Անաստասիա Վոլոչկովան հանգստանում է Մալդիվներում, որտեղ, ըստ երևույթին, շատ արագ եւ որակյալ wi-fi կա, ինչի մասին է վկայում Instagram-ում Նաստյայի նախանձելի ակտիվությունը։
Վոլոչկովան ներկայացրել է բիկինիով հերթական շպագատի լուսանկարը։
«Սպորտով զբաղվեք ու բարի եղեք։ Կարողացեք ներել ուրիշների հաջողությունը։ Իսկ ես Ձեր փոխարեն մի քիչ էլ կհանգստանամ»,- դիմել է Անաստասիան իր բաժանորդներին։
«Սիրելիներս։ Որքան կարևոր է կարողանալ ուրախանալ կյանքով։ Ու երջանիկ լինել։ Որքան կարևոր է ուրախանալ ու ծիծաղել։ Ուզում եմ տեղեկացնել, որ ավելի տպավորիչ հանգիստ ես չէի ունեցել։ Ու էլի մի բան. ինձ համար բոլորովին կարևոր չէ իմ ու իմ կյանքի մասին մյուսների կարծիքը։ Ես պարզապես հումորով եմ վերաբերվում իմ լողազգեստով եւ շպագատով լուսանկարների հավաքած հավանումներին: Սիրելիներս, ահա թե ինչին եք դուք իրականում ձգտում։ Իսկ հետո հանդիմանում եք ինձ այդ լուսանկարների համար՝ միաժամանակ տարածելով դրանք։Սիրելիներս, կստանաք դուք ձեր ուզած շպագատները։ Կլինեն լուսանկարներ։ Ամեն ինչ կլինի։ Ինքներդ այդպես փորձեք։ Միայն թե սկուտերից չընկնեք։ Կարևոր է ջրի վրա հավասարակշռություն պահպանելը։ Ու կյանքում նույնպես կարևոր է հավասարակշռություն պահպանելը։ Նաև՝ կազմվածքի ու ոտքերի սլացիկությունը ու պարզապես բարությունն ու մարդկայնությունը։ Բայց շատերն ունակ չեն դրան։ Դրա համար էլ, սիրելիներս, կարող եք կրծել ձեր եղունգները, կրունկները․․․ Իսկ ես կապրեմ վառ, կուրախանամ ու կգայթակղեմ Ձեզ: Թե չէ ՝ էլ ո՞վ պետք է դա անի Ձեզ համար»,- ավելի վաղ հայտարարել էր Նաստյան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)