դուք ներս չեք թողնում: Լավ մտածեք, գուցե փողը հոգնի այնտեղ կանգնելուց, այդ դեպքում ի՞նչ եք անելու: 

Ինչպես եք փոխանցում փողը: Ձեռքի լայն շարժումով մեկնում եք բացված թղթադրա՞մը. դուք առատաձեռն եւ ինքնավստահ մարդ եք: Թղթադրամը ձեզ մոտ եք պահում եւ սպասում եք, որ մարդն ինքը ձեռքը մեկնի դրան. դուք վստահ չեք, թե արժե տալ այդ փողը:  Դուք գուցե երկչոտ եք, ինքնավստահ չեք եւ դժվար եք բաժանվում փողից:  

ԵՐՐՈՐԴ ԳՈՏԻ, փողի կուտակում. ՈՐՈՎԱՅՆ ԵՎ ԿՈՆՔ 

Իզուր չէ, որ հարուստ մարդուն պատկերում են մեծ փորով հաստլիկի տեսքով: 

Բայց մեծ փորը նաեւ նշանակում է, որ մարդը շատ վախեր ունի: Իսկ վախերը մեզ թույլ չեն տալիս ազատորեն տնօրինել փողը: Բարեկեցությունը կորցնելու վախը ագահության է հանգեցնում, իսկ ագահությունը` գիրության: Ի՞նչ անել:  

Փափուկ, բայց ոչ լիքը, ձիգ, գեղեցիկ փորը, կոնքի ազատ շարժումները, արեւելյան պարուհիների քայլվածքի նման շքեղ քայլվածքը վկայում են, ձեր առաջ կյանքից գոհ, ուրախանալու եւ յուրաքանչյուր վայրկյանից հաճույք ստանալու ունակ մարդ է, որը վայելել է բոլոր մարմնական հաճույքները եւ բարդույթներ չունի իր հարստության ավելացման հարցում: Այդ պատճառով, եթե փող եք ուզում, զբաղվեք արեւելյան պարերով: 

Հետաքրքիր է, որ ոչ խելամիտ կուտակման գոտիներից մեկը տխրահռչակ գալիֆեներն են: Ագահ, հատկապես ուրիշի փողի նկատմամբ հավակնություններ ունեցող մարդիկ «այն էլ ինչ» գալիֆեներ ունեն: Իսկ նրանք, ովքեր հեշտությամբ են հրաժեշտ տալիս փողին եւ հանգիստ դա ծախսում են ուրիշ մարդկանց վրա, մարմնի այդ հատվածում խնդիրներ չունեն:

ՉՈՐՐՈՐԴ ԳՈՏԻ, հարստության ավելացում. ՈՏՔԵՐ 

Որքան ավելի ամուր են ոտքերը, այնքան հեշտորեն է մարդը կառուցում իր բարեկեցությունը: Տուն, կայուն բիզնես, լավ եկամուտ, շքեղ առարկաներ: Այդ ամենը արդեն ոչ թե փող են նշանակում, այլ հարստություն: 

Հարստությունը պահելու համար անհրաժեշտ է ամուր կանգնել ոտքի վրա: Եթե դուք թույլ ոտքեր ունեք, հաճախ եք նահանջում, շրջում եք ներբանները, պատահական, հիմար կոտրվածքներ եք ունեցել, վարիկոզ եւ ոտքի ցանկացած հիվանդություն, այդ ամենը մատնանշում է, որ դուք կայունություն չունեք, իսկ գուցե նույնիսկ վախենում եք դրանից: 

Սովորեք ամուր կանգնել ոտքի վրա: Ձեզ համար հաղթողի քայլվածք մշակեք: Քայլ արեք ամբողջ ներբանով, ծալելով ծնկները եւ մարմնի ծանրությունը տեղափոխելով հենման ոտքի վրա: Ամռանը հաճախ բոբիկ քայլեք հողի վրայով: Ամրացրեք ոտքերը, վերականգնեք կորսված կապը հողի հետ: 

 

Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել