MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինչո՞ւ են կանանց հրապուրում ամուսնացած տղամարդիկ

23:10, 22 հունվարի

Ինչո՞ւ են կանայք սիրահարվում ամուսնացած տղամարդկանց

Եթե մի կողմ թողնենք հարցի շահադիտական կողմը, երբ երիտասարդ կանայք ամուսնացածներին ընտրում են նրանց հարստության համար, ապա մնացած դեպքերում նման կապի հիմնական պատճառը սիրո, երազանքի տղամարդու փնտրտուքն է: Իսկ ամուսնացած տղամարդիկ որպես կանոն ավելի լավ սիրեկաններ են, քանի որ ամուսնության ընթացքում հասցրել են ճանաչել կանանց ցանկությունները, նրանց սիրտը գրավելու, ղեկավարելու հնարքները, այդպիսի տղամարդիկ ավելի հասուն են, լուրջ: Եվ հետո, կանայք մտածում են, որ ամուսնացած տղամարդիկ ավելի հուսալի են, քանի որ կնոջից բացի, ուրիշի հետ իրենց այլևս չեն դավաճանի: Ոչինչ, որ նման կարծիքներն ավելի շատ ինքնախաբկանք են:

Ուստի նրան հանդիպելով՝ կինը ոչ մի կերպ չի կարողանում բաժանվել ու մոռանալ՝ անգամ եթե այդ տղամարդն ամուսնացած է և իր ընտանիքն ունի: Եվ, իհարկե, կինն ակնկալում է, որ սիրեկանն անպայման կթողնի կնոջը և կամուսնանա իր նոր ընտրյալի հետ: Երբեմն նման մտքերն ու սպասումներն ամրապնդվում են հենց տղամարդու տված խոստումների պատճառով: Եվ այդ ժամանակ կինը դիմանում է բաժանման, սպասման դժվարություններին, սթրեսներին և անգամ տառապում՝ հատկապես եթե խոստումները կեղծ են լինում: Հետաքրքիր է, ինչու է կինը դիմանում այդ ամենին՝ մի կողմ դնելով ինքնասիրությունը: Պարզվում է՝ կանայք գենետիկորեն ավելի դիմացկուն են, համբերատար, հեշտ համակերպվող, ինչն էլ նրանց երկակի իրավիճակիների գերի է դարձնում:

Մասնագետները պնդում են՝ եթե կինը հանդիպում է ամուսնացած տղամարդկանց հետ և սիրավեպ սկսում, ապա նա զոհի բարդույթով է տառապում, ով մտածում է, թե սերը հենց այնպես մարդուն չի տրվում: Դրան միայն կարելի է արժանանալ՝ զոհաբերելով սեփական անձը: Ուրիշների ամուսինների հետ սիրային հարաբերություններ ստեղծող կանայք հենց այդպես էլ մտածում են: Նրանք պատրաստ են տարիներ շարունակ սպասել, ինչպես իրենց թվում է, երազանքների տղամադուն՝ զոհաբերելով ընտանեկան երջանկության իրենց բոլոր հնարավորությունները: Նման զոհաբերություններով կինը փորձում է արժանանալ տղամարդու սիրուն, ուշադրությանը, համատեղ կյանք ստեղծելու հեռանկարին: Բայց վիճակագրական տվյալների համաձայն՝ ամուսնացած տղամարդկանց միայն 5 տոկոսն է, որ հանուն սիրուհու թողնում է կնոջն ու ընտանիքը: Ի սկզբանե ամուսնացած տղամադու հետ հարաբերություններն անհեռանկարային են և դատապարտված են ձախողման:

Ի՞նչ կարող է ստանալ կինը նման հարաբերություններից

Որքան էլ սիրուհիների դերում հայտնված կանայք փորձեն խաբել իրենց, թե սիրուհի լինելը շահեկան է, քանի որ պարտադրված չեն կենցաղավարությամբ զբաղվել՝ հավաքել տղամարդու հետևից, նրանց համար սնունդ պատրաստել, լվացք անել, այնուամենայնիվ պետք է խոստովանել, որ սիրուհին միշտ երկրորդական դերում կլինի տղամարդու համար: Եվ միշտ ընտրության անհրաժեշտության դեպքում՝ տղամարդը կընտրի սեփական ընտանիքը: Լինել սիրուհի նշանակում է, որ կինը զրկված է տղամարդու հետ բացեիբաց հասարակակնա վայրերում հայտնվելու, իրենց զգացմունքների ու հարաբերությունների մասին ազատորեն խոսելու, համատեղ երեխաներ և ապագա ունենալու հնարավորությունից և մի օր էլ կարող է միայնակ մնալ: Իսկ եթե հանկարծ այնպես ստացվ, որ կինն այդ տղամարդուց երեխա ունենա, ապա նա էլ իր մայրիկի պես միշտ երկրորդական տեղում կլինի:

Ինչպե՞ս ազատվել սիրային եռանկյունուց

Նման հարաբերություններում պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, և եթե շփման առաջին ամիսներին արդեն իսկ ձեզ համար պարզ է դառնում, որ տղամարդը պատրաստ չէ նոր հարաբերությունների և չի ուզում լքել իր ընտանիքը, ապա ավելի լավ է փնտրել ձեզ արժանի, չամուսնացած տղամարդու, ում հետ կկարողանաք ընտանիք կազմել: Ի վերջո զուր չեն ասում, որ ուրիշի վշտի վրա հնարավոր չէ երջանկություն կառուցել:

Ուրիշի տղամարդու հետ հարաբերություններում առաջնայինը ձեր երջանկությունը դարձրեք: Մի վախեցեք լրջորեն խոսել նրա հետ և հստակություն պահանջել: Եթե տղամարդը խոստանում է, որ կամուսնանա ձեզ հետ, ապա ձգտեք հստակեցնել ամուսնության ժամկետները, դրա հետ կապված մանրամասները: Իսկ եթե նա դրանից հետո նորանոր պատճառներ է ներկայացնում իր ամուսնալուծությունն ու ձեզ հետ հարսանիքը հետաձգելու համար, անհապաղ բաժանվեք նրանից: Վստահ եղեք, այդպիսի տղամարդը երբեք վճռական քայլի չի գնա:

Եթե ինքնուրույն չեք կարողանում բաժանվել, դիմեք հոգեբանի օգնությանը: Փորձը ցույց է տվել, որ 40 տարեկանից հետո երջանկություն գտնելու շանսերը զգալիորեն նվազում են ամեն անցնող տարվա հետ: Բացի դա, որքան շատ ժամանակ է անցնում, այնքան կինն ավելի է կապվում տվյալ տղամարդու հետ, վարժվում նրան: Իսկ այդպես տարեցտարի բաժանումն ավելի է դժվարանում, ինչը կկործանի ձեր կյաքը: Իսկ կյանքը մեկ անգամ է տրվում և սեփական երջանկությունը կառուցելու, սիրող ամուսին ու երջանիկ երեխաներ ունենալու հնարավորություն այլևս երբեք չի տրվի ձեզ, եթե ուրիշ տղամարդու համար այդպես էլ տեղ չգտնեք ձեր սրտում: Քանի դեռ ձեր սիրտը զբաղված է ամուսնացած տղամարդով, ապա նման բան բացառվում է: Սիրեք և հարգեք ինքներդ ձեզ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել