Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Եվրոպացի ունկնդրի համար բոլորս էլ մի մակարդակի վրա ենք». Գեւորգ Հարությունյանը՝ «Դեպի Եվրատեսիլի» մասին

14:41, 18 հունվարի

NEWS.am STYLE-ը շարունակում է բացահայտել «Դեպի Եվրատեսիլի» այս եթերաշրջանի մասնակիցներին, որոնցից մեկին կհաջողվի ներկայացնել Հայաստանը Եվրոպայի ամենամեծ բեմերից մեկում: «Եվրատեսիլի» այս տարվա հնարավոր պատվիրակներից է նաեւ X Factor եւ «Պարահանդես» նախագծերից հայտնի Գեւորգ Հարությունյանը, որն անցած տարի էլ էր փորձել իր ուժերը «Դեպի Եվրատեսիլում», իսկ այս տարվա մրցույթին ներկայանալու է Աստղիկ Գրիգորյանի եւ Լիանա Արամյանի հետ միասին հեղինակած Stand Up երգով:

Ինչո՞ւ որոշեց կրկին մասնակցել մրցույթին, ի՞նչ է ցանկանում փոխանցել իր երգի միջոցով եւ ո՞ւմ է համարում գլխավոր մրցակից: Գեւորգը պատասխանել է մեզ հետաքրքրող բոլոր հարցերին.

«Ես «Եվրատեսիլի» մեծ երկրպագու եմ 2005 թվականից սկսած, եւ այս տարիների ընթացքում, երբ սկսեցի ստեղծագործել, բավականին շատ մտքեր եւ պատկերացումներ առանձնացրել էի հենց «Եվրատեսիլի» համար։ Երկար ժամանակ եմ սպասել, որպեսզի ստեղծվեր նման ֆորմատի մրցույթ։ Այս տարվա փոփոխությունն իսկապես շատ ճիշտ եմ համարում ու չէի կարող իմ երաժշտությունը ներկայացնելու այս հնարավորությունը բաց թողնել»,-ասում է նա:

Stand Up երգի տեքստը գրելիս Գեւորգին ոգեշնչել է երաժշտությունը.

«Իրականում երգի տեքստը գրելիս ինձ միշտ երաժշտությունն է ոգեշնչում, թելադրում։ Սրանում ես վերջնականապես համոզվեցի, երբ երգի դեմո տարբերակը լսելուց հետո ընդամենը 14 տարեկան աղջիկը գրեց այն մասին, ինչ թաքնված էր երաժշտության մեջ` մինչ ես կասեի երգի գաղափարը։ Երգի ասելիքն այն է, որ միշտ, ցանկացած պարագայում պետք է ոտքի կանգնել եւ պայքարել քո ցանկությունների եւ կյանքի համար»։

Մի շարք մրցույթների փորձ ունեցող երգիչը «Եվրատեսիլին» մասնակցության համար դա կարեւոր պայման չեմ համարում. «Շատ կարեւորում եմ, որ երգն ազդեցիկ լինի, կատարումը՝ լավ, իսկ բեմականացումը՝ համապատասխան այդ ամենին։ Պարզապես ինձ ճանաչում տվեցին հենց այդ շոուները։ Ես X Factor-ի ֆինալիստ լինելով, «Պարահանդես 4» նախագծում հաղթելով՝ ձեւավորեցի իմ լսարանը. իմ անմնացորդ երկրպագուներին գտել եմ այդ տարիներին։ Ոմանք բացահայտել են ինձ անցած տարի` «Դեպի Եվրատեսիլի» առաջին եթերաշրջանի ժամանակ, եւ ուրախ եմ, որ մինչեւ հիմա ինձ հետ են եւ սատարում են ինձ»,-ասում է երգիչը՝ հավելելով, որ արդեն որոշել է բեմադրության գաղափարը.

«Թիմը պատրաստ է արդեն աշխատանքը սկսելուն, սակայն բացահայտումներ չեմ ուզում անել, որպեսզի հետաքրքիր լինի»։

Գեւորգի հետ զրուցեցինք նաեւ մրցակիցների մասին: Երգիչն ասում է.

«Ինչպես արդեն նշեցի՝ ինձ համար առաջնայինը երգն է։ Թե ում են ավելի շատ սիրում, ով է ավելի հայտնի, ում մեջքին ով է կանգնած, այդ ամենն ինձ չի հետաքրքրում։ Կարծում եմ՝ հասարակությունը ռեալ կմտածի ու կհասկանա, որ եվրոպացի ունկնդրի համար բոլորս էլ մի մակարդակի վրա ենք եւ կարեւորությունը տալու են այդ 3 րոպեում իրենց տեսածին ու լսածին։ Բոլոր երգերը լսելուց հետո, անկասկած, կունենամ ինձ համար հավանական հաղթողներ»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել