Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Տղամարդու անտարբերության նշանները

15:10, 12 հունվարի

Այսպես, նա քո հանդեպ անտարբեր է, եթե՝

Քո բոլոր խնդրանքներին վերաբերվում է առանց ոգեւորության: Հետո նա միշտ ծանրակշիռ պատճառ կունենա քեզ մերժելու:

Նա հենց այնպես չի զանգում քեզ` հետաքրքրվելու, թե օրդ ինչպես է անցել կամ էլ բարի գիշեր մաղթելու: Նա զանգում է միայն հանդիպման մասին պայմանավորվելու համար: 

Նա քեզ երբեք նվեր կամ ծաղիկ չի նվիրել, նրա մտքով ուղղակի չի անցնում, որ քեզ դա հաճույք կպատճառեր: 

Նա չգիտի եւ չի ձգտում իմանալ քո ճաշակի, ցանկությունների, նախընտրությունների մասին: Նրա համար մեկ է, թե դու ինչ ֆիլմեր ես սիրում, ինչ երաժշտություն ես լսում, նա նույնիսկ լավ չգիտի, թե որտեղ ես աշխատում եւ ինչով ես զբաղվում: Անկողնում նա չի ջանում քեզ հաճույք պատճառել, նա միայն իր մասին է մտածում: 

Ժամադրությունից մի ժամ առաջ կարող է առանց լուրջ պատճառի չեղյալ համարել հանդիպումը: 

Եթե ձեր կարծիքները եւ ցանկությունները չեն համընկնում, նա երբեք չի զիջում քեզ, ընդհակառակը` իրենն է պնդում մինչեւ հաղթական ավարտ:

Երբ հիվանդ ես, չի գալիս քեզ այցելության, ընդամենը զանգում է` հետաքրքրվելու, թե երբ կկարողանաք արդեն հանդիպել եւ սեքսով զբաղվել: 

Նա երբեք չի զրուցում ձեր համատեղ ապագայի մասին: Իսկ եթե դու ինքդ ես նման զրույց սկսում, ջանում է հնարավորինս արագ ավարտել այն: Նա չի սիրում լուսանկարվել քեզ հետ: Նա քո լուսանկարներից նույնիսկ մեկը չունի: 

Նա ամեն կերպ խուսափում է քո ազգականների հետ հանդիպումներից: Երբ նրան անձնական բան ես պատմում (մանկական հուշեր, ծնողների հետ հարաբերությունների մասին), նա քեզ մի ականջով է լսում:

Դուք հազվադեպ եք միասին որեւէ տեղ գնում: Նա գերադասում է աղմկոտ ընկերների հետ կինո եւ բարեր գնալ: 

Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել