NEWS.am STYLE-ն այս տարի էլ է շարունակելու Ձեզ պատմել մեր մայրաքաղաքում շաբաթվա ընթացքում ծրագրվող հետաքրքիր միջոցառումների մասին։
Մենք հույս ունենք, որ Դուք հանգստացել եք տոներին, տարատեսակ կերակրատեսակներ համտեսելուց բացի, բաց չեք թողել, օրինակ, կինոթատրոն այցելելու հնարավորությունը, իսկ հիմա անցնենք գործի ու միաժամանակ տեսնենք, թե ինչ է տեղի ունենում Երեւանում։
Մեր թիվ մեկ խորհուրդը՝ սկսեք հետեւել որևէ չափավոր սննդակարգի ու մարզվեք։ Տոներից հետո դա այն է, ինչ պետք է։
Երկրորդ խորհուրդն է՝ քանի դեռ եղանակը վերջնականապես չի փչացել, լավ զբոսնեք քաղաքում, քանի որ մշակութային միջոցառումների տեսակետից այս շաբաթն առանձնապես հագեցած չէ։
Եվ այպես, անպայման գնացեք դիտեք «Ջումանջի 2․ Ջունգլիների կանչը» ֆիլմը, իզուր չէ այն ռեկորդներ սահմանում վարձույթում։ Առավել եւս, որ գլխավոր դերերում Դուեյն Ջոնսոնն ու Քեւին Հարթն են։ Սյուժետը լավն է, իսկ վարկանիշը՝ մահացու։ Չորս դեռահասներ հայտնվում են «Ջումանջի» խաղի ներսում։ Նրանց սպասում է մենամարտ ռնգեղջյուրների, սեւ մամբաների հետ, ու ամեն քայլափոխի նրանց դարանակալում է ծուղակների ու գլուխկոտրուկների անվերջանալի շարան։
Խաղն անցնելու ու ողջ մնալու համար նրանք պետք է կերպարանափոխվեն ու վերածվեն խաղի պերսոնաժներին՝ ամաչկոտ ու կաշկանդված Սփենսերը դառնում է քաջ ու ուժեղ հետազոտող, հաղթանդամ Ֆրիդը՝ գաճաճ, նորաձեւ ու գեղեցիկ Բեթանին՝ ամազոնուհի։ Ընկերները ստիպված են հարմարվել կատարելապես նոր ու իրենց համար արտասովոր դերերին ու գտնել դեպի տուն ճանապարհը։
Մի մոռացեք, որ շաբաթվա ամենակարեւոր իրադարձությունը, քանի որ այլ իրադաձություններ, կարծես, չկան էլ, հունվարի 13-ին Ազատության հրապարակում նախատեսված՝ Հին Նոր տարուն նվիրված տոնական միջոցառումն է։ Լինելու է համերգ ու ուրախություն, վերցրեք երեխաներին ու վազեք Ազատության հրապարակ։
Ի դեպ, երեւանյան փաբերում ու բարերում նշելու են Հին Նոր տարին, այնպես որ՝ եթե դեռ տոնը շարունակելու եռանդ ու ցանկություն ունեք՝ օգտվեք այդ հնարավորությունից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան