Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Դասականն ու ժամանակակիցը՝ Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի աչքերով

20:10, 20 հունվարի

Քաղաքը բազմաշերտ օրգանիզմ է, որը բաղկացած է տարբեր պատմական շերտերից, ու մենք վշտանում ենք, երբ մեր անցյալի մասը կազմող որեւէ բան անհետանում է քաղաքի քարտեզից։ Մենք վրդովվում ենք, երբ քանդում են 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի սեւ տուֆից շենքերը, բայց Երեւանում կան այնպիսի շենքեր, որոնք ավելի ուշ ժամանակաշրջանում են կառուցվել, բայցեւայնպես, պատմական տեսակետից նվազ հետաքրքիր չեն։

Օրինակ՝ Թումանյանի ու Նալբանդյանի խաչմերուկի երկու անկյուններում Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով կառուցված երկու եռահարկ շենքերը, որոնց առջեւում փոքր պուրակներ կան։ Ճարտարապետի մտահղացմամբ՝ այդ շենքերը պետք է լինեին խաչմերուկի բոլոր չորս անկյուններում՝ ձեւավորելով փոքր հրապարակ, բայց նրա ծրագրերը կյանքի չեն կոչվել։ Այդ շենքերի յուրաքանչյուր հարկում չորսական բնակարան կա։ Դրանք եղել են նոր կենցաղի բնակելի շենքերի առաջին տեսակներից մեկը։ Շենքերի նախագծման մեջ ճարտարապետը կիրառել է տարբեր գույների ու հղկման քարերի համադրություն. այդ հնարքը նա հետագայում էլ է կիրառել։

 

Դրանց ցածր հարկայնությունը բացատրվում է նրանով, որ այն ժամանակ դեռ սահմանված չէին սեյսմիկ նորմերը, իսկ 1926-ին տեղի ունեցած լենինականյան երկրաշարժը եւս մեկ ահեղ հիշեցում էր մշտական սպառնալիքի մասին։ Ուսումնասիրելով իրավիճակը տեղում՝ Բունիաթյանը ներգրավել է առաջատար մասնագետների, այդ թվում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության նախագահին, ճարտարապետ Հովհաննես Քաջազնունիին, ու նրանք միասին մշակել էին «Հայկական ԽՍՀ-ի համար ժամանակավոր սեյսմիկ նորմերն ու շինարարական կանոնները»։ Այդ նորմերը երկար տարիներ են գործել ու թույլ են տվել հետագայում բարձրացնել կառուցվող շենքերի հարկայնությունը։ Լինելով դասական սկզբունքների տեր՝ Բունիաթյանը, այնուամենայնիվ, չէր կարող անտարբեր մնալ համաշխարհային ճարտարապետության նոր հոսանքների հանդեպ։ Առավել եւս, որ 20-ականների վերջում դասականների մենաշնորհի մրցակիցները դարձան Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստական – տեխնիկական ինստիտուտի երիտասարդ շրջանավարտներ Գեւորգ Քոչարը, Տիգրան Երկանյանը, Միքայել Մազմանյանը, Կարո Հալաբյանը ու ձեւավորեցին Հայաստանի պրոլետարիական ճարտարապետների միությունը։

Նիկողայոս Բունիաթյանը 20-րդ դարի առաջին կեսի ամենանշանավոր հայ ճարտարապետներից է։ Նա Մոսկվայից Երեւան էր տեղափոխվել 1924-ին՝ Ալեքսանդր Թամանյանի հրավերով։ Նրան պետք էր մի մարդ, ով կզբաղվեր զարգացող մայրաքաղաքի առօրեական հարցերով, մինչ ինքը զբաղված էր գլխավոր հատակագծի հարցերով։ Բունիաթյանը, ինչպես եւ Թամանյանը, ավարտել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիան։ Նրանք ճանաչում էին իրար, միասին որոշ ժամանակ աշխատել էին Ռուսաստանում։ Նա ստացել է քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, ղեկավարել Երքաղխորհրդին կից վերստեղծված նախագծային բյուրեն, ներգրավել երիտասարդ մասնագետների։

Շենքերից մեկում, երկրորդ հարկի երեքսենյականոց բնակարանում 1926-1928 թթ․ ապրել է հայ նշանավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը։ 1967-ի նոյեմբերին կոմպոզիտորի դստեր՝ Մարինայի նախաձեռնությամբ այստեղ բացվել է նրա տուն թանգարանը։ Նա թանգարանի ֆոնդին է փոխանցել կոմպոզիտորի անձնական իրերը, նրա արխիվը։ Լուսանկարների հիման վրա վերստեղծվել է սենյակներից մեկի հարդարանքը՝ այնպես, ինչպես այն հարդարված էր կոմպոզիտորի կենդանության օրոք։

2011-2012 թթ․ շենքը վերականգնվել է։

Նիկողայոս Գաբրիելի Բունիաթյանը Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 1938 թ։ Այդ ժամանակահատվածում նա կառուցել է մոտ ութսուն շենք, այդ թվում այնպիսի հանրահայտ շենքեր, ինչպիսիք են «Երեւան» ու «Սեւան» հյուրանոցները, Գյուղբանկի շենքը, Մաշտոցի պողոտայում գտնվող բնակելի տները։ Նրա շենքերն այսօր էլ նշանակալի դեր ունեն Երեւանի ճարտարապետական կերպարանքում։  

Նա զբաղվել է Հին Հայաստանի հուշարձանների ուսումնասիրությամբ ու չափագրումներով, պատրաստել է «Հայկական ճարտարապետության պատմության էսքիզները» մենագրությունը, դասավանդել է Երեւանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության կաֆեդրայում։ Այս տարվա սեպտեմբերին նշվելու է հայ ճարտարապետի ծննդյան 140-ամյակը։

Պավել Ջանգիրով


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել