Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ի՞նչ է նշանակում դեմքի խալը

13:05, 16 հունվարի

(1) Հոնքերի արանքում գտնվող խալ, այսպես կոչված Շիվայի աչք. այդպիսի խալ ունեցողն օժտված է շատ բարձր ինտուիցիայով, հրաշալի բանականությամբ եւ միստիկ գիտելիքների ծարավով: 

(2) Աչքի աջ անկյունում. նման խալ ունեն խանդոտ, կրքոտ եւ հեշտորեն գրգռվող մարդիկ: 

(3) Աջ այտին. սովորաբար բանաստեղծական էությամբ մարդիկ են, որոնք հակված են մտավոր մասնագիտություններ ձեռք բերել: 

(4) Աջ աչքի տակ. այդ տեղում խալ ունեցողներն աշխարհում ամենասիրառատ մարդիկ են: Նրանց մեջ սերը երբեք չի մարում եւ նրանք մինչեւ վերջին օրը պատրաստ են իրենց երկրորդ կեսին սեր նվիրել: 

(5) Քթարմատի աջ կողմում` աչքի անկյունի մոտ. նման խալով մարդիկ, որպես կանոն, սիրում են կարճաժամկետ սիրավեպեր ունենալ եւ հաճախ փոփոխական անհատներ են: 

(devil) Քթարմատի վրա. նման մարդիկ ճանապարհորդությունների հանդեպ հսկայական կրքով են օժտված, մեծ երեւակայողներ են եւ արվեստի սիրահարներ:  

(7) Քթի ձախ կողմում, աչքի անկյունի մոտ. նման խալ ունեցողներն անընդհատ անհիմն խանդում են եւ իրենց էությամբ եսակենտրոն են: 

(music) Աչքի ձախ անկյունում. նման խալով մարդիկ չեն կարող հանգիստ ապրել, նրանց մշտապես նոր զգացողություններ են պետք արդեն կայացած ամուսնության մեջ: 

(9) Ձախ աչքի վրա` ձախ կողմից. տեղադրությունը հուշում է, որ մարդն ինչ-որ հոգեբանական ճնշվածություն է զգում, որը, ընդ որում, սեփական մեղքով է առաջացել:  

(10) Անմիջապես ձախ աչքի վերեւում. անորսալի զգայականություն, ապրումներով հարուստ ամուսնական կյանք ունեն: 

(11) Քթի ծայրին. շատ բարդ անձինք են: Սիրում են ամեն ինչ բարդացնել, հատկապես` սիրային հարաբերությունները, արգելված բանը չեն շրջանցի:  

(12) Դիմային ոսկրի կենտրոնում, որը ցցվում է աչքի տակ (աջ կողմից). նման մարդն ամբողջությամբ կրքին է տրվում, սիրում է խճճված կապեր:

(13) Աջ այտին. նման խալ ունեցողները մշտապես վեճերի մեջ են հայտնվում, որոնց հետեւում են արագ հաշտությունները: Նախապատվությունը տալիս են մարմնական սիրուն, քան պլատոնականին: 

(14) Աջ քթանցքի տակ. մեծ խելք ունեն, բայց միաժամանակ անսովոր ճակատագիր:

(15) Վերին շուրթի կենտրոնի փոսում. նման խալ ունեցողները ճանապարհորդելու, անկախ լինելու սիրահարներ են եւ սիրում են հաճույք ստանալ: 

(16) Ձախ կողմում շուրթի վրա (որտեղ սովորաբար աղջիկները ծակում են շուրթը եւ օղ են անցկացնում). նման մարդիկ շատ առատաձեռն են, հավատարիմ եւ տենչում են մայր դառնալ:  

(17) Քթի ձախ կողմումը. մարդիկ գայթակղելու ապշեցուցիչ կարողություն ունեն, դեմ չեն սկանդալ սարքել կամ էլ ցնցող պահվածք դրսեւորել: Բազմազանություն են սիրում: Բայց երբ ամուսնանում են, անմիջապես շատ լուրջ են դառնում: 

(18) Շուրթի վերեւի մասում` աջ կողմում (որտեղ աղջիկներն ամենից հաճախ ծակում են շուրթը եւ օղ են անցկացնում) երեւակայություն ունեցող ինքնատիպ մարդիկ են: Շատ զգայուն են:

(19) Աջ կողմից. շուրթերի անկյունից մի քիչ ներքեւ. տենչում են միակը լինել եւ մեծ սեր ունենալ: 

(20) Խալի այդ տեղադրությունը սովորաբար հաճախակի դեպրեսիաներ եւ հոգեբանական ճնշվածություն է մատնանշում: 

(21) Դիմային ոսկրի կենտրոնում, որը ցցվում է աչքի տակ  (ձախ կողմից). խճճված կապերի եւ սիրային հարաբերություններում փոփոխականության սիրահարներ են: 

(22) Ձախ կողմում շուրթից մի քիչ վեր. տվյալ խալն ունեցողները չափազանց սիրում են մանիպուլյացիայի ենթարկել ուրիշի գեղեցկությունը: Դա հաճախակի դավաճանությունների է հանգեցնում: 

(23)  Ձախ այտոսկրին. տվյալ խալն ունեցողներին կարելի  է նախանձել, որովհետեւ նրանց գլխում մշտապես կարգ ու կանոն է եւ հովվերգություն: Ամեն ինչ դրված է իր տեղում, ոչ մի քաոս չկա:  Նման մարդիկ ի վիճակի են հավասարաչափ զարգանալ ինչպես հոգեւոր, այնպես էլ ֆիզիկական առումով: 

(24) Ստորին շուրթի տակ. փխրուն հոգեբանությամբ մարդիկ են:

(25) Կզակին. որպես կանոն, ավանդական ընտանիք ունենալ ցանկացող մարդիկ են: Հավասարակշռված, հանգիստ կյանքի սիրահար: Պահպանողական են իրեն հայացքներում: 

 

Աղբյուրը` 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել