Խեցգետին թագուհի
Կենդանակերպի այս նշանի տակ ծնված կանայք իրենց զուգընկերների հանդեպ ուժեղ հույզեր են զգում: Հետեւաբար, անմնացորդ սեր են առաջարկում եւ հանուն սիրելի մարդու պատրաստ են բացարձակապես ամեն ինչի: Եթե որոշել եք ամուսնանալ նման կնոջ հետ, դա ճիշտ ընտրություն է, չէ որ նա ամեն ինչ կանի հանուն ձեր երջանկության: Մյուս կողմից, նման կանայք երբեմն չափազանց դրամատիկ են, ապրումներ են ունենում այնպիսի բաների համար, որոնք իրականում այնքան էլ կարեւոր չեն: Ընդհանուր առմամբ, խեցգետին կանայք հրաշալի խոհարարներ են, այնպես որ, դուք ամեն օր համեղ բաներ կվայելեք: Նրանք լավն են նաեւ մոր դերում: Այդ կանայք իրենց զուգընկերների մեջ բարություն եւ ազնվություն են փնտրում:
Խոյ կայսրուհի
Խոյ կանայք տղամարդկանց ստիպում են ծնկի գալ իրենց առջեւ, որովհետեւ բացառիկ ուժեղ բնավորություն ունեն եւ անդրդվելի են: Բացի այդ, նրանք միշտ հասնում են իրենց նպատակներին, այնպես որ, եթե դուք պատրաստ եք ձեր կյանքը կապել ուժեղ ոգի ունեցող կնոջ հետ, Խոյերը հենց ձեզ համար են: Նման կանայք ձեզանից ամեն հարցում աջակցություն են ակնկալում: Դրա շնորհիվ դուք կկարողանաք սոցիալական բարձր կարգավիճակ վայելել, որովհետեւ բոլորը ձեզ հարգանքով կվերաբերվեն: Խոյերը իրենց տղամարդկանց ավելի ուժեղ, պատասխանատու եւ արժանի են դարձնում: Խոյի նշանի տակ ծնված կանայք հրաշալիորեն գիտակցում են, թե ինչ արժե սպասել հասարակությունից, իսկ ինչ`ոչ: Նրանք իրատես են: Բայց նրանց ուշադրությանն արժանանալն այնքան էլ հեշտ չէ, իսկ եթե ձեզ հաջողվել է դա, ուրեմն նման կինը միեւնույն է` երկար կմտածի ձեր մասին, իսկ հետո կանի այն ամենը, ինչ իր ուժերում է, որպեսզի ձեզ ավելի լավը դարձնի: Նրանք խիստ մայրեր են, որոնք իսկական առաջնորդների եւ հաղթողների են դաստիարակում: Զուգընկերոջից ակնկալում են ուժեղ բնավորություն եւ կյանքում կողմնորոշվածություն:
Կառավարիչ առյուծ
Այդ կանայք իսկական ռազմիկներ են, նրանք ուժեղ են եւ խիստ: Հենց այդ պատճառով նրանց պետք է մեկը, որը նույնքան ուժեղ լինի ոգով: Նրանք երբեք սովորական տղամարդկանց չեն գրավում, ինչպես նաեւ այնքան էլ չեն ջանում գայթակղել նրանց: Նրանց բնական հմայքն ամեն ինչ անում է նրանց փոխարեն: Կին-առյուծները այնպիսի զուգընկերների են փնտրում, որոնք իրենց մտերիմների համար ամեն ինչ կանեն: Դուք չեք գտնի այնպիսի կնոջ, որը ձեզ ավելի շատ սիրի, քան Առյուծի նշանի տակ ծնված կինը: Նրա սերն անշահախնդիր է եւ մաքուր: Նա միշտ պայքարում է ամուսնու եւ երեխաների համար ամենալավի համար, միշտ պատրաստ է պաշտպանել իր մտերիմներին:
Աղբյուրը` Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ