Թինա Կանդելակին վրացիների ու հայերի, Instagram-ի հայկական մաֆիայի, Քիմ Քարդաշյանի եւ այլնի մասին

Վեցամյա հայ աղջնակը կրկնօրինակում է ռեփեր Cardi B-ին

Հոլիվուդյան սեքս սկանդալներն ու հայկական շոու բիզնեսը. NEWS.am STYLE-ի հարցումը

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը երրորդ անգամ ծնողներ են դարձել

Լավ կլինի՝ ավելի շատ հայեր անգլերեն խոսեն. NEWS.am STYLE-ի հարցումը՝ զբոսաշրջիկների հետ

Արքայախնձորով աղցան. Ամանորից հետո առողջ սննդակարգին վերադառնալու լավ տարբերակ

Սեւակ Խանաղյանը, Նունե Եսայանը, Սոֆի Մխեյանը, Արսեն Սաֆարյանն ու այլք շնորհավորեցին Հին Նոր տարին

Հայկ Ավանեսյանի հեղինակած շքեղ զգեստով Վերա Բրեժնեւան՝ «Россия» հեռուստաալիքի ամանորյա թողարկմանը

Ռուս ու գերմանացի աղջիկները, թանկարժեք զարդերը Գրիգորի Լեպսից ու էրոտիկ լուսանկարչուհին՝ նոր Comedy club-ում

Ռնգեղջյուրի պարը. Գոհար Ավետիսյանը լողազգեստով պար է ցուցադրել

Critics' Choice Awards – 2018

«Ոսկե Գլոբուս 2018». ինչո՞ւ էին աստղերը զանգվածաբար սեւ զգեստ հագել

Ինչպես արագ եւ արդյունավետ նիհարել Ամանորից հետո

Տոնական համերգ Ազատության հրապարակում, հնդկացիները եւ ազգային զբոսահանդեսը Երեւանում

Shine&Food. Ձուկ. այս անգամ`իմ սեփական բաղադրատոմսով

Shine&Food. Ի՞նչ խոզի բուդ, եթե սեղանին այս աղցանը կա

Ինչպես հայը սովորեցրեց վրացուն աշխատել եւ ինչպես Գարիկ Մարտիրոսյանին գետը նետեցին նոր Comedy Club-ում

Աշխարհի ամենասեքսուալ մոդելներից մեկը՝ Ջոան Սմոլսը, ներկայացել է Love էրոտիկ օրացույցում

Ո՞վ կուղեկցի Մեգան Մարքլին դեպի խորան եւ ովքեր կլինեն հարսնաքույրերը. արքայազն Հարիի հարսնացուն խախտում է ավանդույթները

21:46, 12 հունվարի

Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարսանիքի օրը մոտենում է (մայիսի 19), և համացանցում ավելի շատ մանրամասներ են հայտնվում նախատեսվող և, թերևս, այս տարվա ամենասպասված միջոցառման մասին:

Արևմտյան մամուլի տեղեկացմամբ՝ արդեն հայտնի է, թե 36-ամյա Մարքլին ով կուղեկցի մինչև խորան և ովքեր այդ օրը կներկայանան որպես հարսնացուի ընկերուհիներ:

Ըստ ավանդույթի՝ հարսնացուին մինչև եկեղեցու խորան պետք է ուղեկցի հայրը կամ եղբայրը: Սակայն Մեգանն այդ առաքելության համար ընտրել է մորը՝ Դորիա Ռագլանդին: Թե ինչու է նա այդպիսի որոշում կայացրել՝ չի մանրամասնվում: Հավանաբար, պատճառն այն է, որ Մեգանի և հոր՝ Թոմաս Մարքլի հարաբերութունները բավականին լարված են: Անգամ հայտնի չէ՝ ընդհանրապես նա ներկա կլինի՞ հարսանեկան արարողությանը, թեև պաշտոնապես Մեգանի հորը նույնպես հրավեր է ուղարկվել:

Հարսնացուի ընկերուհիների հարցում ևս Մեգանը որոշել է խախտել բրիտանական արքայական ընտանիքի ավանդույթը: Արքայազնի ընտրյալը, ինչպես ենթադրում են արևմտյան աղբյուրները, հարսնացուի ընկերուհիների դերի համար հնարավոր է՝ հրավիրի կանադացի ոճաբան Ջեսիկա Մալրունիին, ում հետ մտերմությունը վեց տարվա վաղեմություն ունի, Լինդսի Ռոտին, ով Մեգանի լավագույն ընկերուհին է, իր գործընկերուհիներ Պրիյանկա Չոպրային և Յանինա Գավանկարին, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին և կամ փոքր արքայադուստր Շարլոտային՝ Հարիի զարմուհուն, բայց ոչ իր քրոջը, ինչպես որ ավանդույթն է պահանջում: Ինչպես բոլորին հայտնի է՝ Մեգանի և իր խորթ քրոջ՝ Սամանթա Գրանտի հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն:

Իսկ թե ում նախապատվությունը կտա արքայազնը խաչեղբոր դերի համար, հայտնի չէ: Ի դեպ, Reuters պարբերականը հաշվարկել է, թե Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարսանիքը որքան գումարով կհարստացնի Մեծ Բրիտանիայի գանձարանը: Մոտավոր հաշվարկներով՝ այն կարժենա 680 մլն դոլար, որից 270 մլն-ը տուրիզմի ոլորտից կհավաքվի:

Աղբյուրը՝ Spletnik.ru

Լուսանկարները՝ Getty Images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Ինչ երաժշտություն եք նախընտրում
Ռեփ
Ջազ
Դասական
Ռոք
Էթնո