Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Տարեկան 3․5 մլն դոլար. ինչպե՞ս է գումար վաստակել կոռուպցիայի մեջ մեղադրվող Ալեքսանդր Մասլյակովը

19:07, 18 հունվարի

Անցած տարվա վերջին Ալեքսանդր Մասլյակովին մեղադրեցին կոռուպցիայի մեջ ու զրկեցին «Планета КВН» ընկերության ղեկավարի պաշտոնից։ Forbes-ի հաշվարկներով՝ КВН-ի հեռուստահեռարձակումներից, հյուրախաղերից ու մասնակիցների առանձին ելույթներից գոյացող եկամուտը տարեկան առնվազն 3․5 մլն դոլար է կազմում։

«Дни» գրում է, որ Մոսկվայի կենտրոնում հսկայական բնակարանից բացի, նա նաեւ 400 քառ․ մ մակերեսով առանձնատուն ունի Ռուբլյովկայում։ Խաղի մասնակիցները պատմել են այն մասին, թե ինչպես է գումար վաստակում հեռուստահաղորդավարը։

«КВН ապրանքանիշով ելույթ ունենալու իրավունքի համար թիմերը վճարում են իրենց բոլոր հյուրախաղային ու կորպորատիվ ելույթներից ստացած եկամուտների 10-20 տոկոսը՝ ըստ իրենց հանրաճանաչության,- բացատրել են КВН-ի թիմերի անդամները,- Հենց թիմերը հայտնվում են  հեռուստաեթերում, նրանք միանգամից հաղորդավարին պատկանող ընկերության հետ հինգ տարով պայմանագիր են կնքում այն մասին, որ պարտավոր են տեղեկացնել իրենց հյուրախաղերի մասին ու դրանցից տոկոսներ փոխանցել։ Նրանց արգելված է օգտագործել իրենց կերպարներն ու ծրագրերն առանց ընկերության թույլտվության։ КВН-ի հանրաճանաչ թիմը կարող է տարեկան մինչեւ 15 համերգ տալ։ Կորպորատիվների միջոցով հնարավոր է մեծ գումարներ վաստակել։ Փոխանցվող տոկոսներից էլ բավականին մեծ եկամուտ է գոյանում»։

Մասլյակովը, փաստորեն, КВН-ի թիմերը դարձնում է կթու կովեր, իրավազուրկ ստրուկներ։

«Ամբողջ թիմին կամ մեկ առանձին մասնակցի փառատոնի կամ համերգի հրավիրելու համար  պետք է կապվել «ԱՄիԿ» ընկերության հետ, որը հայտնում է, թե ինչ գին է պետք վճարել։ Մենք թիմի համար վճարում էինք 300 հազար ռուբլի, եւ 100-200 հազար ռուբլի՝ առանձին անդամների ելույթների համար։ «КВН-շիկների» եկամուտի աղբյուրը հյուրախաղերն են, համերգները, կորպորատիվները,- ասում է Սերգեյ Պիսարենկոն,- Արդեն սիրված մասնակիցներին հրավիրում են նաեւ հաղորդավարների աշխատանքի։ Հեռուստաընկերությունները վճարում են նրանց՝ սցենարներ գրելու համար։ Ո՞վ է, օրինակ, գրել «Ֆիզռուկ», «Կուխնյա» հեռուստասերիալների սցենարը։ Իսկ Comedy Club-ի համար ո՞վ է գրում։ Կամ էլ թեկուզ «Ինտերն», «Ունիվեր», «Դայոշ մալադյոժ» սերիալների համար։ Ամենուրեք «КВН-շիկներ» են, որոնց ուրիշ ընկերություններն իրենց կողմն են գրավում հենց КВН-ի խաղաշրջանի ժամանակ։ Հենց КВН-ում են «աճել» նաեւ Comedy Club-ի հիմնադիրները։ Ի դեպ, Իվան Ուրգանտի համար կատակներ է գրում նախկին «КВН-շիկների» մի ամբողջ բանակ»,- մեջբերում է հաղորդման մասնակիցներից մեկին «КП»-ն։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել