Պա-պարա-պաաաամ-պամ պա-պարա-պաաամ-պաաամ պամ-պամ-պամ-պաաաաաամ։ Կարծում եմ՝ սխալ նոտաները դուք լսեցիք նույնիսկ էկրանից այն կողմ, բայց հիմա դրա մասին չեմ խոսելու։
Ցանկանում եմ հայտնել, որ ես NEWS.am STYLE-ի հետ միասին նոր խորագիր եմ սկսում «Մոլորյալ դստեր արկածները Հայաստանում» անվանումով։ Ես Լին եմ, բայց ոչ թե Բրյուս Լին, այլ Զբոսաշրջիկ Լին։
Ես կծանոթանամ Երեւանի տարբեր զվարճանքի վայրերին, բլոգ կվարեմ, կլուսանկարեմ եւ այս ամենի մասին կարծիք կգրեմ: Առաջին թողարկմանը ես չեմ երեւա, որպեսզի համալսարանից ինձ չհեռացնեն, տնից դուրս չհանեն կամ չառեւանգեն փողոցում: Ես հայ եմ, բայց ծնվել եմ Ռուսաստանում, ապրել եմ Ուկրաինայում եւ վերջերս վերադարձել եմ պատմական հայրենիք, որը ես բացահայտելու եմ իր կյանքի բոլոր ոլորտներով։
Եվ ես սկսեցի սնունդից)))
Առաջին հաստատությունը, որը մենք (մի տղամարդու հետ, որն իբր թե եղբայրս էր) որոշեցինք այցելել, «Լավաշ»-ն էր։ Այս վայրի մասին լսել է ոչ միայն ամեն հայ, այլ նաեւ ամեն զբոսաշրջիկ։ Իսկ այնտեղ նրանք քիչ չէին այսօր։
Այն բանից հետո, երբ տեղի ունեցավ կատաղի ցնծության պայթյուն, ես որոշեցի ուտելիք պատվիրել, բայց վստահեցի մատուցողին, որն ինձ առաջարկեց հայկական ուտելիքներից ամենահայկականը։ «Լավաշ»-ում սպասարկումն, իհարկե, պատշաճ մակարդակի վրա է, ինչպես նաեւ անձնակազմի ռուսերենի իմացության մակարդակը, ինչը պակաս նշանակություն չունի:
Երկար մտածելուց հետո մեր ընտրությունը կանգ առավ երկու ուտեստների վրա՝ սեւ հաղարջի կոմպոտի համակցությամբ։
Առաջին լուսանկարում ավանդական աշնանային Ղափամա ուտեստն է: Խոհարարական արվեստի գլուխգործոցը բաղկացած է դդումից եւ ընկույզի, չամիչի, ծիրանաչրի եւ այլ համեմունքներով համեմված լցոնից: Երկրորդ լուսանկարը պակաս բազմազան է, բայց պակաս համեղ չէ՝ հավի քյաբաբ:
Ահա եւ տեսանյութը, որն ամբողջությամբ փոխանցում է այն ամենը, ինչ ես զգացել եմ այդ համեղ ուտեստները փորձելուց հետո։ Այո, այս ռեստորանի խոհանոցը ինձ հետաքրքրեց բառիս բոլոր իմաստներով)))
Գները նույնպես հաճելիորեն զարմացրեցին մեզ, վերջում փակեցինք 8 740 դրամ հաշիվ (մոտ 18 դոլար կամ 1000 ռուբլի), մինչդեռ այնքան կշտացած էինք, որ աղանդերի համար էլ տեղ չկար:
Բայց դրանով չավարտվեց երեկոյի հրապույրը: Երբ մենք պատրաստվում էինք հեռանալ, մեզ կանգնեցրեցին եւ հյուրասիրություն հրամցրեցին՝ հայկական գաթա, որում փոքրիկ անակնկալ կար։
Հուսով եմ՝ այդ մետաղադրամը ինձ այնքան հաճույք կպատճառի, որքան այս երեկոն։
P.S․ ՄԻնչեւ շեֆ-խոհարար ես այնուամենայնիվ հասա ;)
Գաղափարի հեղինակներ՝ Լիանա Խուդոյան, Պարույր Սինյավսկի։Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով