MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Այսօր The Beatles խմբի միջազգային օրն է

12:28, 16 հունվարի
Դե, բիթլոմաններ, (իսկ նրանք կան ու միշտ կլինեն) այս նյութը Ձեզ ենք նվիրում։ Այսօր The Beatles խմբի միջազգային օրն է, ու այդ օրը ստեղծվել է 2001 թ-ին։ Ինչո՞ւ հենց այս օրը։ Պատասխանը շատ պարզ է, 1957-ին հենց այս օրն է բացվել Cavern ակումբը, որտեղ իրենց փառահեղ ուղին են սկսել Ջոն Լենոնը, Փոլ ՄաՔարթնին եւ Ջորջ Հարիսոնը։ Սկզբում խմբի հարվածային գործիքներ էր նվագում Փիթ Բեսթը, բայց նրան շուտով փոխարինում է Ռինգո Սթարը (ի դեպ, սթափեցնող տեղեկություն խմբի երկրպագուների համար՝ կարդացե՛ք Բեսթի մասին եւ կիմանաք, թե ինչպիսին էին իրականում Ջոնն ու Փոլը)։
 
Խումբը համաշխարհային համբավ է ձեռք բերել 1963-ին՝ Please Please Me սինգլի թողարկումից հետո։ Այդ պահից սկսած՝ աշխարհում սկսվեց խելահեղություն, որը կոչեցին «բիթլոմանիա». խոսուն անունով՝ «Բիթլզ» խմբի երաժշտության հանդեպ համատարած կիրքը դարձավ նոր ու աննախադեպ երևույթ։
 
Խումբը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային երաժշտության զարգացման վրա։ Շատ հանրահայտ կոմպոզիտորներ ու կատարողներ էին նրանցից օրինակ վերցնում։ Բացի դրանից բիթլներն առաջին անգամ օգտագործեցին որոշ նորարարական մշակումներ երգերի ձայնագրության ու տեսահոլովակների նկարահանման ոլորտում։
 
Հիմա The Beatles-ն առաջին տեղն է զբաղեցնում բոլոր ժամանակների ամենահանճարեղ կատարողների ցուցակում, ըստ Rolling Stone ամսագրի։
Ու հունվարի 16-ին այդ հանրահայտ խմբի պատվին անցկացվում են զանազան միջոցառումներ ու բրիտանական քառյակի երգերի թեմայով քավեր համերգներ, իսկ ամբողջ աշխարհի երաժշտասերները նորից միացնում են բոլոր սերունդների կողմից սիրված երգերը, որպեսզի հերթական անգամ վայելեն «Բիթլների» երգարվեստը։
Այսօր չորս բիթլներից միայն երկուսն են ողջ՝ Ռինգո Սթարն ու Փոլ ՄաքՔարթնին։
Ջոն Լենոնը սպանվել է 1980-ին, իսկ Ջորջ Հարիսոնը մահացել է 2001-ին՝ չարորակ ուռուցքից։ Այդուհանդերձ, «Բիթլզն» առայսօր երկրպագուների հսկայական բանակ ունի։
 

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել